«Ազգային ուժի» ապալրատվությունն այն մասին, իբր պլանավորվում է Վրաստան բերել 500 000 ներգաղթածի

რგრრგ
1.5k
VIEWS

Հոկտեմբերի 3-ին «Ազգային  ուժ» ուլտրանացիոնալիստական ֆեյսբուկ էջը հրապարակեց  լրատվություն, այն մասին, իբր մինչև 2020 թվականի վերջը պլանավորվում է Վրաստան բերել 500 000 ներգաղթածի, ինչի մասին Վրաստանի կառավարությունը և ընդդիմությունը (Ազգային շարժում և Եվրոպական Վրաստան) միաձայն համաձայնություն են հայտարարել:

"

Վրաստանը ներգաղթածների զանգվածային ընդունման պարտավորություն ոչ մի միջազգային պայմանագրի շրջանակներում չի ստանձնել: Ոչ այցեկարգի ազատականացումը, ոչ ասոցիացման համաձայնագիրը և ոչ էլ ռեադմիսիայի պայմանագիրը Վրաստանին չեն պարտավորեցնում գաղթականներ ընդունել: Գաղթականներ ընդունելու մասին նման հայտարարություն չի կատարվել ոչ իշխանության և ոչ էլ ընդդիմության կողմից:

«Ազգային ուժ» ֆեյսբուկ էջը ապալրատվությունը հրապարակել է մանիպուլյացիոն լուսանկարի հետ միասին, որի վրա Գերմանիայի կանցլերը պատկերված է գաղթականների հոսքի ֆոնին: Անգելա Մերկելի հետ գաղթականների ընդունման պարտականությունը տարբեր ակտորներ   փորձում են կապակցել Գերմանիայի կանցլերի օգոստոսի 22-ին Վրաստան այցից հետո: Այս այցը իբր ներգաղթածներ ընդունելու պարտականության հետ կապակցելու մասին հայտարարությունները կատարեցին Վրացական դասի լիդեր Ջոնդի Բաղաթուրիան և քաղաքագետ Ավիգդոր  Էսկինը (տես՝այս թեմայի մասին  նյութը )

Ապալրատվությունն այն մասին, իբր Եվրամիությունը Վրաստանին  պարտավորեցնում է ընդունել սիրիացի փախստականներին, տարածվում է տարիներ շարունակ: Օրինակի համար, 2016 թվականին «Ասավալ-դասավալ» թերթին տված ինտերվյուում Դիմիտրի Լորթքիփանիձեն, ով այն ժամանակ ռուսամետ «Միացյալ ժողովրդավարական շարժում» քաղաքական կուսակցության անդամ էր և այժմ Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնն է ղեկավարում, հավաստում էր, որ Եվրամիության հետ ձևակերպած, այսպես կոչված, ռեադմիսիայի պայմանագիրը Վրաստանին պարտավորեցնում է ընդունել սիրիացի փախստականների հոսքը:

Ապալրատվությունն այն մասին, իբր Վրաստանին պարտավորեցնում են  ընդունել ներգաղթածներին, ուլտրաաջ ուժերը կիրառում են հակագաղթականության և հակաարևմտյան տրամադրություններ հրահրելու համար:


Քարոզչության մեթոդ
Ad nauseam-ի տեխնիկան ենթադրում է միևնույն գաղափարի անընդհատ կրկնություն: Դա կարող է լինել գաղափար, կամ պարզապես նշանաբան, որը այնքան հաճախ է կրկնվում, որ մարդիկ դրան հավատում են:
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Ձեզ նույնպես կհետաքրքրի
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist