Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների արտադրության և ներկրման մասին տարածվում են կեղծ մեկնաբանություններ

dfdf
763
VIEWS

«Վրացական երազանք» կոալիցիայում մտնող «Արդյունաբերողներ» կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեի հայտարարությամբ, Եվրամիության հետ ստորագրված ասոցիացման պայմանագրով Վրաստանը հարկադրված է հրաժարվել իր ավանդույթներից: Որպես դրա օրինակ նա ԼԳԲՏ անձանց թեմայի հետ միասին բերում է գենետիկորեն մոդոֆիկացված մթերքի հարցը:

Գոգի Թոփաձե, Վրացական երազանք. «Ստորագրեցինք ասոցիացման պայմանագիրը, սակայն շատ բան չենք դիտարկում, թե Եվրամիությունը ինչ է անում, ինչ է հարկադրում մեզ: Մենք ինքներս չափից ավելի շատ բան զիջեցինք – ինչ խոսք այն, ինչը վրացական ավանդույթին չի համապատասխանում: Օրինակ, ԼԳԲՏ թեմաները, գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքները այնտեղ արգելված են, մենք ներկրում ենք»: Interpressnews. 1 հուլիսի, 2015:

Եվրամիության հետ ստորագրված ասոցիացման պայմանագրում, դրա տնտեսական բաժնում (DCFTA) չկա ոչ մի տեսակ պարտականություն, որը Վրաստանին պարտավորեցնի ներկրել գենետիկորեն մոդիֆիկացված (ԳՄ) արտադրանք: Եվրամիությունը, մի կողմից չի արգելում ԳՄ արտադրանքների Եվրոպայում թողարկումը և կամ ներկրում/արտահանումը, մյուս կողմից, նրա իրավասության մեջ չի մտնում ոչանդամ երկրի շուկայի կարգավորումը: Եվրամիության արտաքին քաղաքականության և պայմանագրի նպատակն է ստորագրող կողմերում տարածել Եվրամիության ճանաչված նորմերը և արժեքները, իսկ ասոցիացման պայմանագիրը Վրաստանին օգնում է այդ ամենի Եվրաօրենսդրության հետ ներդաշնակեցմանը և եվրոպական շուկայի հետ համատեղելիությանը:

Եվրամիությունում ԳՄ մթերքների թողարկումն արգելված չէ

Եվրամիության մի շարք երկրներ մինչև 2015 թվականը, ձգտում էին ԳՄ արտադրանքների թողարկումը սահմանափակել: Այս տեսակետից առավելապես ակտիվություն էին ցուցաբերում Ֆրանսիան և Գերմանիան: Մյուս կողմից, Եվրամիության մի քանի երկրներում սկսեցինգյուղատնտեսությունում ակտիվորեն կիրառել ԳՄ արտադրանքներ: Այդպիսիք են, օրինակ, Իսպանիան, Չեխիան:

Եվրամիության 2015 թվականի մարտի 11-ի հանձնառության համաձայն (Directive (EU) 2015/412), Միության անդամ երկրներին իրավունք է տրվում իրենց տարածքում արգելելու գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի թողարկումը: 2015 թվականի հոկտեմբերին Եվրամիության անդամ 28 պետություններից 19-ըհրաժարվեցին իրենց տարածքներում գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի թողարկումից:Բելգիան և Բրիտանիան արգելումն ընդունեցին մասնակիորեն, ինչը նկատառում էր այն, որ հատուկ տարածաշրջաններում գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի թողարկման իրավունքը կրկին պահում են իրենց ձեռքին: Արտադրությունը մասամբ արգելեց նաև Գերմանիան , թերևս պահպանեց այս տեսակետից հետազոտությունները շարունակելու իրավունքը: Իսկ մնացած 16 անդամ-պետությունները սեփական տարածքում լրիվությամբ արգելեցին գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի աճեցումը և թողարկումը:

Ինչ վերաբերում է ներկրմանը, Եվրոպայից դուրս բազմաթիվ երկրներ (Լատինական Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա) արտադրում են գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորեն, կարտոֆիլ, լոլիկ կամ այլ արտադրանք: Եվրամիությունը ղեկավարվելով արտադրողի և սպառողի, ինչպես նաև ապրանքի ազատ տեղաշարժի և ընտրության ազատության իրավունքներով, որոշեց արգելել ոչ թե ներկրումը, այլ փոփոխություն մտցնել գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք ներկրմամբ երկիր մտցնելու կանոնադրության մեջ: Մասնավորապես, եթե արտադրանքի պարունակության 0.9%-ից ավելին բաժին է ընկնում գենետիկորեն մոդիֆիկացված նյութերին, արտադրողը, ներկրողը պարտավոր են դա արտադրանքի վրա ցույց տալ հատուկ նշանով: Այս դեպքում գնորդըգենետիկորեն մոդիֆիկացված և ավանդական ճանապարհով ստացված արտադրանքըտարբերակելու հնարավորությունունի: Դրա հետ միասին, մթերքի բաղադրությունում մատնացույց արված նյութերում պետք է նշված լինեն գենետիկորեն մոդիֆիկացված այննյութերը և դրանց պարունակության չափը, որոնք Եվրամիության գոտում թույլատրելի և օրինականացված են:

Վրաստանում ԳՄ մթերքների թողարկումը և ներկրումն արգելված չէ

Ասոցիացման պայմանագիրը նախատեսում է սպառողների իրավունքների պաշտպանություն և սննդամթերքների վրա բարձր չափանիշերի սահմանում: Սպառողներին կողմնորոշված եվրաչափանիշերին անցնելու օրինակներից մեկը վերաբերում է ճիշտ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքին, դրա ներկրմանը/թողարկմանը և համապատասխան օրենսդրությանը:

Գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի կարգավորումները Վրաստանում գործում են 2015 թվականից:(Օրենք «Որպես մթերք/անասնակեր հատկացված գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և դրանք արտադրող գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի պիտակավորման մասին»): Օրենքը տարածվում է պարենի կամ անասնակերի համար հատկացված արտադրանքի վրա, որի բաղադրության մեջ ԳՄ բաղադրիչներըգերազանցում են0.9%-ը: Օրենքի համաձայն, տեղում արտադրված և նաև ներկրված ԳՄ արտադրանքին պետք է կցված լինի պիտակ կամ, պիտակավորման անհնարինության դեպքում, արտադրանքի տեսանելի տեղում պետք է կցված լինի համապատասխան տեղեկատվություն:

Պիտակավորման չափանիշեր.

  • Շրջանում տեղադրված «ԳՄՕ» գրությունը պետք է տեղադրվի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի պիտակի ձախ վերին անկյունում:
  • Շրջանում տեղադրված «ԳՄ» գրությունըպետք է տեղադրվի գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի պիտակի ձախ վերին անկյունում:
  • Գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ պարունակող արտադրանքի դեպքում արտադրանքի պիտակի վրա պետք է տեղադրվի բաղադրիչների անվանումը:

Բիզնես օպերատորները պարտավոր են պաշտպանել օրենքը և ապահովել պիտակավորումը: Պիտակների չափանիշերի և պահանջի խախտման առաջին դեպքում տուգանքը 5 000 լարի է, իսկ կրկնվելու դեպքում տուգանքը՝10 000 լարի: Օրենքը նախատեսում է նաև արտադրանքի ոչնչացում, ինչը բիզնես օպերատորը պետք է ապահովի սեփական ծախսերով:

Վրաստանի բնակչությունը առավելապես կախված է ներկրված սննդամթերքներից, քանզի տեղական արտադրությունը չի կարողանումբավարարելպահանջը: Համապատասխանաբար, շուկա մտած ներկրված ապրանքը կարող է լինել ԳՄ, որպես բնական բիո-մթերք: Իսկ անհրաժեշտ պիտակավորումը հնարավորություն է տալիս սպառողին կատարելու տեղեկացված ընտրություն և ձեռք բերելու ցանկալի արտադրանք:

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թողարկումը գյուղատնտեսությունում սկսվեց 1980-ական թվականներին:Դրա պատճառը մի քանիսն էր: Գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորենը, կարտոֆիլը կամ այլ արտադրանք աչքի են ընկնում եղանակի, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ առավել իմունիտետով:Այն դեպքում, երբ աշխարհի բնակչության սննդաթերքի պահանջը գյուղատնտեսությունում ավանդականորեն արտադրվող արտադրանքները չեն կարողանում լրիվությամբ բավարարել, վերոհիշյալ հիմնախնդիրները էլ ավելի ռիսկային են դարձնում պարենի մատակարարման հարցը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի թողարկումից հետո մշտապես ընթանում են հետազոտություններ մարդու առողջության վրա դրա ունեցած ազդեցության մասին: Չնայած դրան, մինչև օրս հաստատված չէ մարդու օրգանիզմը նման սննդամթերք ընդունելու արդյունքում կրու՞մ է, թե ոչ բացասական փոփոխություններ:

ԳՄ սննդամթերքը մեծացրել է շահագրգռվածությունը բիո-արտադրանքների նկատմամբ

Շուկայում ԳՄ սննդամթերքի հայտնվելը առաջացրեցբիո-արտադրանքների պահանջ: Գյուղատնտեսական բիո-արտադրանքներով Վրաստանն ունի կարողություն իր տեղը գրավելուեվրոպական շուկայում: Այս տեսակետից մի լավ օրինակ է վրացի գինեգործ Յագո Բիտարիշվիլու հաջողությունը, որի բիո-գինին եվրոպական շուկայում օգտվումէմեծ պահանջարկից:

Գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքների մասին այսօր էլ ընթանում են վեճ և հետազոտություններ: Այս գործընթացի այնպիսի մեկնաբանությունը, իբրև այլ տեղ արգելված է ԳՄ սննդամթերքի կիրառումը, իսկ Վրաստանում թույլատրված է, ստեղծում է ոչճիշտ պատկերացումներ:

თემატიკა: Տնտեսություն
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist