Մանիպուլյացիան մարդու մաշկից պատրաստված հագուստի մասին «Ասավալ-դասավալ»-ում և ռուսական լրատվամիջոցներում

jurnalistkaia_pravda
1k
VIEWS

«Ասավալ-դասավալի» թերթի լրագրող Գիորգի Գիգաուրին տարածեց լրատվություն այն մասին, իբր անգլիական Human Leather ֆիրման հագուստ է պատրաստում մարդու մաշկից:

Գիորգի Գիգաուրի.«… Եվ վերջումպատմեմ ևս մեկ «եվրոպական նվաճման» մասին: Անգլիայում գոյություն ունի Human Leather ֆիրման, որը հագուստ կարում է մարդու իսկական մաշկից: Այս «արտադրանքը» հատ-հատ է կարվում և, ինչ խոսք, միայն շատ հարուստ և շռայլ հաճախորդների «բացառիկ հաճույքն է»: Այո, Human Leather-ը աշխարհում միակ ֆիրման է, որը նման «արտադրանք» է ստեղծում և նրա բիզնեսը ծաղկում է: Ինչ խոսք, ծագում է տրամաբանական հարց.«Որտեղի՞ց ունի այս ֆիրման համապատասխան «նյութ»: Ինչպես ֆիրմայի ղեկավարներն են հայտարարում, իրենք կիրառում են միայն այն «նյութը», որը մահվան եզրին գտնվող մարդիկ իրենց են «նվիրում» կտակով: Թերևս եթե հիշենք Սիրիայում, Ուկրաինայում, Իրաքում կամ Լիբանանում անհայտ կորած հազարավոր մարդկանց, հեշտությամբ կարելի է կռահել՝ ով ում համար և ինչի համար է մաշկազերծ անում իր դժբախտ զոհին: Ինչպես երևում է, Անգլիայում լավ են ըմբռնում «երրորդ ռայխի» ժառանգությունը. Ճիշտ հիտլերյան Գերմանիայից է գալիս այսպես «ստեղծագործաբար» մարդկանց զանգվածային ոչնչացումը և նրանց, պարզապես ոչ թե կրեմատորիայում՝ դիակիզարանում այրելը, այլ մարդկանց մարմնի մասերից (մազերից, ոսկորներից, ատամներից, մաշկից և այլն) բազմաթիվ բան պատրաստելը: Եվ ուրեմն նացիզմիդատապարտումը Նյուրենբերգյան գործընթացում, ինչպես երևում է, միանգամայն իզուր էր: Այ, պարոն, սա էլ մեր «եվրոպական դրախտը», որը ավելի ու ավելի է նմանվում եվրոպական դժոխքին:

Ասավալ-դասավալի: #13 (2016), 28 մարտի – 3 ապրիլի, 2016:

Միակ աղբյուրը, ինչը նման ընկերության գոյությունը հաստատում է, 2008 թվականին գրանցված կայք-էջն է, որի վստահելիությունը վերստուգել փորձեցինք մի քանի ճանապարհով:

Առաջին հերթին «Առասպալների դետեկտորը» կայք-էջին ցույց տրված էլեկտրոնային հասցեի միջոցով ձգտում էր կապվել նշված ընկերության հետ, սակայն ապարդյուն, էլեկտրոնային նամակին պատասխան ստանալ չհաջողվեց:

inline images 12992724 10208217125598904 1566257464 n 1 Մանիպուլյացիան մարդու մաշկից պատրաստված հագուստի մասին «Ասավալ-դասավալ»-ում և ռուսական լրատվամիջոցներում

Երկրորդ. Նշված կայքի վստահելիությունը ստուգելու համար կիրառեցինքհատուկկայք-ռեսուրս, որը տալիսէկայքի գրանցման մասին տեղեկատվության և դրա վստահելիության վերստուգման հնարավորություն: Human Leather-ի կայքը այստեղ ևս կասկածելի է համարվում: Ինչպես պարզվում է, կայքը գրանցված է ԱՄՆ-ում, թերևս հնարավոր է դրա սեփականատերը գտնվի Հնդկաստանում: Կայքը համարվում է կասկածելի և ռիսկ պարունակող:

Դրա հետ միասին scamadviser.com-ի համաձայն, նշված կայք-էջը հայտարարված է ոչվստահելի և դրա հավաստիությունը չեն ճանաչում նաև այլ կայք-էջեր:

Երրորդ. Լուսանկարը, որը «Ասավալ-դասավալի» թերթը կիրառում է մարդու մաշկով տեքստիլի պատրաստումը պատկերազարդելու համար, ներկայացնում է ֆաբրիկացիա և ոչ թե իրատեսական փաստ: Մասնավորապես, հոդվածում կիրառված լուսանկարի վրա պատկերված է տղամարդ, որը մարդու մաշկի նման նյութից կարված բաճկոն է հագած: Ինչպես պարզվեց, լուսանկարի վրա արտացոլված տեքստիլը ստեղծվել է դիզայներ Օլիվիեր Գուլեի կողմից (Olivier Goulet): Դիզայները տարիների ընթացքում աշխատում էր այնպիսի տեքստիլ ստեղծելու վրա, որը կունենար մարդու մաշկի նմանակություն:

inline images 12966824 10209537225376437 35717254 n Մանիպուլյացիան մարդու մաշկից պատրաստված հագուստի մասին «Ասավալ-դասավալ»-ում և ռուսական լրատվամիջոցներում

Չորրորդ.Գուլեի կողմից պատրաստված արտադրանքի նկարների մանիպուլյացիային հաճախ դիմում են ռուսալեզուկայք-էջերը: «Ասավալ-դասավալի» նման նյութերը, որոնք վերաբերում են մարդու մաշկից պատրաստված հագուստին/աքսեսուարներին, ռուսալեզու համացանցային տարածքում տարածվեցին 2016 թվականի հունվար-փետրվարին: Այնպես, ինչպես «Ասավալ-դասավալ» թերթում, ռուսալեզու լրատվական միջոցներում նույնպես շեշտադրությունը դրվում է Արևմուտքի բարոյականության վրա, ինչն իր հերթին հենվում է փաստերի ֆաբրիկացիայի վրա:

თემატიკა: Իրավունք/կրիմինալ
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist