Կիսիլյովի ապալրատվությունը. Յուշչենկոյին թունավորեց դիմահարդարման պրոցեդուրան

ცომმ
481
VIEWS

2018 թվականի հունիսի 10-ին, Россия 1- լրատվական հաղորդման Вести Недели հաղորդման վարող Դիմիտրի Կիսիլովը խոսեց ուկրաինական կողմից «սադրանքների» մասին: Կիսիլյովի խոսքով, Ուկրաինան նարնջագույն հեղափոխությունից սկսած՝ աչքի է ընկնում Ռուսաստանի դեմ սադրանքների կազմակերպմամբ: Նրա պարզաբանմամբ, Ուկրաինայի երրորդ նախագահի, Վիկտոր Յուշչենկոյի թունավորումը նույնպես այս սադրանքի մասն է և իրականում Յուշչենկոն թունավորվեց դիմահարդարման պրոցեդուրաների արդյունքում:

Յուշչենկոն ոչ թե դիմահարդարման պրոցեդուրայի արդյունքում, այլ արյան մեջ դիօքսինի բարձր պարունակության հետևանքով  թունավորվեց, ինչը բացահայտում է շվեյցարական և ուկրաինական հետազոտողների գիտական աշխատությունը, որի համաձայն, TTCD դիօքսինի բաղադրությունը Յուշչենկոյի արյան շիճուկում նորմայից 50 000-անգամ ավելի էր: Նույն հետազոտության համաձայն, Յուշչենկոյի արյան մեջ հայտնված դիօքսինը «այնքան մաքուր էր, որ այն իրավամբ պատրաստվել էր  լաբորատորիայում»

"

2004 թվականի սեպտեմբերի 6-ին, ընթրիքի հանդիպումից  հետո Յուշչենկոն հիվանդացավ:Ուկրաինացի բժիշկները նրան սննդով թունավորվելու ախտորոշում կայացրին, թերևս նրա վիճակը բարդանում էր՝ նրա մոտ զարգացավ  խլորակնե, նրա դեմքը դեֆորմացվեց, չէր կարողանում խոսել և կարդալ:Նույն թվականի սեպտեմբերի 9-ին Յուշչենկոյին տեղափոխեցին Վիեննայի Ռուդոլֆայներհաուսի կլինիկա, որտեղ ավստրիացի բժիշկները սուր պանկրեատիտ ախտորոշում կայացրին: Բժիշկների խոսքով, սուր պանկրեատիտը առաջացել էր «Լուրջ վիրուսային ինֆեկցիայով և քիմիական նյութերով, ինչը  բնականորեն սնունդը չի պարունակում»: Դիօքսինի թեստը ցույց տվեց,  որ Յուշչենկոյի իրավիճակը արյան մեջ առաջացրեց դիօքսինի բարձր կուտակում, որը Յուշչենկոյի օրգանիզմում օրալ կերպով էր մուտք գործել:

2009 թվականի օգոստոսին առաջատար բժշկական ամսագիր The Lancet-ը հրապարակեց  շվեյցարացի և ուկրաինացի հետազոտողների գիտական աշխատությունը, որի համաձայն  TTCD դիօքսինի բաղադրությունը Յուշչենկոյի արյան շիճուկի մեջ նորմայից 50 000 անգամ ավելի էր: Այս նույն հետազոտության  համաձայն, Յուշչենկոյի արյան մեջ մուտք գործած դիօքսինը «այնքան մաքուր էր, որ այն իրավամբ պատրաստվել էր լաբորատորիայում»:

"


Էլմեդդին  Մամեդով
Առասպելների  դետեկտիվի լաբորատորիա

(www.lambertsfruit.com)

თემატიკა: Քաղաքականություն
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist