«Իմեդինյուս»-ի մանիպուլյացիոն նյութը միջազգային այցելուների կողմից Վրաստանում ծախսած գումարի մասին Հուլիսի 8-ին «Իմեդի» հեռուստաընկերության նորությունների Imedinews կայք-էջը հրապարակեց լրատվություն «Ո՞ր երկրի քաղաքացին է Վրաստանում ամենաշատ գումար ծախսում» վերնագրով որտեղ խոսվում է միջազգային այցելուների մասին՝ զբոսաշրջության ազգային վարչության կողմից տարածված տվյալների համաձայն 2018 թվականի I եռամսակի դրությամբ:
Նյութում բերված է միջազգային այցելուների կողմից իրականացված ծախսերի կառուցվածքն արտացոլող աղյուսակ և ասված է, որ հարևան երկրներից Ռուսաստանի ռեզիդենտները աչքի էին ընկնում յուրաքանչյուր այցի վրա ամենաբարձր միջին ծախսով, որը կազմում էր 1,338 լարի: Որպես նյութի սկզբնաղբյուր Imedinews-ը նշում է Forbes-ի վրացական հրատարակությունը:
Imedinews.ge-ի նյութը և վերնագիրը սխալմունքի մեջ մտցնող է և նպաստում է ոչճիշտ պատկերացման արմատավորմանը, իբր Վրաստանում ամենամեծ գումար ծախսում են Ռուսաստանի քաղաքացիները: Զբոսաշրջության ազգային վարչության հաշվետվության համաձայն, ըստ միջին ծախսերի ամենաբարձր տվյալը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վրա է ընկնում: Նշված տեղեկատվությունը արտացոլված է հաշվետվությունում բերված աղյուսակի վրա , որը Imedinews—ի նյութում ցույց չի տրված:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության կայք-էջի վրա հրապարակված հաշվետվությունը, որը 2018 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջազգային այցելուների կողմից իրականացված այցելությունների բնութագրիչներն է տեսաբանում, հենվում է Վիճակագրության ազգային ծառայության կողմից մատուցած տվյալների վրա: Հաշվետվության համաձայն, 2018 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելուների կողմից իրականացված ծախսերի գումարային ցուցանիշը հասավ 1.4 միլիարդ լարիի, իսկ մեկ այցելության ժամանակ կատարված միջին ծախսը կազմեց 1,060 լարի:
Միջին ծախսերը երկրների համաձայն արտացոլված են աղյուսակ #5-ում, որտեղ երևում է, որ այս տեսակետից ամենաբարձր ցուցանիշը ընկնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վրա՝ 2, 461 լարիի չափով: Ըստ աղյուսակի, Ռուսաստանը չորրորդ տեղում է (տես՝ Աղյուսակ 1), թերևս Imedinews.ge-ի նյութում «Ո՞ր երկրի քաղաքացին է Վրաստանում ամենաշատ գումար ծախսում» վերնագրով, այս տվյալներն արտացոլող աղյուսակը բերված չէ:
Նյութում մեկնաբանված են միայն հարևան երկրների քաղաքացիների կողմից իրականացված միջին ծախսերը, որտեղ Ռուսաստանն առաջին տեղում է: Ի տարբերություն Imedinews.ge-ի, աղյուսակը ցույց է տրված նյութի սկզբնաղբյուր նշված Forbes.ge-ի նյութում:
Հատկանշական է նաև այն, որ անձամբ Զբոսաշրջության ազգային վարչության հաշվետվության տեքստում, միջազգային այցելուների կողմից իրականացված ծախսերին հատկացված ենթագլխում միջին ծախսերի մասին տեղեկատվությունը պարզաբանված է միայն հարևան երկրների համաձայն: