50-ական թվականների և կոլորադյան բզեզի վերադարձը

unnamed
189
VIEWS

Լուգարի լաբորատորիայի վրա առաջացած Կրեմլյան վերջին ժամանակների գործընթացի կապակցությամբ Disinfo  նյութ է  հրապարակում, որը 1983 թվականի “Գործողություն ինֆեկցիայի” բացահայտմանն է վերաբերում:

Մարգինալային հնդկական ձախ «Պատրիոտ» լրագիրը հրապարակեց անանուն նամակ, «Հնդկաստանը հնարավոր է Ձիավը հաղթի. խորհրդավոր հիվանդություն, որը առաջացրին ամերիկյան փորձագետները» վերնագրով: Նամակից անմիջապես կառչեցին   խորհրդային մամուլը և արևելյան Գերմանիայից կեղծ գիտական հաշիվները, իսկ նշանակված տեղեկությունը տարածվեց շուրջ 80 երկրներում և թարգմանվեց մինչև 30 լեզվով: Խորհրդային Միության փլուզումից հետո Եվգենի Պրիմակովը, ով ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար և վարչապետ  դարձավ, խոստովանեց, որ այս մեղադրանքների ետևում կանգնած էր KGB, որի նպատակը ներկայացնում էր Ամերիկայի դեմ՝ հակաամերիկանիզմի գլոբալային տարածումը:

Խորհրդայնականները այս «հնարքը» կրկնում էին 1949 թվականից: Կեվին Մակկոլի «Ռուսական ընկերությունները Արևմուտքի դեմ. Սառը պատերազմից մինչև Պուտին»  գրքում  նշված են այն մեղադրանքները, որոնց մեջ մեղադրում են Ամերիկային.

  • Ամերիկան կենսաբանական զենքը փորձարկում էր Ալյասկայի էսկիմոսների վրա:
  • Կոլորադյան բզեզի ներխուժումը, որը բերքը ոչնչացնում է, ամերիկացիների ստեղծածն է:
  • Բանտարկյալների վրա բացիլային  փորձարկումներ են անցկացնում:

"

Եվս մեկ ապալրատվություն, որը գլոբալ ձևով պետք է  տարածված լիներ, վերաբերում է ամերիկացիների կողմից «էթնիկական զենքի»  հորինմանը: Այս զենքը իբր միայն ոչսպիտակամորթ բնակչության սպանությանն էր նպատակաուղղված: Տարածվում էր առասպել այն մասին, որ ամերիկացիները Լատինական Ամերիկայից  տեղափոխում էին երեխաներ, նրանց սպանում էին և նրանց օրգանները կիրառում էին տրանսպլանտացիայի համար:

Այս ֆոնի վրա զարմանալի չեն այն հաղորդագրությունները, որոնք այսօր ռուսական և կրեմլյան աղբյուրներից են տարածվում.

Այս ամենը այսօր, 2018 թվականին նույնպես, առաջին ապալրատվությունից յոթ տասնյակ տարի հետո էլ  ակտուալ է:

"

Հերքել ամեն ինչ: Խոստովանել ոչինչ: Տարածել մեղադրանքներ:

Քիմիական զենքի նկատմամբ գաղտնիության ավելացումը մեծ հավանականությամբ փորձ է մշուշապատ դարձնելու GRU-ի կողմից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը: Կրեմլյան ապալրատվական մեքենայի նման ռեակցիան նաև սպասելի էր.  Հերքել ամեն ինչ: Խոստովանել ոչինչ: Տարածել մեղադրանքներ:

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist