Հոկտեմբերի 12-ին «Ռուսթավի-2»-ի ժամը 9-ի «Կուրիերի» եթերում հաղորդվեց «Վրացական երազանք» կառավարող կուսակցության աջակցությամբ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, որով նա, նախընտրական հանդիպումների շրջագայության շրջանակներում, դիմեց Շիդա Քարթլիի բնակչությանը: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին «Հարավային Օսեթիայի համար» խորհրդային սահմանների վերականգնման մեջ մեղադրեց նախկին իշխանությանը, մասնավորապես նախագահ Սաակաշվիլիին:
Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը մանիպուլյացիոն է, քանզի Ռուսաստանի կողմից Վրաստանի տերիտորիայի, ի մասնավորի Սամաչբլոյի բռնագրավումը որպես նախորդ իշխանության կողմից խորհրդային սահմանների վերականգնում մկրտելը նպատակամղված էր Ռուսաստանի համար պատասխանատվությունը հանելուն:
2008 թվականին Ռուսաստանը բռնագրավեց այն տերիտորիաները, որոնք Խորհրդային Միության ժամանակաշրջանում նույնպես մտնում էին Վրաստանի կազմի մեջ: Նույնական հայտարարություն 1 տարի առաջ կատարեց նաև «Հայրենասերների դաշինք» ռուսամետ կուսակցության հետ կապված «Օբյեկտիվ» ՏՎ-ի վարողը, ով ապացուցում էր, որ Ռուսաստանի կողմից ոչ մի սողացող բռնագրավում գոյություն չի ունեցել և Միխեիլ Սաակաշվիլին Հարավային Օսեթիան վերականգնեց ինքնավարության սահմաններում:
Հակամարտության զարգացման ժամանակագրությունը
- 1921 թվականի Սահմանադրության համաձայն, Շիդա Քարթլիի օսերով հոծ բնակվող մասերում ինքնավար կառավարում նախատեսված չէր, թերևս օսերը Ազգային խորհրդում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունեին: Վրաստանի առաջին հանրապետության ժամանակ ուժի մեջ մնաց Ռուսաստանի Միապետության կողմից Վրաստանի տարածքային բաժանման համակարգը՝ օսերով բնակվող Շիդա Քարթլիի տերիտորիան Գորիի մարզում, համապատասխանաբար մտնում էր Թբիլիսիի նահանգի մեջ:
- 1921 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Վրաստանի անեքսիայից հետո խորհրդային իշխանությունը Վրաստանի տարածքային կառուցվածքի համակարգը փոխեց:
- Հարավային Օսեթիայի Ինքնավար մարզը Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության շրջանակներում ստեղծվեց 1922 թվականի ապրիլի 20-ին ընդունված Դեկրետով և գոյություն ունեցավ մինչև 1991 թվականի դեկտեմբերի 11-ը:
- 1990 թվականին, Ռուսաստանի խրախուսմամբ, անջատային ուժերը հայտարարեցին Հարավային Օսեթիայի անկախություն: Սեպտեմբերի 20-ին Հարավային Օսեթիայի Ինքնավար մարզը վերափոխվեց Հարավային Օսեթիայի խորհրդային ժողովրդավարական Հանրապետության:
- 1990 թվականի դեկտեմբերի 11-ին Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի Որոշմամբ, Հարավային Օսեթիայի Ինքնավար Մարզի կարգավիճակը չեղյալ հայտարարվեց: Հակադրությունը Վրաստանի իշխանության և անջատայինների միջև վերաճեց մարտական գործողությունների:
- 1992 թվականին զինված հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի, այսպես կոչված, խաղաղարար ուժերը և օս անջատայինները Ցխինվալի շրջանի հիմնական մասը, Ջավի շրջանը և Զնաուրի շրջանը գրավեցին:
- 2008 թվականին Ռուսաստան-Վրաստանի օգոստոսյան պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց վերահսկողությունը Ցխինվալի շրջանի 135 բնակավայրերի վրա, որոնց մեծամասնությունը վրաց-օսական էր: Միայն վրացիներով բնակվող գյուղերը գրեթե լրիվությամբ ավերված են:
Աղբյուր.: Լրատվության ազատության և զարգացման ինստիտուտ (IDFI)
Վրաստանի պետության տարածքն այսօր սահմանված է 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Սահմանադրության դրությամբ, ինչ նշանակում է այն, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիան որպես անկախ պետություն ճանաչելը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում է: 2008 թվականից հետո, Վրաստանը 151 բնակակետերի վրա կորցրեց վերահսկողությունը և սողացող բռնազավթումը ընթանում է մինչև օրս:
Վրաց-ուկրաինական զուգահեռներ
Վրաստանի նման, Ուկրաինայի ռուսամետ ընդդիմությունը պատերազմը սկսելու պատասխանատվությունը դնում է սեփական իշխանության վրա: Ուկրաինայի ընդդիմադիր դաշինքը ամենալոյալն է Ռուսաստանի նկատմամբ: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի անալիտիկական խմբերի կողմից մշակված ,, Կրեմլի ազդեցության ինդեքսում ”,որը երկրների տեղեկատվական տարածությունների վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության ազդեցությունները չափելու համար է կիրառվում, ասված է, որ Ուկրաինայի „ Ընդդիմադիր դաշինքը “, խուսափում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ քաղաքականությունը ուղղակի լավատեսորեն գնահատելուց (ագրեսիայի, Ղրիմի բռնակցման արդարացում և այլն), սակայն ուղիղ կերպով մեղադրում է Կիևին պատերազմը հրահրելու և երկարաձգելու մեջ և Կրեմլի հետ երկխոսության կոչ է անում, խոստանալով քաղաքացիներին խաղաղ կյանք»:
Նույն զեկույցում ասված է, որ 2016 թվականի վերջին Ուկրաինայում նպատակաուղղված տեղի էր ունենում կարծիքի արմատավորում, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը անխուսափելի» էր: Որպես օրենք, պատերազմ հրահրելու համար պատասխանատվությունը դրվում էր Կիևի վրա (նա չլսեց «Դոնբասին», նա շահագրգռված է պատերազմը շարունակելու մեջ): Այսպիսի հռետորության դիմում էր հատկապես ընդդիմադիր դաշինքը»:
Նյութ նույնանման թեմայով. «Օբյեկտիվի» վարողը հերքում է. Ռուսաստանի կողմից Վրաստանի անեքսիան: