2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հանրային հաղորդման եթերում 2018 թվականի Վրաստանի նախագահի ընտրությունների մասնակից թեկնածուների միջև անցկացված բանավեճում «Ազատ Վրաստան» քաղաքական միավորման նախագահի թեկնածու Կախա Կուկավան հայտարարեց, իբր Վրաստանի կրթության նախարարության կողմից արաբական Մայրենի լեզուն լիազորագրված և հեղինակավորված է:
Կախա Կուկավայի հայտարարությունը սուտ է, քանզի Վրաստանի կրթության նախարարության կողմից գրիֆավորված 6 Մայրենի լեզվից ոչ մեկը արաբական չէ: Միակ էջը, որտեղ տարբեր գրերի պատկերազարդման համար 5 տարբեր լեզուների հետ միասին արաբերենն էլ է հանդես գալիս, առաջինդասարանցիների դասագրքերից մեկն է:
Վրաստանի բոլոր դպրոցները պարտավոր են, հանրակրթական գործունեությունը իրականացնել գրիֆ շնորհած դասագրքերով: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2018 թվականի օգոստոսի 1-ի ի որոշմամբ, վրացալեզու սեկտորի առաջինդասարանցիների համար 6 դասագիրք է գրիֆավորված: Այստեղից ոչ մի դասագիրքը արաբական լեզվով չէ: Հատկանշական է, որ պետական հանրակրթական հաստատություններում վրացալեզու սեկտորներից բացի, գործում են միայն ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն սեկտորներ:
Կրթության նախարարության կողմից գրիֆ շնորհած դասագրքերից մեկում, առաջին դասարանի «Մայրենի լեզվում», որը պատկանում է «Դիոգենես» հրատարակությանը, 19-րդ էջի վրա միայն մեկ նախադասություն է տրված արաբական լեզվով: Դասագրքի տասնիներորդ էջի վրա «Երկրագունդը մեր տունն է» պատկերազարդմանը կցված է 5 լեզվով (վրացերեն, պարսկերեն, չիներեն, ադրբեջաներեն և հայերեն) գրություն: Գրքում 5 լեզվով ներկայացված գրության նպատակն է աշակերտները գիտակցեն, որ աշխարհում մարդիկ տարբեր լեզուներով են խոսում, տարբեր կերպ են գրում և կարդում:
Գրիֆավորված այլ Մայրենի լեզվում արաբական լեզուն ընդհանրապես հանդես չի գալիս:
Պատրաստեց Անի Խոշտարիան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա