2018 թվականի մայիսի 8-ին, «Օբյեկտիվ» ՏՎ-ի թոք-շոու հաղորդման մեջ «Գիշերվա ստուդիա» հեռախոսային միացման ժամանակ, այս նույն ալիքի վարող և Սոցիալիստական Վրաստանի լիդեր Վալերի Կվարացխելիան հեռուստադիտողին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին այլընտրական պատմություն առաջարկեց: «Օբյեկտիվ» ՏՎ վարողի հավաստմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությունը եղել է նվազագույն: Այս երկրները ճիշտ իրենք էին խրախուսում և ֆինանսավորում ֆաշիստական Գերմանիային և որ դաշնակիցներ դարձան միայն այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը գործնականում պատերազմը շահեց:
Սուտ 1. ԱՄՆ և Բրիտանիան նվազ չափով էին մասնակցում պատերազմին
Փաստ 1. Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմում կրած մարդկային զոհերի թիվը գրեթե մեկ միլիոնի է հավասար, իսկ ֆաշիստական Գերմանիային պարտության մատնելու համար նրանց կողմից ծախսած գումարը 460 միլիարդին գերազանցում է:
Պատերազմի ընթացքում 451 հազար բրիտանացի և 419 հազար ամերիկացի է զոհվել:
1940 թվականի հոկտեմբերից մինչև հունիս, երբ Հիտլերը և Ստալինը դեռևս դիտվում էին որպես գործընկերներ, Գերմանիան ինտենսիվ կերպով ռմբակոծում էր Բրիտանիան, հատկապես Լոնդոնը:
1940
1942-1943 թվականներին Բրիտանիան և ԱՄՆ պարտության մատնեցին առանցքային երկրներին Հյուսիսային Աֆրիկայում, Սիցիլիայում, Հարավային Իտալիայում, ինչով խափանեցին վառելիքին և անհրաժեշտ այլ պաշարներին Գերմանիայի հասանելիությունը: Իսկ Եվրոպայում Արևմուտքի ռազմաճակատի բացումը դարձավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի բեկումնային երևույթը: 1944 թվականից Բրիտանիայի և ԱՄՆ-ի ուժերը Հիտլերի վրա հարձակվում էին Արևմտյան ռազմաճակատում՝ Նորմանդիայից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմին պարտության մատնելու համար ԱՄՆ-ն ծախսեց 341 միլիարդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիան՝ 120 միլիարդ դոլար, ինչը գրեթե 2.5-անգամ գերազանցում է ԽՍՀՄ-ի կողմից հատկացրած ֆինանսական ռեսուրսին:
Դաշնակիցների հաղթանակի գլխավոր գործոններից մեկը ԱՄՆ-ի ռազմական, տեխնիկական և ֆինանսական օգնությունն էր: 1941 թվականի մարտից ԱՄՆ Լենդ-Լիզի պետական ծրագրի շրջանակներում Միացյալ թագավորությանը, Խորհրդային Միությանը, Չինաստանին, Ֆրանսիային և մյուս դաշնակից պետություններին մատակարարում էր մեծ քանակությամբ մարտական նյութ, զենք, պարեն և ռազմավարական հումք: Ծրագրի շրջանակներում Ամերիկան 50 միլիարդ դոլարի արժողության օգնություն փոխանցեց. այդ թվում 11,3 միլիարդով օգնեց Խորհրդային Միությանը:
Սուտ 2. ԱՄՆ և Բրիտանիան Հիտլերին հրահրում և ֆինանսավորում էին ԽՍՀՄ-ի դեմ
Փաստ 2. 1939 թվականին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան տնտեսական պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դադարեցրին նրա հետ առևտրական հարաբերությունները և սահմանեցին ծովային շրջափակում այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը Գերմանիային ռազմական սարքավորանք և բնական պաշարներ էր մատակարարում:
«Գերմանիայի և Խորհրդային Միության ժողովուրդների արյունով զոդված բարեկամությունը կլինի տևական և ամուր» – Իոսեբ Ստալինի Ծննդյան շնորհավորանքը Ադոլֆ Հիտլերին և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին, 1939թ.:
Սուտ 3. ԽՍՀՄ-ն ստիպեց Բրիտանիային և ԱՄՆ-ին ընդգրկվել Երկրորդ համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ-ի կողմում, իսկ ԱՄՆ և Բրիտանիան միայն այն ժամանակ ընդգրկվեցին պատերազմում, երբ Խորհրդային Միությունն արդեն հաղթում էր:
Փաստ 3. Մեծ Բրիտանիան Գերմանիային պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ի պատերազմից շուտ, 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ Խորհրդային Միության պատերազմին միանալուց (1941 թվականի հունիսի 22-ից) մի քանի ամիս հետո մարտական գործողություններին (1942 թվականի դեկտեմբերից) ընդգրկվեց նաև ԱՄՆ-ն :
1939 թվականին ԽՍՀՄ-ն նացիստական Գերմանիայի հետ ձևակերպեց փոխադարձաբար չհարձակվելու Պակտ, այսպես կոչված, Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը: .Այս պակտով բաշխված «Ազդեցության ոլորտների» հիման վրա 1939-ից մինչև 1941 թվականը ԽՍՀՄ և Նացիստական Գերմանիան բաժանում էին Արևելյան Եվրոպան:
Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև չհարձակման Պակտի ստորագրում, 1939թ.
Չհարձակման Պակտի հիման վրա, Խորհրդային Միությունը նացիստական Գերմանիայի հետ համագործակցությամբ և տարածքային զավթողական գործունեությամբ՝ զբաղված էր էքսպանսիայով.
- 1939 թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ ներխուժեց Լեհաստան,
- 1939 թվականի նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ ներխուժեց Ֆինլանդիա,
- 1940 թվականի հունիսի 16-ին ԽՍՀՄ կատարեց Լիտվայի բռնագրավում,
- 1940 թվականի հունիսի 17-ին ԽՍՀՄ-ն կատարեց Էստոնիայի և Լատվիայի բռնազավթում:
Պատմության կեղծում |
---|
Ռուսական քարոզչությունը ձգտում է խեղաթյուրել համաշխարհային պատմությունը: Այն Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին ոչճիշտ մեկնապանության և պատմական փաստերի կեղծման հիման վրա նպատակադրված է ներկայացնել, իբր ֆաշիզմին պարտության մատնեց միայն ԽՍՀՄ-ն և այս ֆոնի վրա անտեսել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ դաշնակիցների դերը, նրանց կողմից ներդրած մեծ ջանքերը և տրված զոհերը: |
Պատրաստեց՝ Աննա Չիտալաձեն