Նոյեմբերի 8-ին «Վրաստանը և աշխարհը» (Geworld) կայք-պորտալը հրապարակեց հոդված, «Նորվեգացիները ՆԱՏՕ-ի վարժությունները չեն ուզում» վերնագրով: Հոդվածը հաստատում է, որ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի «Միասնական սամկապի» (Trident Juncture) զորավարժության դեմ անցկացվեցին բողոքի ակցիաներ: Զինավարժության պայմանական հակառակորդը Ռուսաստանն է, իսկ ամերիկյան հենակայանները Նորվեգիայի տարածքի վրա տեղադրված են ոչօրինական: Հրապարակման մեջ արտահայտված է նաև կասկած, որ հնարավոր է զինավարժությունների շրջանակներում շոգենավով ատոմային զենք մտցված լինի: Հոդվածին կցված է լուսանկար, որի վրա 2 մարդ բռնած ունեն պաստառ՝ “Nobody Asked Thou Occupation” (Ոչ ոք չի խնդրում բռնագրավում) բողոքի կարգախոսով: Հոդվածի սկզբնաղբյուրը շվեդական offensiv.socialisterna.org կայք-էջն է:
Geworld.ge-ի հոդվածը մանիպուլյացիոն է, քանզի ՆԱՏՕ-ի «Միասնական սամկապի» զինավարժությունները Նորվեգիայում անց են կացվում տեղական իշխանության խնդրանքով, իսկ ամերիկյան ծովային ուժերի տեղադրումը Նորվեգիայի տարածքի վրա՝ օրինական է, ինչը հաստատվում է խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթով: Geworl.ge-ն 2018 թվականի բողոքի պատկերման համար, որը Նորվեգիայի կոմունիստական կուսակցության կողմից էր կազմակերպված, կիրառում է 2016 թվականի Լեհաստանի բողոքի ակցիան արտացոլող լուսանկար:
Փաստ 1: Լուսանկարը, որը կիրառում է geworld.ge, իրականում 2016 թվականին Լեհաստանում է նկարահանվել և չի արտացոլում Նորվեգիայում ընթացող իրադարձությունները:
Լուսանկարը, որը «Վրաստանը և աշխարհը» կիրառում է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զինավարժությունների դեմ անցկացված ցույցերը պատկերելու համար, մանիպուլյացիոն է և իրականում արտացոլում է 2016 թվականի հուլիսի 9-ին Վարշավայում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքի օրերին անցկացված բողոքի ակցիան, որտեղ 2 հոգի բռնած ունեն բողոքի պաստառ: Լեհական wyborcza.pl հ րատարակության տեղեկատվությամբ, ակցիայի կազմակերպիչները լեհ անարխիստներն էին: Այս նույն աղբյուրի ֆոտոռեպորտաժը բողոքի ակցիայի տեղից վկայում է, որ ցույցը տեղի էր ունենում Վարշավայում: Նույնական լուսանկար 2016 թվականի հուլիսի 11-ին կիրառեց Սպուտնիկ-Բելոռուսը Լեհաստանում ընթացող ակցիան պատկերելու համար:
Հոկտեմբերի 27-ին Օսլոյում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի կազմակերպիչները, Sputnik-International-ի տեղեկությամբ, Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը և Նորվեգիայի երիտասարդ կոմունիստներն էին:
Փաստ 2: Զինավարժությունների անցկացումը ՆԱՏՕ-ին առաջարկել է Նորվեգիան ինքը և դաշինքի կողմից համաձայնությունը ստացել է 4 տարի առաջ: Երկիրը զինավարժություններ հյուրընկալելու փորձ արդեն ունի: Այստեղ անց են կացվել ,, Սառը պատասխան ”, ,, Դինամիկ մոնոոզ ”, Արկտիկական մարտահրավեր.2017 թվականից դաշինքի զինված ուժերի զինավարժությունների և հնարավորությունների զարգացման շրջանակներում Նորվեգիայի ջրերում է գտնվում ամերիկյան ծովային նավատորմի 330 միավոր: 2018 թվականին Նորվեգիան, ՆԱՏՕ-ին դիմեց,խնդրանքով, որ նշված ուժերի գտնվելը Նորվեգիայի ջրերում 5 տարով երկարաձգի և դրանց թիվը կրկնապատկի:
Նորվեգիայի զինված ուժերի էջի վրա պարզաբանված է, որ «Միասնական սամկապը» ներկայացնում է զինավարժություն/ռազմական մանևր և ուղղված չէ որևէ երկրի դեմ:
Փաստ 3. Ամերիկյան զինված ուժերի ժամանակավոր գտնվելը Նորվեգիայում օրինական է: Ամերիկացի զինվորականների գտնվելը Նորվեգիայում որոշված է ԱՄՆ-ի և Նորվեգիայի միջև կնքված հուշագրով որը 2016 թվականին երկրորդ անգամ ստացավ Նորվեգիայի խորհրդարանի աջակցությունը, ինչը ամերիկյան զորամիավորումների գտնվելուն լրիվ օրինական հիմք է ստեղծում:
2017 թվականի ապրիլի 21-ին Նորվեգիայի կառավարությունը ներկայացրեց անվտանգության քաղաքականության փաստաթուղթ, որտեղ նշված է, որ անվտանգությունն ամրապնդելու և ուժեղացնելու համար երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը պետք է խորացնի:
Նորվեգիայում մշտական ամերիկյան ռազմական հենակայաններ չկան տեղադրված: Թերևս ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Նորվեգիայի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Երկրում ամերիկյան ծովային ուժի զորամասերը տեղադրված են ժամանակավորապես և նպատակադրված են դաշինքի շրջանակներում ուժեղացնել պաշտպանական հնարավորությունները, ինչը ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիայի համար ներկայացնում է անվտանգության գլխավոր երաշխիքը:
Փաստ 4: Զինավարժությունների շրջանակներում ատոմային զենքի կիրառման մասին ենթադրության արտահայտումը անհեթեթություն է: Միջուկային զենքի չտարածման մասին 1968 թվականի ՄԱԿ-ի պայմանագրով միջուկային զենքի հետ կապված ակտիվություններին հետևում է ատոմային էներգիայի գործակալությունը: Իսկ միջուկային զենքի այլ երկրի (ոչմիջուկային պետության) մատակարարումը արգելված է: Միջուկային զենքի հետ կապված ակտիվություններից բացի, Նորվեգիայում զինավարժությունների շրջանակներում կիրառված ռազմական զենքը ևտեխնիկան նախապես համաձայնեցված է և սահմանված է դաշինքի անդամների կողմից:
Ռուսաստանի իշխանության վերաբերմունքը
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զինավարժություններ անցկացնելուն դեմ հայտարարություններ արեցին Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որովհետև այն գնահատեցին որպես Ռուսաստանի դեմ ուղղված բողոքի գործողություն:
Նույնական նյութեր ռուսական մեդիայում
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զինավարժություններ անցկացնելու կապակցությամբ Geworld-ին նույնական նյութեր տարածվեցին նաև ռուսական մեդիայում.
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» մեդիայի համաձայն, «Միասնական սամկապի» զինավարժությունը ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի նվաճմանը հավասար արժեք ունի: |
|
«Ռոսիա 1»-ի համաձայն, Նորվեգիայում զինավարժությունների անցկացումը մատնանշում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու մասին: |
|
Rusvesna.su Նորվեգիայում անցկացված զինավարժությունները գնահատում է որպես ռուսոֆոբիա: |
|
Պետերբուրգի տոլերի գործարանի կապակցությամբ Riafan.ru Ռուսաստանի սահմանների մոտ անցկացված ՆԱՏՕ-ի զինավարժությունները գնահատում է որպես Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն: |
Սկզբնաղբյուրի մասին
Geworld-ի սկզբնաղբյուր է ներկայացնում offensiv.socialisterna.org շվեդական հրատարակությունը, որը Շվեդիայի Սոցիալիստական իրավական կուսակցության (Rättvisepartiet Socialisternas) կայք-էջն է: Կուսակցությունը հյուսիսատլանտյան դաշինքին դեմ ուղղված քաղաքական տեսակետ ունի: