2018 թվականի հունիսի 21-ին «Վրաստանը և աշխարհը» օնլայն հրատարակչությունը հրապարակեց «Երբ ի հեճուկս Ռուսաստանի, Սաուդյան Արաբիային եք երկրպագում՝ մեկ անգամ գոնե աչքի անցկացրեք պատմությունը» վերնագրով հոդված : Հրապարակման հեղինակը Ռուսաստանի առավելությունները դեռահասների ճիշտ դաստիարակությամբ և ընդհանուր արժեքներով է հիմնավորում, որի ժամանակ էլ կատարում է հոմոֆոբիական և այլատյաց գնահատումներ: Միևնույն ժամանակ որպես օրինակ բերում է թմրանյութերի հետ կապված Ռուսաստանում գոյություն ունեցող դաստիարակչական կախվածությունը.
Իրականում Եվրամիության երկրների համեմատությամբ, Ռուսաստանում թմրանյութերից կախվածությունը, այդ թվում երիտասարդների շրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Ոչարդյունավետ թմրանյութային քաղաքականության պատճառով Ռուսաստանը թմրանյութերի օգտագործման պատճառով առողջության խախտումների հետևանքով մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է:
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունում ճշգրիտ վիճակագրության սակավություն է, ինչը չի ընձեռում լիարժեք համեմատության հիմք, թերևս գոյություն ունեցող ճիշտ տվյալները նույնպես բավականին թախծալի պատկեր են ստեղծում:
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործություննների հետ պայքարի բյուրոյի հաշվետվության, համաձայն, 2009 թվականի տվյալներով, թմրանյութ օգտագործողների 80% Ռուսատանում պատկանում է 18–30 տարեկան տարիքային կատեգորիային:
Եվրասիայի վնասի կրճատման ցանցի 2012 թվականի հաշվետվության համաձայն, թմրանյութ օգտագործողների ամենամեծ քանակությունը Ռուսաստանում է, ինչը առաջացել է ոչարդյունավետ քաղաքականությամբ:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի միջազգային թմրանյութերի վերահսկողության ռազմավարության 2018 թվականին հրապարակված հաշվետվությունում նշված է, որ վերջին տարիներին թմրանյութեր օգտագործողների թիվը Ռուսաստանում 7.3–ից հասավ մինչև 8.5 միլիոնի: Թմրանյութերից կախվածության «ամենահամապատասխան թերապիան» «կրոնն է»: Սրա արդյունքում թմրանյութերից կախվածության բուժումը հոգեվարքային և հակահոգեվարքային գործակալների փոխարեն, հակահոգեբանական միջոցներով է կատարվում, որը նշանակվում է սովորական շեզոֆրենիան բուժելու համար:
Ռուսաստանում գոյություն չունի վերականգնողական արդյունավետ ծրագիր:Ռուսաստանի Դաշնային թմրամոլության վերահսկման ծառայությունը նույնպես խոստովանեց, որ հիվանդների 90%–ից ավելին մեկ տարվա ընթացքում կրկին վերադառնում է օգտագործման:Կառավարության ոչարդյունավետ մոտեցման պատճառով, թմրադեղեր օգտագործողների թիվը ցավալի է, միաժամանակ ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի մասին գիտակցության բարձրացում գործնականում գոյություն չի ունեցել, իսկ կազմակերպությունները, որոնք փորձում են վնասը կրճատել, կիրառում են տարբեր ռազմավարություններ, ինչպիսիք են մաքուր սրսկիչների և պահպանակների տարածումը, պետության կողմից դրանց գործունեությունը սահմանափակվում է:
Թմրանյութերի օգտագործման կապակցությամբ առողջության հիմնախնդիրների պատճառով վախճանվածների ցուցանիշով Ռուսաստանը զգալիորեն առաջ է անցնում Եվրոպայի երկրներից: Յուրաքանչյուր 100 000 անհատի հաշվով այս թիվը 10.2 է: Համեմատության համար, Նիդեռլանդներում այս ցուցանիշը 0.9 է:
Ռուսաստանը աշխարհում առաջին տեղում է նաև ալկոհոլիզմից կախվածության մարդկանց մասով:
Նիդեռլանդներ
Հետաքրքիր է, որ Նիդեռլանդների բաց մոտեցումը, որը պրագմատիկ է և վնասը կրճատելու վրա է կողմնորոշված, համեմատաբար ավելի լավատեսական արդյունքներ բերող հայտնվեց, քան շատ այլ երկրների կողմից գործարկվող սահմանափակման քաղաքականությունը: Նիդեռլանդներում թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածման շատ ցածր մակարդակ է, հերոինի օգտագործումն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել, իսկ կանեփի օգտագործումը երիտասարդների շրջանում համապատասխանում է Եվրոպայի միջինին և համեմատաբար նվազ է, քան այն երկրներում, որտեղ սահմանափակման քաղաքականություն է:
Հիմնադրույթային օգտագործողների քանակը և կախվածության բուժման ծրագրին ընդգրկված անձինք
Աղբյուր: Բաց հասարակություն հիմնադրամ
Պորտուգալիա
Պորտուգալիան, որտեղ թմրանյութերից կախվածությանը մոտենում են որպես բժշկական հարցի և ոչ թե հանցագործության, 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որը կատարեց ամեն տեսակ նյութի օգտագործման և տիրապետման ապաքրեականացում:
Քրեական իրավական հետապնդման փոխարեն, մարդկանց տրվեցին անձնական նախազգուշացումներ, տուգանք, կատարվում էր նրանց տեղական հանձնաժողովի հետ համագործակցության խրախուսում, որի կազմում մտնում էին բժիշկ, իրավաբան և սոցիալական աշխատակից՝ նրանց մատչելի էին բուժման աջակցության տարբեր սերվիսները:
Պորտուգալական մոտեցումը ոչ թե ինքը թմրանյութն էր ընկալում որպես հիմնախնդիր, այլ դրանցից մարդկանց կախվածությունը: Արմատական թմրանյութերի քաղաքականության փոփոխություններից շուտով, օպիումային ճգնաժամը կայունացավ և հաջորդ տարիներին հիմնադրույթային թմրանյութերի օգտագործումը, HIV–ի և հեպատիտի մակարդակները, չափաբաժնի գերակշռությամբ վրա հասած մահը, թմրանյութերի կապակցությամբ հանցագործությունները դրամատիկորեն կրճատվեցին: Օրինակ, եթե HIV-ի ախտորոշման ցուցանիշը 1 միլիոն մարդու հաշվով 104.2 դեպք էր, 2015 թվականին այս թիվը իջավ մինչև 4.2: