Թմրաքաղաքականության մասին HRW-ի զեկույցը Մարշալպրեսսը նենգափոխությամբ է լուսաբանում

მარშალპრესი COVER
44
VIEWS

2018 թվականի օգոստոսի 14-ին «Մարշալպրեսս» օնլայն հրատարակությունը հրապարակեց  տեղեկատվություն՝, “HUMAN RIGHTS WATCH-ի վտանգավոր հորդորը իշխանությանը, ինչը հասարակությանը զայրացրեց» վերնագրով, որտեղ ասված է, որ Human Rights Watch-ը Վրաստանի կառավարությանը ցանկացած տեսակի թմրանյութի անձնական օգտագործման և անձնական օգտագործման նպատակով նվազ չափով ձեռքբերում/պահումը ապաքրեականացման կոչ է անում: «Մարշալպրեսը» նշում է, որ այս կոչին սոցիալական օգտատերերի մեծամասնության կողմից հետևեց բացասական արձագանք:

«Մարշալպրեսսի» վերնագիրը նենգափոխություն է, որովհետև այն  HRW-ի հանձնարարականները նույնականացնում է վտանգի հետ այն ժամանակ, երբ միջազգային կազմակերպությունը իշխանությանը կոչ է անում կենտրոնանալ հասարակական առողջապահության արդյունավետ միջոցառումների վրա:

Ի՞նչ է գրված Human Rights Watch-ի զեկույցում:

HRW  2018 թվականի օգոստոսի 13-ի «Պատժի օրինակ. Վրաստանի բռնատիրական թմրաքաղաքականության ծանր մարդկային արդյունքները» զեկույցում  տեսաբանում է Վրաստանում գոյություն ունեցող խիստ թմրաքաղաքականությունը: Զեկույցի մեջ նշված է, որ այս թմրաքաղաքականությունը գերակայությունը շնորհում է հանցագործությանը և ոչ թե հասարակական առողջությանը կողմնորոշված մոտեցումներին:

HRW-ի տեսակետով, խիստ թմրաքաղաքականությունը հասարակության անվտանգության արդյունավետ քաղաքականություն չէ, քանզի գոյություն չունի էմպիրիկ տվյալ, որը կհաստատեր թմրամոլային հանցանք գործող անձանց կողմից որևէ այլ, ծանր հանցագործություն:

Զեկույցի մեջ հստակորեն նշված է այն վնասը, որը թմրանյութերից կախվածությությունը բերում է օգտագործողների և նրանց ընտանիքի անդամների համար:

Բացի դրանից, զեկույցում ընդգծված է, որ HRW Վրաստանի իշխանությանը ոչ թե դեպի օրինականացում է հորդորում, այլ կոչ է անում ավելի կենտրոնանալ հասարակական առողջապահության արդյունավետ միջոցառումների վրա, որոնք կողմնորոշված կլինեն թմրանյութերից կախվածության կանխարգելման և հաղթահարման և նաև ուղեկցող վնասի կրճատման վրա:


Առասպելների դետեկտորի լաբորատորիա

თემატიკა: Իրավունք/կրիմինալ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist