2018 թվականի հունիսի 7-ին «Վրացական գաղափար» ուլտրա-նացիոնալիստական քաղաքական կուսակցության ֆեյսբուկ-էջի վրա հրապարակվեց պոստ, «Հոմոսեքսուալիզմի փաթաթում «Օվերտոնի տեսության համաձայն» վերնագրով : Պոստում, այսպես կոչված, «Օվերտոնի տեսությունը» ներկայացված է որպես հասարակական կարծիքի շահարկման գործիք, իսկ նրա արդյունավետությունը քննարկվում է «Հասարակությունում հոմոսեքսուալության ընդունման» օրինակի վրա:
Կոնսպիրացիան «Օվերտոնի պատուհանի» մասին արդեն տարիներ շարունակ տարածվում է ռուսական մեդիայում և համապատասխանաբար, արտացոլվում է նաև վրացական տաբու դրված մեդիայում: «Վրացական գաղափար» պոստի աղբյուր անվանվում է Ուղղափառ համացանցային «Խարեբա» (Ավետում) ամսագիրը, որը, իր հերթին, հենվում է ռուսական տաբու դրված Интересные Факты կայք էջի վրա:
Google-ի որոնման համակարգում լրատվությունը ռուսերեն լեզվով որոնելիս, Օվերտոնի պատուհանի մասին առավելապես գտնվում են կոնսպիրացիաներ, որոնցում խոսվում է այն մասին, իբր ամերիկացի սոցիոլոգ Ջոզեֆ Օվերտոնը սեփական տեսությունը մշակեց պահպանողական-օրթոդոքսային հասարակություններում նրանց անընդունելի գաղափարները արմատավորելու համար, իսկ վերնագրերում հիմնականում կիրառված են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «Ոչնչացում», «Միայնակություն», «Մեղքի օրինականացում», «Կեղտոտ գաղափարների լվացում», «Այլանդակում», «Սաղմնավորում» և այլն: Այս նյութերում հոմոսեքսուալությունը, պեդոֆիլիան և կանիբալիզմը քննարկվում են մեկ հարթության վրա, որպես հավասարապես անընդունելի հանցագործություններ: Աղբյուրների շրջանում է ռուսական օնլայն հրատարակություն Православие.ru, որը ստեղծվեց 2000 թվականին Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի II-ի օրհնությամբ և որի գլխավոր խմբագիրը Սրետենսկի մենաստանի ղեկավար, եպիսկոպոս Տիխոնիան է: