Քաղաքականություն

Օբյեկտիվ. Ինչո՞ւ են «Սկրիպալները սեփական երկու ոտքի վրա հիանալի քայլում»?!

30 Ապրիլ, 2018

2018 թվականի ապրիլի 11-ին «Օբյեկտիվ» հեռոուստաընկերության եթերում հաղորդման վարող Բոնդո Մձինարաշվիլին զրուցեց  Սկրիպալի և նրա դստեր թունավորման հարցի մասին:Սկրիպալների առողջանալու պատճառով, նա  կասկածի տակ դրեց «նովիչոկով»  նրանց թունավորվելու փաստը և նշեց, որ Սկրիպալների գործը «դասավորված է»: Դրա հետ միասին վարողը հոր-դստեր գործը համեմատեց Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման դեպքի հետ:   

Սկրիպալների առողջանալու պատճառով տարբեր խմբեր կասկածի տակ դրեցին, այսպես կոչված, «նովիչոկի» կիրառումը: Թերևս «նովիչոկը» ոչ բոլոր դեպքերում է մահացու հետևանք առաջացնում: Թունավորող նյութի գործողության տեսակետից  Սկրիպալի և Լիտվինենկոյի  գործերի  համեմատությունը անհամապատասխան է, քանզի Լիտվինենկոյին 2006 թվականին Լոնդոնում թունավորեցին ռադիոակտիվ պոլինիումով և ոչ թե «նովիչոկով»:
 

  • «Նովիչոկի» մահացու ազդեցության մասին խոսում են միայն լաբորատորային փորձերի հիման վրա, երբ փորձերի թիրախը  համապատասխան բժշկական օգնություն չի ստանում

Լաբորատորային պայմաններում, երբ նպատակը կոնկրետ նյութի գործողության ուսումնասիրությունն է, փորձնական օբյեկտները բժշկական օգնություն չեն ստանում: Ճիշտ այսպիսի պայմաններում է  թույլատրելի խոսել այն մասին, թե որքանով մահացու է  թունավորող նյութը: Երբ տեղի է ունենում համապատասխան բուժում, թունավորմամբ  առաջացած մահվան  ռիսկը  նվազում է: Ինչպես  Northumbria University-ի փորձաքննության և անալիտիկ քիմիայի  ավագ դասախոս  Միշել Կարլինն է ասում, «Թունավորումն անպայման չէ, որ մահ է առաջ բերում: Եթե բուժումը բավականաչափ արագ և անհապաղ է, ապա հնարավոր է  առողջանալ»:
 

  • Սկրիպալների թունավորումը տեղի ունեցավ մաշկից, որի պատճառով թունավորող նյութը համեմատաբար դանդաղ գործեց
     

Լոնդոնում հիմնադրված անվտանգության և քիմիական պաշտպանության ոլորտի փորձագետ Դեն Կասզետան  նշում է,  որ նյարդային ագենտները արագ գործում են այն ժամանակ, երբ դրանք օրգանիզմ են ընկնում ինհալացիայի ճանապարհով: Սկրիպալի և նրա դստեր դեպքում, «նովիչոկի» ներծծումը տեղի ունեցավ մաշկից և ոչ ներշնչման ճանապարհով, որի հետևանքով նյութերի ազդեցությունը համեմատաբար դանդաղ էր: Բոլոր նյարդային ագենտները օրգանիզմի վրա ազդում են նման կենսաքիմիական գործընթացով  և առաջացնում են «խոլիներգիկ ճգնաժամ»: Չնայած թունավորող նյութի կամ ագենտի  անվանմանը, այսպիսի թունավորման ժամանակ թերապիան միատեսակ է: Կասզետայի խոսքով, գլխավոր պատրաստուկը ատրոպինն է, որը պայքարում է ներվային համակարգում կուտակված ավելցուկային ացետիլխոլինի դեմ: Ատրոպինը մշտապես պահվում է  ամբուլատորիաներում և  հիվանդանոցներում բազում  նշանակումների նպատակով: Այստեղից  ելնելով, բոլորովին էլ տարօրինակ չէ, որ Սոլսբեր քաղաքում նույնպես այն հասանելի էր, առավել ևս այն ժամանակ, երբ ատրոպինը հատուկ նշված է հիվանդանոցի  վստահելի,  հանրայնորեն  մատչելի  արտակարգ պլանում:
 

  • Սկրիպալների փրկվելը զարմանալի չէ: Գոյություն ունեն  նյարդային ագենտներով թունավորման և փրկվելու նաև այլ օրինակներ
     

1987 թվականին «նովիչոկի» վրա փորձաքննություններ անցկացնելու ժամանակ լաբորատորիայում նյութի փոքր  դոզայի հետ առնչության պատճառով թունավորվեց  քիմիկոս Անդրեյ Ժելեզնյակովը , թերևս թունավորման պատճառով նա տեղում ևեթ չմահացավ: Նրան ուշքի բերելու համար պահանջվեց տասը օր: Նա կորցրեց քայլելու ունակությունը: Հետագա բուժումը շարունակվեց Լենինգրադի գաղտնի հիվանդանոցում: Թույնը վնասեց Ժելեզնյակովի ներվային համակարգը և առողջությունը, որի պատճառով 5 տարի անց նա վախճանվեց: Մյուս  բոլոր հիմնական նյարդային ագենտների միջադեպերի ժամանակ (Տոկիո, Հալաբջա, Ղուտա, Խան Շեխուն և այլն) ավելի շատ թվով մարդիկ վնասվեցին, քան զոհվեցին: Օրինակ, 1995 թվականին Տոկիոյի մետրոյում Զարինի հարձակման հետևանքով 12 մարդ  զոհվեց, շուրջ 70 մարդ նշանակալի, իսկ հազարը թեթև  վնասվածք  ստացավ:
 

  • Թունավորող նյութի գործողության տեսանկյունից Սկրիպալի և  Լիտվինենկոյի  գործերի համեմատությունը անհամապատասխան  է
     

Մձինարիշվիլիի այս համեմատությունը  անհիմն է, քանզի  Լիտվինենկոյին 2006 թվականին Լոնդոնում թունավորեցին ռադիոակտիվ պոլինիումով և ոչ թե «նովիչոկով»: Օլեգ Գորդիեվսկին, Ռուսաստանի ԿԳԲ-ի նախկին սպան, որը «Սառը պատերազմի» ժամանակ Բրիտանիայի հետախուզության երկակի գործակալ էր, քաղաքական սպանության համար պոլինիումը իդեալական  զենք անվանեց. «Պոլինիումը իդեալական թույն է: Այն անկասկած մահ է առաջացնում և ով այն կիրառում է, համոզված է, որ 100 %-ով կհասնի նպատակին»:


Քարոզչության  մեթոդ

Անհամապատասխան համեմատություն անել, չհաստատված և սուտ տեղեկատվություն տարածել լսարանում  կասկածներ սերմանելու և  սուտ պատկերացումներ  ստեղծելու նպատակով:


Պարաստեց Լիա Դեկանաձեն,
Առասպելների դետեկտորի  լաբորատորիա