«Վոլմարտ»-ը վաճառքից հանեց խորհրդային խորհրդանիշով մայկաները

უუ
204
VIEWS

Սեպտեմբերի 18-ին էստոնական օնլայն հրատարակություն Estonian World –ը  տարածեց,լրատվություն այն մասին, որ Վոլմարտ»  ամերիկյան հատավաճառ հսկայական ցանցը, եվրոպական քաղաքագետների բողոքից հետո, վաճառքից լրիվությամբ հանեց խորհրդային խորհրդանիշով մայկաները:

Մայկան, որի վրա պատկերված էր խորհրդային խորհրդանշան  մուրճ և մանգաղը, Վոլմարտի կայք-էջի վրա ոչ թե անմիջականորեն Վոլմարտի, այլ ուրիշ ընկերության կողմից էր վաճառվում: Էստոնիայի իշխանության ներկայացուցիչները բողոքի նամակ ուղարկեցին Վոլմարտին և հիշեցրին կոմունիստական ռեժիմի դաժանությունները, ինչին ենթարկվում էր  իրենց երկիրը տասնյակ տարիների ընթացքում:

«Մենք հուսալքված ենք այն պատճառով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ աշխարհի ամենախոշոր հատավաճառ  հսկան հաշվի չի առնում և կոմունիստական ռեժիմի միլիոնավոր զոհերին չի հարգում: Այդ թվում խորհրդային ռեժիմի կողմից տարհանված ծերերին, նորածիններին և երեխաներին, քաղբանտարկյալներին, այլախոհներին, դիմադրության շարժման անդամներին և բոլոր նրանց, ովքեր կորցրեցին կյանքը, առողջությունը և ընտանիքներին՝  Գուլագում և խորհրդային բռնությունների տարբեր ժամանակներում»:

Արդյունքում, Վոլմարտը ցանցից լրիվությամբ հանեց ապրանքը, որն ընկալվում էր որպես  կոմունիզմի միլիոնավոր զոհերի նկատմամբ անպատվություն: Ընկերությունը պարզաբանեց, որ մայկան իրենց կողմից վաճառվող իրերի ցուցակի մեջ չէր մտնում և ոչ էլ  խանութում էր վաճառվում և այն ձեռք բերել արդեն հնարավոր չէ ոչ էլ կայք-էջի վրա:

Հատավաճառ հսկա Վոլմարտի եկամուտը տարեկան  հասնում է 500 միլիարդի: Իսկ աշխատանք ունեցողների թվաքանակը կազմում է 2.3 միլիոն: Երկու ցուցանիշներով էլ ցանցը աշխարհի լիդեր է: Այսօրվա դրությամբ Վոլմարտը ներկայացված է 28 երկրներում 11 700 խանութներով: Վոլմարտը հնարավորություն է ընձեռում այլ ընկերություններին իրենց կայք-էջի վրա վաճառել արտադրանքը: Ճիշտ այսպես է ընկել  կոմունիստական խորհրդանիշ ունեցող մայկան Վոլմարտի կայք-էջի վրա:

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist