Առասպելն այն մասին, իբր ոչկառավարական կազմակերպությունները պայքարում են մշակութային ժառանգության դեմ, անհիմն է

1212121
273
VIEWS

Ոչկառավարական կազմակերպությունների մասին տարածված կարծիքների շրջանում գերիշխում է կարծիքն այն մասին, իբր դրանք պայքարում են ամեն տեսակ ազգայինի դեմ: Այս կարծիքի սխալ լինելը հաստատում են թեկուզև այն լայնամասշտաբ գործընթացները, որոնք Վրաստանում վերջին տարիներին ուղղված են մշակութային ժառանգության հուշարձանների պահպանությանը և որտեղ մեծ է հատկապես ոչկառավարական կազմակերպությունների կամ առանձին քաղաքացիական ակտիվիստների ներդրումը: Դրա հետ միասին նշված կազմակերպությունները միջազգային կամ տեղական դոնորների օգնությամբ, մշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից կատարում են նաև այլ գործնական քայլեր:

Ժառանգության վնասման կոնկրետ դեպքերին, թե հուշարձանների պահպանության տեսանկյունից անընդունելի որոշումներին ի պատասխան Վրաստանում անց են կացվում բազմաթիվ գործընթացներ և ստեղծվել են նախաձեռնողական խմբեր կամ միություն: Այս կազմակերպությունների և նախաձեռնությունների ընդհանուր նպատակը Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանությունը և ապագա սերունդների համար պահպանումն է: Իսկ ակտիվ հասարակական գործընթացներ վարելու ամենաակնառու օրինակները Բագրատի տաճարի վերակառուցման, Սաղդրիսի-Ղաչաղիանիի հնէաբանական հուշարձանի և Թբիլիսիի համայնապատկերի նախագծի հետ կապված երևույթներն են:

«Հուշարձանների և տեսարժանությունների միջազգային խորհրդի Վրաստանի ազգային կոմիտեն» – “ICOMOS Վրաստան» և դրա անդամները բողոք էին արտահայտում Բագրատի տաճարի վերակառուցման պատճառով, ինչը վտանգ էր ստեղծում դրա վավերականությանը և հուշարձանի համաշխարհային ժառանգության ցանկում մնալու հեռանկարին: Այս նույն կազմակերպության գործունեությունը հասարակության գիտակցության բարձրացման և քաղաքացիական հասարակության ընդգրկվածության աճի տեսանկյունից ներառնում է ընթացիկ անօրեն որոշումների մասին հայտարարություններով հանդես գալը, միջազգային հանրագրերի (պետիցիաների) տարածումը, մամուլի հետ հանդիպումները, քարոզարշավներին ընդգրկումը և անցկացումը: Կոնկրետ դեպքերը վերջին ժամանակաշրջանում վերաբերում էին Մցխեթայի պատմական հուշարժաններին հարակից ընթացող շինարարությանը, Բաթումիում մի քանի հուշարձանների քանդմանը, թե վնասմանը,Սաղդրիսի-Ղաչաղիանիիհնէաբանական հուշարձանի կապակցությամբ զարգացած երևույթներին, «Պանորամա Թբիլիսի» նախագծին կամ օրենսդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են հուշարձանի կարգավիճակի վերացման ընթացակարգերի պարզեցում:

Վերջին ժամանակների երևույթները մեծացրեցին այլ ոլորտի ոչկառավարական կազմակերպությունների հետաքրքրությունը մշակութային ժառանգության պահպանության նկատմամբ: Օրինակ,Սաղդրիսի պատմական հանքի պահպանության գործընթացին ակտիվորեն ընդգրկված է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որի ջանքերով էլ պետության և մասնավոր ընկերության կողմից, ի վնաս մշակութային ժառանգության կատարված կոնկրետ օրինախախտումները բողոքարկվեցին դատարանում և ստեղծվեց մշակութային ժառանգության դատական ուղիով պաշտպանության առաջին նախադեպը: Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան «Բաց հասարակության հիմնադրամների» ֆինանսական օգնությամբ, «Հաշվետու և թափանցիկ կառավարման աջակցություն Վրաստանում» նախագծի շրջանակներում իրականացրեց Սաղդրիսի ոսկու հանքի շուրջը զարգացած երևույթների իրավական հետազոտություն և առայսօր վարում է դատարանային վեճեր:

“ICOMOSՎրաստան»-ը, Աբխազիայի հոգեբանների ասոցիացիան, Վրաստանի կապույտ վահանը և տարբեր գիտնականներ միասնաբար բողոքարկում են բռնազրավված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի տարածքում գոյություն ունեցող Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձաններին ոտնձգության փաստերը: Միջազգային արհեստավարժ կազմակերպություններին իրազեկման ուղիով (հանրագրերի և նամակների միջոցով), նրանք միջազգային օրենսդրության նորմերը փորձում են գործարկել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության համար:

Վերջին տարիներին Թբիլիսիի պատմական թաղամասի պաշտպանության ակտիվ գործընթաց է վարում «Տփիլիսիս համքարի» («Թբիլիսիի համքար») ոչկառավարական կազմակերպությունը, այդ նպատակով միջազգային դոնորներից ներգրավելով միջոցներ: Եվրասիայի հիմնադրամի, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի, USAID-ի ծրագիր G-PAC-ի ֆինանսավորմամբ, դրանք Թբիլիսիում և Բաթումիում ժառանգության վնասման փաստերով բազմաթիվ հայց, հետազոտություն կամ հասարակական քարոզարշավ նախապատրաստեցին և անցկացրեցին:

1990-ական թվականների վերջից սկսած «Բաց հասարակություն- Վրաստան» հիմնադրամն ակտիվորեն ֆինանսավորում էր մշակութային ժառանգության անշարժ և շարժական հուշարձանների հետազոտությունը, պահպանությունը, անհետաձգելի վերականգնումը և ժողովրդականացումը: Բացի դրանից, Թբիլիսիի պատմական թաղամասում ընթացող անօրեն շինարարության ֆոնի վրա ինքն էլ ֆինանսավորեց առաջին արշավը 2001 թվականին հին Թբիլիսիի փրկության համար “SOS հին Թբիլիսի» անվանումով, որն իրականացրեց “ICOMOS Վրաստան»ը:

1990-ական թվականների վերջից մինչև 2005 թվականը ներառյալ բազմաթիվ նախագիծ իրականացվեց տարբեր ոչկառավարական կազմակերպություններից կողմից ԱՄՆ-ում գրանցված «Աշխարհի հուշարձանների հիմնադրամ» (World Monuements Fund) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Թբիլիսիի պատմական թաղամասը երեք անգամ եղել է տեղադրված (1999, 2000 և 2002 թվականներին) «Աշխարհի հուշարձանների հիմնադրամի» համաշխարհային վտանգի առջև կանգնած հուշարձանների հարյուրյակում, որի արդյունքում էլ Թբիլիսիի պատմական թաղամասի և դրա հիմնախնդիրների նկատմամբ առավելապես մեծացավ միջազգային ուշադրությունը: Այս ժամանակաշրջանում Թբիլիսին ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև Համաշխարհային բանկի մշակութային ժառանգության նախաձեռնության կողմից Զեմո Կալան ընտրվեց որպես մեկ նախագիծ: Նշված ցանկում հայտնվելու արդյունքում «ICOMOS Վրաստանը» ներգրավեց հավելյալ ռեսուրս՝ «Փրկենք հին Թբիլիսին» քարոզարշավ վարելու համար:

Համաշխարհային հուշարձանների հիմնադրամը 2000 թվականին ֆինանսավորեց Բեթլեհեմի թաղամասի հետազոտությունը և թղթաբանությունը, որի հաջորդ փուլում թաղամասի համար հայտնվեցին բազում դոնորներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տեսքով: Այս վերջինի բազմամյա աջակցությամբ,«ICOMOS Վրաստանի» խումբը հաջողությամբ իրականացրեց համայնքի վրա հիմնադրված Բեթլեհեմի թաղամասի վերածնումը, կենդանացումը, որի դրական արդյունքն այսօր առավելապես ակնհայտ է և ճանաչված:

Այս նույն ժամանակաշրջանում եբրայական ժառանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվեց հին Թբիլիսիի հայտնի հուշարձաններից մեկի, ներկայումս Դավիթ Բաազովի անվան Վրաստանի եբրայական և վրաց-եբրայական փոխհարաբերությունների պատմության թանգարանի երկրաշարժի հետևանքով վնասված շինության ուսումնասիրությունը, նախագծումը և անհետաձգելի վերականգնումը:

Թբիլիսիի երկրաշարժից հետո կատարվելիք անհետաձգելի աշխատանքները ոչկառավարական կազմակերպությունների ջանքերով նույնպես ֆինանսավորեց «Համաշխարհային հուշարձանների հիմնադրամը»: Իրականացվեցին երկրաշարժի հետևանքով վնասված Իկորթիի տաճարի վերականգնումը, Փիտարեթի տաճարի վերականգնումը, ինչպես նաևՄցխեթայի Ջվարիի մենաստանի լրիվ թղթաբանությունը և ուսումնասիրությունը, ֆինանսավորվեցին աշխատանքները Տիմեթեսուբանի և Ղինծվիսի տաճարների վրա:

Անհետաձգելի իրավիճակներում հայտնվածներին օգնության ձեռք մեկնողների ցանկում պետք է հիշատակենք նաև հոլանդական հիմնադրամի արագ արձագանքի ծրագրի շրջանակներում ֆինանսավորված միջոցառումները, ինչպիսին եղել էՆիքոզիի եպիսկոպոսային համալիրի պատերազմից հետո վերականգնումը, Ալավերդիի առաջնորդարանին ջրհեղեղի հետևանքով հասցված վնասի վերացման աշխատանքները, ինչպես նաև ուժեղ անձրևների և ջրհեղեղի հետևանքով վնասված Իկվիի տաճարի XII-XIIIդարերի որմնանկարչության հետագա պահպանումը և պահածոյացումը:

Միևնույն ժամանակ, արվեստի միջազգային կենտրոնը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության մշակութային ժառանգության պահպանության մեծ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, նույնպես իրականացնում է զանգվածային վերականգնողական (որմնանկարչություն, ճարտարապետություն) նախագիծ Գելաթի համալիրի հուշարձանների վրա:

Արվեստի միջազգային կենտրոնը տարիների ընթացքում իրականացնում է տարբեր դոնորների կողմից ֆինանսավորված նախագծեր ժողովրդական ձեռագործության զարգացման ուղղությամբ, այդ թվում մեծ տեղ են գրավում մշակութային ժառանգության սոցիալական և տնտեսական զարգացման դերի մասին գիտակցության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերը:

«Ավանդական ձեռագործությունը Վրաստանում – հարթակ սեկտորի տնտեսական զարգացման համար» (դոնոր՝ Եվրամիության Investing in People ծրագիր) և «Ստեղծագործական ինդուստրիաների սեկտորի ուժեղացումը Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում. ավանդական ձեռքի աշխատանք – միասնական հարթակ զարգացման համար» (դոնոր. Եվրամիության Արևելյան գործընկերության մշակութային ծրագիր) նախագծերիշրջանակում կազմակերպվեց միջազգային կոնֆերանս ժառանգության տնտեսության թեմայով, իրականացվեցին այս ոլորտում հայտնի մասնագետների ուսումնական այցերը Վրաստան: Բացի դրանից, այս նախագծերի միջոցով ցուցաբերվում է աջակցություն ավանդական ձեռքի աշխատանքին և ոչնյութական մշակութային ժառանգության ճյուղերին, ինչպես նաև ձեռքի աշխատանքի վարպետներին օգնություն է ցուցաբերվում ուսուցման կամ դրամաշնորհների հատկացման ուղիով փոքր բիզնեսի զարգացման համար:

Վերը ասված ամեն ինչից բացի, հիշատակված կազմակերպությունները այդ նույն դոնորների օգնությամբ իրականացնում են նաև կրթական ակտիվություններ, օրինակ, ժառանգության ոլորտի արհեստավարժների թեմատիկ վարժանքներ, վորկշոպներ, որոնք վարում են Եվրոպայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից ժամանած փորձառու մասնագետները: Հատկանշական են տեղական մասնագետների ուսումնական գործուղումները, ինչպես նաև վերականգնողական նախագծերին զուգահեռաբար որակավորման բարձրացման տեսանկյունից ընթացող դասավանդումները, այսինքն՝ «Սովորել՝ պատրաստելով»: Եվրամիության աջակցությամբ կատարվեց նշանակալից քայլ ժառանգության պահպանության ուսուցման տեսանկյունից: Դա միջազգայնորեն ճանաչված «Մշակութային ժառանգության հուշարձանների և պատմական քաղաքների պաշտպանություն – նախնական դասընթաց բազային և միջին դասարանների աշակերտների համար» ուսուցչի ձեռնարկի թարգմանությունը և հանրային դպրոցներում տարածումն է, որը մեծ ժողովրդականություն է վայելում և ակտիվորեն կիրառվում է պատմության, քաղաքացիական կրթության և արվեստի ուսուցիչների կողմից:

Վրաստանում գրանցված և գործող ոչկառավարական կազմակերպություններից մոտավորապես քսան կազմակերպություն է, որն աշխատում է մշակութային (անշարժ, շարժական և ոչնյութական) ժառանգության պահպանության ուղղությամբ: Դրանց շուրջ մեկ երրորդ մասը գոյություն ունի 1990-ական թվականներից և գործում է առ այսօր, դա այն ժամանակ, երբ վերը նշված կազմակերպությունների մեծամասնությունը, համեմատաբար նոր հիմնադրված է: Այս կազմակերպությունները ստեղծման առաջին տարիներին վնասված հուշարձանների վրա անհետաձգելի աշխատանքներ անցկացնելու նպատակով հաջողացնում էին կուտակել օտարերկրյա դոնորների օգնությունը: Դա այն ժամանակ էր, երբ մշակութային ժառանգության համար պետական բյուջեում միջոցներ գրեթե գոյություն չունեին: Վերջին, շուրջ 5 տարվա ընթացքում ակնհայտ է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ոչկառավարական սեկտորի ակտիվացումը, ի նկատի է առնվում ինչպես նոր, մասնագիտացված կազմակերպությունների հիմնադրումը, այնպես էլ այլ ոլորտի (իրավական, սոցիալական ոլորտ, ժամանակակից արվեստ) ոչկառավարականների հետաքրքրությունը մշակութային ժառանգության թեմաներով: Սա բազմաթիվ պատճառներ ունի. առաջին հերթին, այս վերջին տարիներին ժառանգության վնասման, ոտնձգության, դրա պահպանության սկզբունքների և օրենսդրության խախտման փաստերը դարձել են հաճախակի: Երկրորդ, հասարակության փոքր, սակայն որոշակի մասը առավելապես է գիտակցում մշակութային ժառանգության, որպես նույնականությունը սահմանողի, սոցիալական միասնության և տնտեսական զարգացման պոտենցիալ կրողի դերը և ինքը ակտիվացավ դրա պահպանության համար:

Այս նպատակին հասնելու համար ոչկառավարականները տարբեր ճանապարհների են դիմում: Եթե որոշ մասը կրկին իրականացնում է ֆիզիկական՝ վերականգնողական/պահածոյացման աշխատանքներ հուշարձանների վրա, ապա ոչկառավարական կազմակերպությունների մեծ մասը այսօրվա դրությամբ ժառանգության ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրների մեկնարկումներին, որոնք են օրենսդրական թերությունները, անկառավարելի վարչարարության համակարգը, արհեստավարժ կադրերի սակավությունը և ընդհանուր առմամբ մասնագիտական կրթության ցածր մակարդակը, ամեն կերպ փորձում են դիմակայել: Համապատասխանաբար, դրանց ուղղություններն են խորհրդատվությունների և քաղաքականության փաստաթղթերի մշակումը պետության համար, միջազգային փորձաքննության ներգրավումը և փորձերի փոխանակումը, կրթական ծրագրերի կազմակերպումը, ինչպես նաև աջակցությունը լայն հասարակության իրազեկվածությանը: Իսկ այս կազմակերպությունների մի մասն էլ առավելապես «պահակ շան» (watch dog) գործառույթ ունի և ի վնաս ժառանգության ընդունված որոշումներին արձագանքում է ակնթարթորեն, դրա համար կիրառում է իրավական արձագանքի ուղիները, ինչպես նաև հասարակական, լրատվական միջոցների քարոզարշավների կազմակերպումը: Նրանք աշխատում են փաստաբանության ուղղությամբ և փորձում են ժառանգության պաշտպանության թեմաների լոբբիացում, ժառանգության պահպանություն դատարանի միջոցով և այլն:

Դոնորների թիվը, որոնք ֆինանսավորում են մշակութային ժառանգության պահպանումը, բավականին սահմանափակ է և մրցակցությունը համապատասխանաբար շատ մեծ է: Բացի մի քանի հիմնադրամից, որը մշակութային ժառանգության անմիջական պահպանության, այսինքն՝ հուշարձանների վերականգնման և պահածոյացման նախագծերն է ֆինանսավորում, կան ծրագրեր, որոնք օժանդակում են մշակութային ժառանգությունը որպես սոցիալական և տնտեսական զարգացման միջոց ներկայացնելուն, կամ էլ կիրառում են որպես քաղաքացիական կրթության և ընդգրկվածության գործիք: Այս բոլոր երեք ուղղություններով Վրաստանում շատ նախագիծ է իրականացվել և իրականացվում է վերոհիշյալ ոչկառավարական կազմակերպությունների կողմից:

თემატიკა: Ինքնություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist