Փաստերի խեղաթյուրում և նենգափոխություն «Ասավալ-դասավալի» հոդվածում

asaval-dasavali-politika_ru
798
VIEWS

«Ասավալ-դասավալի» թերթը մայիսի 9-15-ի թողարկման մեջ տարածեց տեղեկատվություն, որի համաձայն Դանիայի դատարանը, մարոկկացի գաղթականի սեքսուալ բռնության զոհ դարձած 17 տարեկան Աննա Սկովմանդին մեղավոր ճանաչեց: Թողարկման համաձայն, Սեներբորգ քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ Սկովմանդը ինքնապաշտպանության նպատակով կիրառել է արցունքաբեր գազի բալոն, որը Դանիայում արգելված է կրել:

Նշված փաստը չի համապատասխանում իրականությանը, քանզի դատարանը արդարացրեց ոչ թե զոհին, Աննա Սկովմանդին, այլ իրավախախտողներին: Դրա հետ միասին այս տեղեկատվությունում կան նաև այլ անճշտություններ: Մասնավորապես.

1.Նյութում ոչճիշտ է տրված տուժյալի տարիքը, դեպքի վայրը և դատարանի որոշումը: 23 տարեկան Սկովմանդի և նրա ընկերոջ վրա 2014 թվականի դեկտեմբերի 26-ի առավոտյան հարձակում գործեցին երեք երիտասարդներ ոչ թե Սեներբորգում, այլ Կոպենհագենում:

2.Հարձակվողները չեն իրականացրել սեքսուալ բռնություն, նրանք ֆիզիկապես են հաշվեհարդար տեսել Դանիայի քաղաքացիների հետ:

3.Ոստիկանությունը կալանավորեց կասկածյալներին: Դատարանի որոշման համաձայն 16 և 19 տարեկան մեղադրյալներին դատապարտեցին 10ամսյա, իսկ 17 տարեկան հարձակվողին՝ մեկամյա բանտարկության:

Ասավալ-դասավալի հոդվածում հրապարակվել է Աննա Սկովմանդի նկարը, որով հոդվածի հեղինակը ընդգծում է գաղթականների կողմից սեքսուալ բռնության 17-ամյա զոհի վիճակը, թերևս, ինչպես արդեն նշվեց, 23 տարեկան Սկովմանդը չի եղել սեքսուալ բռնության զոհ, իսկ մեղավորներին դատարանը սահմանեց ազատազրկում: Լուսանկարներով նենգափոխություն է կատարվում նաև ռուսալեզու համացանցային հրատարակություններում:

Ինչ վերաբերում է արցունքաբեր գազի կիրառման փաստին, դեպքը տեղի է ունեցել Դանիայի Սոնդերբորգ քաղաքում, 2016 թվականի հունվարին: 17 տարեկան Դանիայի քաղաքացու վրա հարձակվել է անծանոթ տղամարդ: Սեքսուալ բռնությունից պաշտպանվելու նպատակով զոհը կիրառել է արցունքաբեր գազ, որի արդյունքում էլ հարձակվողը դեպքի վայրից անհետացել է: Դանիական օրենսդրության պատճառով տուժվածը տուգանվել է  500 դանիական կրոնով, քանզի նման իր կրելը անօրինական է: Դանիայի դատարանը դեռևս չի դատել մեղադրյալին, որովհետև նա ձերբակալված չէ:

Աննա Սկովմանդի հետ տեղի ունեցած պատահարում չկա սեքսուալ բռնության փաստ, իսկ 17 տարեկան աղջկա վրա հարձակվողը գաղթական չի եղել: Դեպքը տեղի է ունեցել Սոնդերբորգի գաղթականների կենտրոնին մոտ: Հարձակվողը խոսում էր անգլերեն:

Նման տեսակի նյութ առաջին անգամ (2016 թվականի հունվար) հրապարակեց Իսրայելում գործող ռուսալեզու կայքը: Այս երկու փաստերի ոչճիշտ մեկնաբանությամբ լուսաբանումը մնացած ռուսալեզու կայք-էջերի վրա սկսվում է 2016 թվականի ապրիլից (twopercentdaily.com;news2. ru,politikus.ru,Mylove.ru): Որպես աղբյուր նշված է բրիտանական Daily Mail հրատարակությունը, թերևս ի տարբերություն ռուսալեզու կայքերից, բրիտանական հրատարակությունը խոսում է միայն Սոնդենբորգում կատարված փաստի մասին, որին մասնակից տղամարդը որպես գաղթական չի հիշատակվում:

«Ասավալ դասավալիի» և ռուսալեզու կայքերի կողմից հրապարակված հոդվածը ներկայացնում է այլատյացության հողի վրա տեղեկատվության նենգափոխության օրինակ:

Աղբյուր.

Ասավալ-դասավալի, 9-15 մայիսի, 2016:

«Սա դեռ ոչինչ, այ՝ Դանիայում լրիվությամբ բռնության զոհ դարձած աղջկան մեղադրեցին: Այո, Դանիայի Սեներբորգ քաղաքի դատարանը տուգանք դրեց 17 տարեկան Հանաս Կովմանդին, որը բռնացող մարոկկացի գաղթականներին դիմադրություն ցուցաբերեց և օրենքով արգելված արցունքաբեր գազի բալոն կիրառեց: Եվ եթե լավ զննեք դանիացի աղջկա լուսանկարը, գլխի կընկնեք, ինչ խիստ են վարվել դանիացի աղջկա հետ բռնացողները, որոնց դանիական դատարանը փորձեց արդարացնել:

თემატიკა: Իրավունք/կրիմինալ
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist