Geworld-ը NATO-ի Գլխավոր քարտուղարի բառերի մանիպուլյացիա կատարեց

shareeeee
734
VIEWS

2018 թվականի հունիսի 27-ին, «Վրաստանը և աշխարհը» համացանցային հրատարակությունը հրապարակեց  հոդված, «Ստոլտենբերգ. Հյուսիսատլանտյան դաշինքի պահպանումը անհնար կլինի» վերնագրով: «Վրաստանը և աշխարհը» պորտալը հավաստիացնում է, իբր NATO-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հրապարակեց  նամակ, որտեղ նա կասկածի տակ է առնում դաշինքի ապագան: Geworld-ի հավաստմամբ, հերթական վեհաժողովում NATO-ի քաղաքական միասնությունը կհայտնվի վտանգի առջև: Այս «նորության» ֆոնի վրա, Համացանցային հրատարակությունը հարցականի տակ է դնում Վրաստանի հյուսիսատլանտյան քաղաքական կուրսը:

Geworld.ge: « ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը մի քանի օր առաջ հրապարակեց նամակ, որտեղ արտահայտում է կարծիք այն մասին, որ ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքի պահպանումը կլինի անհնար, քանզի շատ մեծ է անհամաձայնությունը ԱՄՆ-ի և Եվրամիության առաջատար երկրների միջև…ՆԱՏՕ-ի գոյության մեջ կասկած մտցնում է անձամբ նրա Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն փլուզվում է և Վրաստանը այս կազմակերպության կողմն է ձգտու՞մ»:

«Վրաստանը և աշխարհը» պորտալը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խոսքերը մանիպուլյացիոն կերպով լուսաբանեց և քարոզչության, այսպես կոչված «խաղաքարտերը դասավորելու» մեթոդը կիրառեց: Հրատարակությունը հունիսի 21-ին Լանկաստերի պալատում Իենս Ստոլտենբերգի ելույթի համատեքստից կտրված միայն այն հատվածները լուսաբանեց, որտեղ նա  դաշինքում գոյություն ունեցող բանավեճային հարցերն էր նկարագրում, իսկ ելույթի այն մասը , որտեղ Ստոլտենբերգը NATO-ի այն 3 ուժեղ կողմերի մասին է խոսում, ինչը պայմանավորում է  Հյուսիսատլանտյան դաշինքի կենսունակությունը, «Վրաստանը և աշխարհը» ընդհանրապես  չի լուսաբանել:


Քարոզչության մեթոդը.  Այսպես կոչված, «Խաղաքարտերի դասավորում»  –  տեղեկատվությունը մասամբ արդարացի է, թերևս տեղի է ունենում դրա ընտրական մատուցումը: Կրեմլյան քարոզչությունը նշված տեխնիկան՝ կեղծ պատմությունները որպես ճշմարտություններ է կիրառում  լսարանին հավաստիացնելու համար:

Նպատակը.  Մանիպուլյացիայի նպատակը Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ թերահավատության հրահրումը և կարծիքի հաստատումն է այն մասին, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրումը ոչիրատեսական է, քանզի դաշինքը անձամբ է ճգնաժամ ապրում և բարեփոխման կարիք ունի:


2018 թվականի հունիսի 21-ին, Լոնդոն կատարած այցի շրջանակներում, Ստոլտենբերգը Լանկաստերի պալատում ելույթ ունեցավ, որտեղ նա Դաշինքի առջև գոյություն ունեցող մարտահրավերների և հզորության մասին  խոսեց: Ելույթի տեքստը ամբողջությամբ հասանելի է NATO-ի կայք-էջի վրա:


Ստոլտենբերգի մեջբերման լրիվ տարբերակը

Ստոլտենբերգի մեջբերման փոքր հատված, որը Geworld-ը հրապարակեց համատեքստից կտրված

«Մեր միությունը ուժեղ է…Սակայն ոմանք կասկած են մտցնում այս միության հզորության մեջ, թերևս գոյություն ունեն անհամաձայնություններ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների միջև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են առևտուրը, կլիմայի փոփոխությունը և Իրանի հետ միջուկային համաձայնությունը…

Անխուսափելի ճշմարտություն չէ, որ տրանս-ատլանտյան միությունը միշտ գոյություն կունենա, թերևս ես հավատում եմ, որ մենք այն կպահպանենք:  Թույլ տվեք, բացատրեմ ինչու:

Առաջին, մենք մինչև այժմ էլ հանդիպել ենք անհամաձայնությունների և հաղթահարել ենք դրանք: Տարբերվող կարծիք ունենալը նորություն չէ: Երբեմն այս տարբերվող կարծիքը եղել է նաև էական:
Երկրորդ, տրանս-ատլանտյան գործընկերության պահպանումը մեր ռազմավարական հետաքրքրությունն է: Երրորդ պատճառը, թե ինչու կարող ենք այս միությունը պահպանել այն է, որ ճիշտ այժմ ենք դա կատարում [պահպանում ենք]: Գոյություն ունեն շատ տարբեր կապեր, որոնք Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան միմյանց հետ են կապում»:

«Այս անհամաձայնությունները իրատեսական են և դրանք ինքնըստինքյան և արագ չեն մարի: Ոչ ոքի երբեք չի տրվել երաշխիք, որ տրանս-ատլանտյան միությունը միշտ ամուր կլինի»:

It is not written in stone that the transatlantic bond will survive forever. But I believe we will preserve it.

And let me give you three reasons why.

First, we have overcome disagreements before. Differences of opinion is nothing new.

Some of them have been substantial…

Second, maintaining the transatlantic partnership is in our strategic interest.

The third reason why we can maintain the transatlantic bond is that we are doing it right now. In NATO. There are many different ties that bind Europe and North America together.


Ինչպես «Մեդիայի զարգացման հիմնադրամի» «Հակաարևմտյան քարոզչության» զեկույցը ցույց տվեց, 2017 թվականին  NATO-ի հետ կապված  հաղորդագրություններից Դաշինքին անդամագրվելու նկատմամբ թերահավատության և նիհիլիզմի»  հրահրումը գերակշռող թեմա էր: Արմատավորվում էր կարծիք, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրությունը ոչիրատեսական է, որ Դաշինքը անձամբ ապրում է ճգնաժամ և բարեփոխման կարիք ունի:


Պատրաստեց Սոփո Էքսեուլիձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա

თემატიკა: Քաղաքականություն
ქვეყანა/ორგანიზაცია: ՆԱՏՕ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist