Պաշտոնական Մոսկվայի և ռուսական կրեմլյան լրատվամիջոցների դիրքորոշումը, իբր բրիտանական հետաքննության կողմից Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվող անձինք իրականում անմեղապարտ են, տարածվեց նաև վրացալեզու լրատվամիջոցներում:
Sputnik-Վրաստան. «Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, ովքեր Լոնդոնում կասկածվում են «Սկրիպալների գործի մեջ», հերքեցին, որ Մեծ Բրիտանիայում իրենց հետ ունեին որևէ տեսակի թունավոր նյութ, այդ մասին նրանք հայտարարել են RT-ին և Sputnik-ին տված հարցազրույցում» (13 սեպտեմբերի):
Սաքինֆորմ. «Ռուսաստանի քաղաքացիները կտրականապես հերքում են Սոլսբերում տեղի ունեցած միջադեպին իրենց մասնակցությունը և հույս են հայտնում, որ բրիտանական կողմը կգտնի իսկական մեղավորներին» (14 սեպտեմբերի):
Դավիթ Աքուբարդիա, Սպեկտր. «Այ, հիմա «Ռաշա Թուդեյը» թողեց այս երկու տիպերին, որպեսզի ցույց տա… Թերեզա Մեյը չի կարող լինել մի փոքր խեղճ և ինչ-որ երկու տիպ ցույց տվեց, ասելով որ՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության Գլխավոր վարչության՝ «ԳՐՈւ»-ի գործակալներ են: Այս խեղճերը գործարարներ են և զբոսանքի էին գնացել այնտեղ և այսօր ցույց տվեցին հարցազրույց այս, իբր ԳՐՈւ-ի գործակալների հետ»:
Սկրիպալների թունավորման մասին բրիտանական հետաքննությունը հրապարակեց տեղեկատվություն, որի համաձայն Գործում առկա երկու կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են: Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անունով կասկածյալները մարտի 2-ին Լոնդոն են մեկնել, իսկ Սկրիպալների թունավորման օրը գտնվում էին Սոլսբերում: Նրանց անձնագրերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ են կապված: Ռուսական լրատվամիջոցները փորձում են կասկածյալներին ներկայացնել որպես քաղաքացիական անձինք և զբոսաշրջիկներ: Russia Today-ին տված հարցազրույցում կասկածյալների հայտարարությունները, իբր տուրիստական նպատակով են այցելել Սոլսբեր, իսկ իրենք գործարարներ են, չի համընկնում Bellingcat-ի, The Insider-ի լրագրողական հետաքննության և բրիտանական հետաքննական խմբի կողմից հրապարակված տեղեկատվության հետ, որը հիմնավորված կասկած է առաջացնում ռուս քաղաքացիների Սոլսբերում զբոսաշրջության մոտիվով հյուրընկալության և նրանց Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ունեցած կապերի մասին: Հրապարակված տեղեկատվությունը, որը հիմնավորված կասկած է առաջացնում ռուս քաղաքացիների Սոլսբերում զբոսաշրջության մոտիվով հյուրընկալության և նրանց՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ունեցած կապերի մասին:
Բրիտանական հետաքննությունը հրապարակեց փաստեր Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի Բրիտանիա կատարած այցի մասին:
- Զեկույցի համաձայն, կասկածյալները Գաթվիկի օդանավակայան են ժամանել. ուրբաթ օրը, մարտի 2-ին: Այնուհետև նրանք Լոնդոն են ուղևորվել գնացքով և գնացեն են City stay hotel հյուրանոց, որտեղ հետաքննությունը թունավորող գործակալ «Նովիչոկի» հետքը հայտնաբերեց:
- Պետրովը և Բոշիրովը շաբաթ և կիրակի օրերին երկու անգամ մեկնել են Սոլսբեր, մի քանի ժամ են անցկացրել Սոլսբերում և այնուհետև ետ են վերադարձել Լոնդոն, իսկ երկրորդ օրը, մարտի 4-ին, կրկին մեկնել են Սոլսբեր: Սկրիպալների տանը շատ մոտ նրանց ամրագրել են տեսախցիկները:
- Կասկածյալները իրական անձնագրեր ունեին, որոնք Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի անունով տրվել են 2016 թվականին: Տարօրինակ է, որ նրանք անձնագրերը գրեթե միաժամանակ են վերցրել և տարբերությունը անձնագրերի թվերի միջև միայն վերջին թվանշանն է (1294 և 1297):
Այս գործը ուսումնասիրեցին Bellingcat-ը և The Insider-ը և սեպտեմբերի 14-ին համապատասխան զեկույց հրապարակեցին.
- Նյութում հրապարակված փաստաթղթերի,համաձայն, Ալեքսանդր Պետրովը Դաշնային միգրացիայի ծառայության (FMS) անդամ է: Նրա փաստաթղթերն ունեն ” Տեղեկատվություն չի տրվում“. նշում: Իսկ չափանիշային քաղաքացիական անձնագրի թղթապանակում նման կնիք պարզապես գոյություն չունի:
- Այն թղթապանակը, որի վրա գրված է «Տեղեկատվություն չի տրվում», Պետրովին շնորհված է 195-79-66 թիվը: ABC News-ի լրագրող Պատրիկ Ռիվելը և անկախ ռեպորտյոր Օլիվեր Կարոլը միաժամանակ զանգահարեցին նշված համարի վրա: Նրանց երկուսին էլ հաստատեցին, որ թիվը պատկանում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սկրիպալների Գործի հետաքննության արդյունքների կապակցությամբ պաշտոնական հայտարարություն արեց. Ինչպես նա է ասում, կասկածյալ անձինք Ռուսաստանի պետական հետախուզական վարչության աշխատակիցներ են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գործի հետ Ռուսաստանի և կասկածյալ անձանց հետ որևէ կապը բացառում է:
Վլադիմիր Պուտին. «Մենք, ինչ խոսք, ստուգեցինք ովքեր են այս մարդիկ: Մենք գիտենք ովքեր են նրանք, մենք նրանց գտանք: Նրանք, ինչ խոսք, քաղաքացիական անձինք են…հույս ենք տալիս, նրանք կհայտնվեն և անձամբ կասեն ամեն ինչ: Այսպես ավելի լավ է բոլորի համար»:
Երկրորդ օրն ևեթ, սեպտեմբերի 13-ին, Գործի մեջ կասկածվող անձինք հարցազրույցտվեցին Russia Today-ին, որտեղ հայտարարեցին, որ ընկերների խորհրդով Սոլսբեր մեկնել են տեսնելու համար՝ զբոսաշրջային նպատակով: Նրանց խոսքերով, ճանապարհորդությունը պլանավորում էին երկար ժամանակ, սակայն տոմսեր ձեռք են բերել մեկնելուց մեկ օր առաջ:
Հարցազրույցում նաև հայտարարում են, որ Սոլսբեր գնացել են Մայր տաճարը տեսնելու համար, բայց վատ եղանակի պատճառով չեն կարողացել հաջողացնել: Թերևս նրանց այցի ժամանակ Սոլսբերում ջերմաստիճանը բավականին լավն էր և ձյունն էլ լրիվությամբ չորացել էր: Հատկանշական է նաև այն, որ նրանք ոչ թե Մայր տաճարի, այլ Սկրիպալների տան ուղղությամբ են գնացել, ինչը քաղաքի տարբեր կողմերում է:
Հարցազրույցում ասում են, որ ընկերների խորհրդով երկար ժամանակ պլանավորում էին ճանապարհորդությունը Սոլսբեր՝ նրա գոթական ճարտարապետությունը տեսնելու համար: | Ռ. Նրանք թռիչքը մարտի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին, այսինքն՝ ուղևորվելու նախորդ գիշերն են պատվիրել և լրացուցիչ մարտի 4-ին, նույնպես Մոսկվա ետ վերադառնալու երկու տոմս են գնել: |
Կասկածյալները հայտարարում են, որ Սոլսբերի Մայր տաճարը տեսնելու համար են մեկնել, քաղաքում զբոսնելու ժամանակ հնարավոր էր հասել են նաև Սկրիպալների տուն, սակայն չգիտեին որտեղ էր այն գտնվում: | Սոլսբերի Մայր տաճարը գտնվում է տեղական երկաթգծի կայարանից հյուսիս-արևմտյան ուղղությամբ սոսկ 15 րոպե անցնելու հեռավորությամբ: Թերևս նրանք երկուսն էլ ճիշտ հակառակ երթուղով, հարավային ուղղությամբ ուղիղ Սերգեյ Սկրիպալի հարևանությամբ են գնացել: Տեսախցիկները նրանց ամրագրել են բենզինալցման կայանի մոտ, ինչը Սկրիպալների տնից գտնվում է մեկ րոպեի հեռավորության վրա:
Ի. Բոշիրովը և Պետրովը իրենց կարճատև այցը Սոլսբեր բացատրում են վատ, ցեխոտ և ձյունոտ եղանակի պատճառով: |
Շաբաթ օրը ջերմաստիկանը Սոլսբերում 5 աստիճան էր: Իսկ մարտի 4-ին ձյունը լրիվությամբ ամենուրեք չորացել էր, ինչը երևում է նաև CCTV լուսանկարների վրա: | |
Նրանք նաև հայտարարեցին, որ ցանկանում էին տեսնել աշխարհում հայտնի քարե դարի՝ Stonehenge հուշարձանը, սակայն վատ եղանակի պատճառով չհաջողեցրին: | Եղանակը Սոլսբերում շատ ավելի լավ էր կիրակի օրը և զբոսաշրջային արժեքները դիտողների համար բաց էին: |
Պետրովը և Բոշիրովը իրենց ներկայացնում են որպես սննդային հավելումների, ֆիթնեսի և առողջ կենսակերպի բիզնեսմեններ: | Սոցիալական ցանցերում և համացանցում որոնելիս նրանց անունները այս արդյունաբերությունների հետ չեն զուգորդվում: |
- Նշված տեղեկության մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները մի քանի անգամ փոխվեցին սեպտեմբերի 9-ին հրապարակված Newsland-ի հոդվածի համաձայն, Բրիտանիայի հետախուզության կողմից հրապարակված լուսանկարի վրա դրոշմված ռուս քաղաքացիները բրիտանացի դերասաններ էին:
- Ավելի ուշ անձամբ լուսանկարները հայտարարվեցին մանիպուլյացիա: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ լուսանկարները կեղծված են և դրանց վրա փոխադրվածը նկարահանման ժամանակ փոփոխվել է:
- Հետագա հաղորդագրությունները აհաստատում են, որ լուսանկարի վրա իրավամբ ռուս քաղաքացիներ են եղել, թերևս նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել միայն զբոսաշրջության նպատակով: