Ընտանիքների համաշխարհային կոնգրեսի ռուսական կապերը

18491613_433316720366859_6476169579261239725_o
1.9k
VIEWS

2014 թվականին, անստորագիր հակերների «Շալտայ-բալտայ» խումբը  կոտրեց  Հունաստանում Ռուսաստանի դեսպանության նախկին աշխատակից, «Եվրազիանիստուլի» (Եվրասիական) շարժման անդամ Գեորգի Գավրիշի էլեկտրոնային փոստը և հրապարակեց գրագրությունը: Նյութերից երևում է, որ դեսպանության նախկին աշխատակիցը ակտիվ գրագրություն ուներ «Եվրազիանիստուլի շարժման» (Եվրասիական շարժման)   լիդեր Ալեքսանդր Դուգինի, ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևի և Ալեքսեյ Կոմովի հետ, ովքեր Ամերիկայում հիմնադրված «Ընտանիքների համաշխարհային կոնգրեսի» (WCF) պաշտոնական ներկայացուցիչներն են Ռուսաստանում:

Ընտանիքների համաշխարհային կոնգրեսը (WCF) քրիստոնեական-ավետարանչական կազմակերպություն է, որը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ  ատելություն է հրահրում, իսկ նրա առաքելությունը համաշխարհային մասշտաբով «Բնական ընտանիքի» պաշտպանության անունով,  կայանում է ԼԳԲՏ իրավունքների տարածման դեմ պայքարը:Կոնգրեսի կողմից «Բնական ընտանիքը» սահմանվում է, որպես ամուսնու, կնոջ և  կենսաբանական զավակներից կազմված միասնություն:

Ռուսաստան

Ռուսաստանում ընտանիքների համաշխարհային կոնգրեսի (WCF) ներկայացուցիչը Ալեքսեյ Կոմովն է, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու բողոքարկող դեմքերի հետ: Դրանցից մեկը Կոնստանտին Մալոֆեևն է, ռուս օլիգարխ, որը ֆինանսավորում էր 2014 թվականին Մոսկվայում անցկացված «Մեծ ընտանիքներ. մարդկության ապագան» համաժողովը: Օլիգարխը «Մարշալ կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիրն է և ղեկավարում է Ռուսաստանում ամենախոշոր ուղղափառ բարեգործական ընկերությունը՝ Սուրբ   Բասիլի Մեծի անվան հիմնադրամը, որի բյուջեն անցնում է 40 մլն. դոլարից:

Կոնստանտին Մալոֆեևը օժանդակում է Ռուսաստանի կայսրության և  միապետության վերականգնման գաղափարին, որի համար հիմնեց «Սուրբ Բասիլի Մեծի» անվան դպրոց, որտեղ երիտասարդներին պատրաստում է ապագա «Միապետության համար»: Մալոֆեևը նմանապես ֆինանսավորում է  Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի գործընթացը, որի պատճառով ԱՄՆ-ն և Եվրամիությունը նրան մտցրեցին սանկցիաներ սահմանած անհատների ցուցակի մեջ:

"

"
Զուրաբ Ճավճավաձե: Կոնստանտին Մալոֆեևի կողմից բացված դպրոցի տնօրեն:

Կոնգրեսի հետ կապի մեջ է  Եվրասիական շարժման հիմնադիր ուլտրանացիոնալիստ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ով 2017 թվականի դեկտեմբերին Մոլդովայում անցկացրեց Եվրասիական կոնֆերանս, որտեղ ծանուցեց, որ Մոլդովան 2018 թվականին կլինի ամենամյա Ընտանիքների համաշխարհային կոնգրեսի հյուրընկալը: Ալեքսանդր Դուգինը նաև Կոնստանտին Մալոֆեևի տիրապետությունում գտնվող ուլտրաաջ Царград TV հեռւստաընկերության խմբագրության ղեկավարն է:

Դուգինի  եվրասիական գաղափարը աջակցում է Ռուսաստանի էքսպանսիան և Եվրասիական մայրցամաքի վրա Ռուսաստանի առաջնային հոգևոր-քաղաքական դերին: Ղրիմի հակամարտությունում ընդգրկվածության և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացված գործողությունների պատճառով, փիլիսոփան ԱՄՆ-ի կողմից սանկցիաներ սահմանվածների ցուցակում է:

"
Լուսանկար. Ալեքսանդր Դուգին, 2008 թ. Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում- Ցխինվալի տարածաշրջան

Վրաստան

Վրաստանում Ընտանիքների համաշխարհային կոնգրեսի (WCF) ներկայացուցիչը բիզնեսմեն Լևան Վասաձեն է, ով կապիտալ ժողովեց Ռուսաստանում: 2016 թվականի մայիսի 15-17-ին Թբիլիսիում կայացավ  Քաղաքակրթության խաչմերուկում. Ընտանիքը՝ ազատության և համամարդկային արժեքների բաստիոն» վերնագրով  թվով տասներորդ հոբելյանական կոնգրեսը: Միջոցառման կազմակերպիըչ և հյուրընկալը Լևան Վասաձեն էր, ով կոնգրեսում հոմոֆոբիական, հակաարևմտյան և ռուսամետ տրամադրություններ պարունակող խոսքով  հանդես եկավ:

Լևան Վասաձե.  «Ռուս ժողովրդի հետ միասին մենք դիմացանք և մեզանից հեռացրեցինք և հաղթեցինք նախ ֆաշիզմը և այնուհետև կոմունիզմը, երկուսն էլ մեզ մոտ մուտք էին գործել Արևմուտքից: Մինչ այդ քրիստոնեական Ռուսաստանը օգնեց քրիստոնեական Վրաստանին ոչնչանալուց փրկվելուն: Թերևս նա դա կատարեց մեզ համար  անընդունելի գնի հիման վրա, Վրաստանի թագավորության և ավտոկեֆալության վերացման արդյունքում»:

Միջոցառմանը ներկա էին հոգևոր դեմքեր, Վրաստանի կաթոիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը և «Միավորված ժողովրդավարական շարժում» ռուսամետ կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն:

Ընտանիքների համաշխարհային կոնգրեսի (WCF) վրացալեզու էջը ֆեյսբուքի վրա 23,700-ից ավելի գրանցված (Follower) ունի և ակտիվորեն տարածում է Լևան Վասաձեի հայտարարությունները, ինչպես նաև հատվածներ 2016 թվականի կոնգրեսում նրա ելույթից:

"
Լևան Վասաձեի տիկնոջ՝ Նինո Դուրգլիշվիլիի  տիրապետության մեջ է  2009 թվականին հիմնադրված Իակոբ Գոգեբաշվիլիի անվան ուսումնարանը, որի պաշտոնական կայք-էջում նշված է,  որ ուսումնարանի մոտեցումը հիմնվում է վրաց ուղղափառ ավանդական արժեքների վրա: Ուսումնարանը 2017-2018 թվականների համար կրթաթոշակ նշանակեց միայն 8-րդ դասարան փոխադրված տղաներին, իսկ աղջիկների համար՝ ոչ: Վրաստանի ժողովրդական պաշտպանը ուսումնարանին դիմեց հանձնարարականներով և հավասարության սկզբունքը պաշտպանելու ու գենդերային կարծրատիպերը արմատախիլ անելու կոչ արեց:

Լևան Վասաձեն «Վրաստանի ժողովրդագրական ընկերություն XXI» կազմակերպության  հիմնադիրներից մեկն է, ում կողմից 2 օրենսդրական նախաձեռնություն 2015 թվականին Վրաստանի խորհրդարան ներկայացրեց «Վրացական երազանքի» պատգամավոր Սոսո Ջաճվլիանին: Նախաձեռնությունները պահանջում էին հակախտրականության օրենքից հանել «Սեքսուալ կողմնորոշում» և «Գենդերային» բառերը, ինչպես նաև Վրաստանի վարչական իրավախախտումների  օրենսգրքով «Կրոնական զգացմունքների վիրավորումը » պատժելի հայտարարել:

Եվրոպական երկրներ

2017 թվականի ապրիլին Ֆրանսիայում կազմակերպվեց տարածաշրջանային կոնֆերանս, որի կազմակերպիչը կոնգրեսի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբրիս Սորլինն էր: Սորլինը նախկինում գլխավորում էր զինվորագրված կաթոլիկական Dies Irae խմբավորումը,

որի նպատակն էր սպիտակ ֆրանսիացի կաթոլիկ երիտասարդների պատրաստումը տարագիրների, մուսուլմանների և սևամորթների դեմ քաղաքացիական պատերազմի համար: Նա նաև ղեկավարում էր Alliance France Europe Russia (AAFER) խումբը, որը պատմաբաններ Ժան իվ Կամուի և Նիկոլաս Լեբորդի կարծիքով, մեծ դեր խաղաց ֆրանսիական ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության Ռուսաստանի հետ մերձեցման գործում:  «Ազգային ճակատը» ղեկավարում է ֆրանսիացի քաղաքագետ Մարին Լե Պենը: 2014 թվականին ռուսական բանկից 2 միլիոնանոց վարկ վերցնելու գործում Լե Պենի կուսակցությանը օգնեց Կոնստանտին Մալոֆեևը:

Իտալիա, Կիպրոս, Ավստրիա, Բուլղարիա և Իսպանիա:  Ալեքսեյ Կոմովը օժանդակում էր Կոնստանտին Մալոֆեևի և Եվրոպական ուլտրաաջ և ուլտրաձախ քաղաքական դեմքերի հետ հանդիպումներին: Կոմովը Աթենքում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Գեորգի Գավրոշի հետ գրագրության մեջ իտալական նեոֆաշիստական կուսակցության համահիմնադիր, Ռոբերտո Ֆիորեին որպես «Ռուսամետ իտալացի բարեկամ է» հիշատակում: Իր հերթին, Ռոբերտո Ֆիորեն Կոմովին կապեց Կիպրոսի ուլտրաաջ ELAM կուսակցության հետ: Նշված ընտանիքների համաշխարհային կոնգրեսը (WCF) մատնացույց է անում եվրոպական բռնակալ ուլտրաաջ քաղաքական ակտորների  հետ կապերի մասին:

Ուկրաինայում ընտանիքների համաշխարհային կոնգրեսի (WCF) ակտիվները պարունակում են կոնկրետ խմբերի խրախուսում և  վախի սերմանում, իբր Եվրամիությունը Ուկրաինայի գլխին է փաթաթում ԼԳԲՏ իրավունքներ: 2013 թվականին կոնգրեսը երկիր առաքեց հատուկ պատվիրակություն, որը հանդիպեց Ուկրաինայում գոյություն ունեցող «Համայն ուկրաինացի ծնողների կոմիտե» (All Ukrainians’ Parents Committee) կազմակերպության  ներկայացուցիչների և Ուկրաինայի  խորհրդարանի մի քանի անդամների հետ: Չնայած այն բանին, որ Եվրամիությունը անդամ երկրներից չի պահանջում միասեռականների ամուսնության օրինականացում, «Համայն ուկրաինացի ծնողների կոմիտեի» ներկայացուցիչները, կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարեցին, որ նրանք դեմ են Եվրամիության հետ ասոցիացման մասին պայմանագիր ստորագրելուն, քանզի նշվածը առաջ կբերի Ուկրաինայի «անխուսափելի  հոմոսեքսուալիզացիա»:

Պատրասված է քաղաքացիական իրավունքների պաշտպան THE SOUTHERN POVERTY LAW CENTER կազմակերպության նյութերի  հիման վրա:

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist