Ո՞վ է ավելի շատ ծախսում Վրաստանում՝ Եվրոպայի, թե՞ Ռուսաստանի քաղաքացիները:

1111
881
VIEWS

«Իմեդինյուս»-ի  մանիպուլյացիոն նյութը միջազգային այցելուների կողմից Վրաստանում ծախսած գումարի մասին Հուլիսի 8-ին «Իմեդի» հեռուստաընկերության նորությունների  Imedinews կայք-էջը հրապարակեց լրատվություն «Ո՞ր երկրի քաղաքացին է Վրաստանում ամենաշատ գումար ծախսում» վերնագրով որտեղ խոսվում է միջազգային այցելուների մասին՝ զբոսաշրջության ազգային վարչության կողմից տարածված տվյալների համաձայն 2018 թվականի  I եռամսակի դրությամբ:

Նյութում բերված է միջազգային այցելուների կողմից իրականացված ծախսերի կառուցվածքն արտացոլող աղյուսակ և ասված է, որ  հարևան երկրներից Ռուսաստանի ռեզիդենտները աչքի էին ընկնում յուրաքանչյուր այցի վրա ամենաբարձր միջին ծախսով, որը կազմում էր 1,338 լարի: Որպես նյութի սկզբնաղբյուր  Imedinews-ը նշում է Forbes-ի վրացական հրատարակությունը:

"

Imedinews.ge-ի նյութը և վերնագիրը սխալմունքի մեջ մտցնող է  և նպաստում է ոչճիշտ  պատկերացման արմատավորմանը, իբր Վրաստանում ամենամեծ գումար ծախսում են Ռուսաստանի քաղաքացիները: Զբոսաշրջության ազգային վարչության հաշվետվության համաձայն, ըստ միջին ծախսերի ամենաբարձր տվյալը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վրա է ընկնում: Նշված տեղեկատվությունը արտացոլված է հաշվետվությունում  բերված աղյուսակի վրա , որը   Imedinews—ի նյութում ցույց չի տրված:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության կայք-էջի վրա հրապարակված  հաշվետվությունը, որը  2018 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջազգային այցելուների կողմից իրականացված այցելությունների բնութագրիչներն է  տեսաբանում, հենվում է Վիճակագրության ազգային ծառայության կողմից մատուցած տվյալների վրա: Հաշվետվության համաձայն, 2018 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելուների կողմից իրականացված ծախսերի գումարային ցուցանիշը հասավ 1.4 միլիարդ լարիի, իսկ մեկ այցելության ժամանակ կատարված միջին ծախսը կազմեց 1,060 լարի:

Միջին ծախսերը երկրների համաձայն արտացոլված են աղյուսակ #5-ում, որտեղ երևում է, որ այս տեսակետից ամենաբարձր ցուցանիշը ընկնում է  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վրա՝ 2, 461 լարիի չափով: Ըստ աղյուսակի, Ռուսաստանը չորրորդ  տեղում է (տես՝ Աղյուսակ 1), թերևս Imedinews.ge-ի նյութում «Ո՞ր երկրի քաղաքացին է Վրաստանում ամենաշատ գումար ծախսում» վերնագրով, այս տվյալներն արտացոլող աղյուսակը բերված չէ:

Նյութում մեկնաբանված են միայն հարևան երկրների քաղաքացիների կողմից իրականացված միջին ծախսերը, որտեղ Ռուսաստանն առաջին տեղում է: Ի տարբերություն Imedinews.ge-ի, աղյուսակը ցույց է տրված նյութի սկզբնաղբյուր նշված Forbes.ge-ի նյութում:

Հատկանշական է նաև այն, որ անձամբ Զբոսաշրջության ազգային վարչության հաշվետվության տեքստում, միջազգային այցելուների կողմից իրականացված ծախսերին հատկացված ենթագլխում միջին ծախսերի մասին տեղեկատվությունը պարզաբանված է  միայն հարևան երկրների համաձայն:


 

თემატიკა: Տնտեսություն
დარღვევის ტიპი: Ապակողմնորոշող
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist