Օբյեկտիվի մանիպուլյացիան, իբր զբոսաշրջիկները բժշկական սեկտորին վնաս են հասցնում

112
219
VIEWS

Հոկտեմբերի 4-ին «Օբյեկտիվ» հեռուստաընկերության լրատվական թողարկման մեջ հաղորդվեց  սյուժե, որտեղ խոսվում է այն մասին, իբր զբոսաշրջիկները Վրաստանի բժշկական հիմնարկություններին լուրջ ֆինանսական վնաս են  հասցնում: Առանց վիճակագրական տվյալները բարձրաձայնելու, լրագրողը եզրակացնում էր, որ խոսքը հազարավոր լարի պարտքի մասին է:

Օբյեկտիվ, Լրատվական, 4 հոկտեմբերի, Թակո Մճեդլիշվիլի, լրագրող.  Վրաստանը արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների պատճառով հազարավոր լարիի վնաս է կրում:  Գործը կայանում է նրանում, որ օրինական և բարոյական տեսանկյունից բժիշկները պարտավոր են  կրիտիկական վիճակում գտնվող հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերել: Իսկ զբոսաշրջիկները շատ դեպքերում հրաժարվում են բուժման գումարը վճարելուց, կամ նրանց ճանապարհորդության ապահովագրական փաթեթը գործունակ չէ: Այս ամենը ֆինանսապես վնաս է հասցնում բժշկական սեկտորին»:  

Սյուժեում կիրառված են հինգ տարբեր մանիպուլյացիոն կադրեր, որոնց միջոցով  օպերատորը մեծ մասամբ ցույց է տալիս իսլամական կրոնի ծիսակատարություն կատարողների  և նույնականացնում է զբոսաշրջիկների հետ, որով փորձում է նրանց նկատմամբ այլատյացության տրամադրություն հրահրել:

«Օբյեկտիվի» սյուժեն շահարկող է, քանզի պետությունը չի պարտավորեցնում բժշկական հիմնարկություններին զբոսաշրջիկներին անվարձահատույց սպասարկել: Իսկ մասնավոր կլինիկաներում ցուցաբերած սպասարկման համար վարձատրություն ստանալու մեխանիզմները և ձևերը ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ Վրաստանի քաղաքացիների դեպքում սահմանվում են  անհատականորեն:

Առողջության պահպանության պետական ծրագրերի հաստատման մասին Կառավարության թիվ 77  Որոշմամբ, առողջապահության պետական ծրագրերից օգտվողների շրջանում չկան զբոսաշրջիկներ, ովքեր անձամբ պետք է անկախորեն մարեն շտապ օգնության ծախսերը, թերևս այս ծախսերը տատանվում են 50-100 լարիի սահմաններում: Հետևաբար, մանիպուլյացիոն է բժշկական սեկտորի հազարավոր լարի կազմող պարտքի մեջ  զբոսաշրջիկներին մեղադրելը:  

Միևնույն ժամանակ, օտարերկրացիների իրավական վիճակի մասին Վրաստանի օրենքը պարզաբանում է, որ առողջությունը պահպանելու իրավունքը տարածվում է ցանկացած օտարերկրացու վրա, թերևս պետությունը մասնավոր կլինիկաներին չի պարտադրում անվարձահատույց սպասարկում ցուցաբերել զբոսաշրջիկների նկատմամբ: Մասնավոր բժշկական հիմնարկությունները անձամբ կարող են մշակել լծակներ: Պարտքը մարելու ընթացակարգը գործում է  անհատական ներքին կարգապահության համաձայն:  

 

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist