Ապացույցն այն մասին, իբր ՆԱՏՕ-ին անդամագրությունը կկատարվի տարածքային զիջումների հաշվին, սուտ է

13275086_10208481457367033_1943347429_o
260
VIEWS

«Վրացական երազանք» կառավարող քաղաքական թիմի ներկայացուցիչ, պատգամավոր Թամազ Մեճիաուրիի հայտարարությունն այն մասին, իբրև Վրաստանը, ՆԱՏՕ-ին անդամագրության դիմաց ստիպված կլինի զիջել տարածքային ամբողջականությունը, անհիմն է:

Նման կարգի հայտարարություններ տարբեր ժամանակ անում են այն քաղաքական ուժերը և մեդիահարթակները, որոնք աչքի են ընկնում մասնագիտական կողմնորոշմամբ և այս հաղորդագրությունն արդեն յուրատեսակ մեսիջբոքսի տեսք ընդունեց (տես՝ ինֆոգրաֆիկան):

Նշված հաղորդագրության անհիմն լինելը բացահայտում են հետևյալ հանգամանքները.

1. ՆԱՏՕ-ի Կանոնադրության հինգերորդ հոդվածը չի պահանջում տարածքների զիջում

Թամազ Մեճիաուրելին գտնում է, որ բռնագրավված տարածքների վրա ռուսական ռազմակայանների առկայության պայմաններում, Դաշինքին Վրաստանի անդամագրությունը առաջ կբերի Ռուսաստան-ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտություն, ինչի նախապայմանը, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի Կանոնադրության հինգերորդ հոդվածն է: Պատգամավորի խոսքերով, նման պատնեշի հանումը և Դաշինքին անդամագրությունը հնարավոր կդառնա միայն տարածքներ զիջելու հաշվին:

ՆԱՏՕ-ի Կանոնադրությունում, առավել ևս հինգերորդ հոդվածում, ոչ մի տեղ չի նշված, որ Դաշինքին անդամագրվել ցանկացող երկիրը անպայման պետք է կարգավորված ունենա տարածքային հիմնախնդիրները: ՆԱՏՕ-ի Կանոնադրության հինգերորդ հոդվածը պարզաբանում է կոլեկտիվ անվտանգության ձևը. հարձակումը որևէ մի անդամի վրա նշանակում է հարձակում Դաշինքի վրա: Դրա հետ միասին, ՆԱՏՕ-Վրաստան փոխհարաբերությունների ընթացքում բռնագրավված տարածքները երբեք չեն քննարկվել որպես անդամությունը պատնեշող գործոն:

Գերմանիան այն բանի օրինակ է, որ նման տեսակի պատկերացումները սուտ են: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Դաշինքի անդամ դարձավ Արևելյան Գերմանիայի բռնագրավման պայմաններում 1955 թվականին: Դաշինքին Գերմանիայի անդամագրությունը ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության միջև պատերազմ չի առաջացրել:

2. Վրաստանի երկու տարածաշրջան բռնագրավված է Ռուսաստանի կողմից

Վրաստանի տարածքային հիմնախնդիրների պատճառը Ռուսաստանն է և ոչ՝ ՆԱՏՕ-ն: Ճիշտ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրները աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Ռուսաստանի բաց ագրեսիայի և առանձին խմբերի տարբեր ձևով աջակցության մասին վկայում են զինված հակամարտությունները Ցխինվալի տարածաշրջանում (1990, 2004), Աբխազիայի պատերազմը (1992-1993) և Ռուսաստան-Վրաստանի օգոստոսյան պատերազմը (2008 թվական), երբ իրականացվեց ուղիղ ներխուժում: Վրաստանի երկու տարածաշրջան՝ Աբխազիան և Սամաչաբլոն Ռուսաստանի կողմից բռնագրավված են, ինչը խոստովանում է նաև միջազգային ընկերակցությունը:

Զինված հակամարտությունների արդյունքում Աբխազիայում իրականացվեց վրացիների ազգային զտում, փախստական դարձավ 300 000-ից ավելի մարդ: Ռուսաստանի կողմից բռնագրավված տարածքների վրա այսօր էլ սահմանափակվում է վրաց լեզուն, վնասվում են մշակութային և հոգևոր կոթողները:

ՆԱՏՕ-Վրաստան փոխհարաբերությունը սկսվել է 1994 թվականից, այսինքն՝ այն բանից հետո, երբ Թբիլիսիի իրավասությունը դադարեց տարածվելուցԱբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի վրա: Չնայած դրան, տարածքային հիմնախնդիրներ չեն եղել/կա Հյուսիս-Ատլանտյան ինտեգրմանը խոչընդոտող գործոն: 2008 թվականի Բուխարեստի Վեհաժողովում ՆԱՏՕ-ն ընդունեց որոշում, որ Վրաստանն անպայման կդառնա Դաշինքի անդամ: Տարածքային հիմնախնդիրների կարգավորումը երբեք չի անվանվել անդամագրության նախապայման: Նախապայման է երկրի ժողովրդավարական զարգացումը և ՆԱՏՕ-ի չափանիշերի բավարարումը:

3. Բռնագրավված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն , չի ճանաչում Արևմուտքը

Միակ ուժը, որը վերանայեց Վրաստանի ճանաչված սահմանները, Ռուսաստանն է: 2008 թվականի օգոստոսի 26-ին, Մոսկվան ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, որպես անկախ պետություններ (Ռուսաստանի նախագահի կարգադրություն #1260 և#1261): Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին, դրանք ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը և խստորեն աջակցում են չճանաչելու քաղաքականությանը:

4. Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու համար Ռուսաստանը ֆինանսներ է ծախսում

Սուխումի և Ցխինվալի անկախությունը, Ռուսաստանից բացի, ճանաչում է երեք երկիր՝ Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: Այս երկրների շրջանում էին Տուվալուն և Վանուատուն, սակայն դրանք իրենց որոշումները փոխեցին: Ռուսաստանի վրա 3,25 մլրդ. դոլար նստեց այս երկրների աջակցության ձեռքբերումը: Միայն Վենեսուելայի աջակցությունը ձեռքբերելու համար ռուսական կողմը ծախսեց 2.2 մլրդ. դոլար:

Ինֆոգրաֆիկայի ամբողջական տեքստը դիտեք էջի վրա:

"

 

ქვეყანა/ორგანიზაცია: ՆԱՏՕ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist