Սեպտեմբերի 4-ից 7-ը Թբիլիսիում Կրեմլի կողմից ֆինանսավորված «Միջազգային Հարավկովկասյան մեդիա համաժողովին» գրանցվեցին նաև վրացական լրատվամիջոցները և փորձագետները, որոնց մի մասը մասնակցում էր սեպտեմբերին 5-ին կայացած հանդիպմանը:
«Առասպելների դետեկտորը» առաջարկում է միջոցառմանը գրանցված վրացական լրատվամիջոցների և փորձագետների ցուցակը.
- Հանրային հաղորդում, 1 ալիք – Զվիադ Ավալիանի,
- «Օբյեկտիվ» հեռուստաընկերություն – Բոնդո Մձինարիշվիլի, Վալերի Կվարացխելիա ,
- Sputnik Georgia – Անաստասիա Խատիաշվիլի,
- «Վրաստանը և աշխարհը» – Եկատերինա Նասղիդաշվիլի, Սոփիա Կակաչիա,
- «Սաքինֆորմ» – Առնո Խիդիրբեգաշվիլի, Դիանա Շերեշաշվիլի,
Վրացի փորձագետներ.
- Արչիլ Սիխարուլիձե – փորձագետ, քաղաքական վերլուծաբան,
- Գիորգի Աբաշիձե, քաղաքագետ, վերլուծաբան,
- Մամուկա Արեշիձե – քաղաքագետ, Կովկասյան հարցերով փորձագետ
- Գուլբաաթ Ռցխիլաձե – «Եվրասիական ինստիտուտ»-ի հիմնադիր
2018 թվականի սեպտեմբերի 4-ից 7-ը Թբիլիսիում, Vere Palace-հյուրանոցում անցկացվեց «Միջազգային հարավկովկասյան մեդիա համաժողով»: Ընթացիկ տարվա մեդիա համաժողովի թեման էր «Լրատվամիջոցների դերը տարածաշրջանում վստահության ամրապնդման գործում»: Մեդիա համաժողովի կազմակերպիչներն էին «Հյուսիս-հարավ» (Север-Юг) ռուսական քաղաքագիտության կենտրոնը, «Ընկերակցություն» (содружество) մամլո-ակումբը և «Վրաստանը և աշխարհը» վրացալեզու, ռուսամետ հրատարակությունը: Միջոցառումն անց էր կացվում Ռուսաստանի «Նախագահական հիմնադրամի» աջակցությամբ: Միջոցառմանը Թբիլիսիում հետևեց բողոքի գործողություն: