Ռուսական մեդիան Սկրիպալների թունավորման փաստը փորձում է ծածկել հակամեղադրանքներով և «Պատարկացիշվիլիի« գործով

სჰარეე - Copy
49
VIEWS

2018 թվականի հոկտեմբերի 15-ին, Ռուսաստանի Առաջին ալիքով հաղորդվեց լրագրող Տիմուր Սիրազիևի  սյուժեն Բրիտանիայից` «Բրիտանիայի կառավարությունը ամբողջ աշխարհում երկարաձգեց հատուկ ծառայությունների սպանությունների և  հալածանքների իրավունքը» վերնագրով: Ողջ սյուժեի ընթացքում հեղինակը փորձում է КГБ-ի նախկին գործակալների աղմկարար սպանությունները, սպանության փորձերը, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված անձանց, այդ թվում Բորիս Բերեզովսկու և Բադրի Պատարկացիշվիլիի մահը կապել Բրիտանիայի տարածքի վրա երկրի հակահետախուզությանը՝  MI5-ին:

2018 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի 1 Ալիքով հաղորդվեց լրագրող Կիրիլ Բրայնինի՝ «Բադրի Պատարակացիշվիլիին Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով սպանեցին» վերնագրով սյուժեն, որը վերաբերում էր Բադրի Պատարկացիշվիլիի մահվան հարցին: Հոկտեմբերի 15-ի սյուժեի նմանությամբ, հոկտեմբերի 17-ին  նույնպես հեղինակը փորձում էր Բադրի Պատարկացիշվիլիի մահվան մեջ հայտնաբերել Բրիտանիայի և Ամերիկայի հատուկ ծառայությունների հետքը: Ռեպորտաժում նշված է, որ Բրիտանիայի հատուկ ծառայությունները կարող էին թաքցնել Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը, որովհետև նախագահ Սաակաշվիլին, ում սյուժեում  մեղավոր են համարում Պատարկացիշվիլիի սպանության մեջ, օգտվում էր ԱՄՆ-ի աջակցությունից:

Սյուժեի մեջ ցույց են տրված Վրաստանի դատախազության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 17-ին հրապարակված 2007 թվականի գաղտնի ձայնագրությունները, որտեղ դատախազության հավաստմամբ, Վրաստանի Անվտանգության ծառայության բարձրպաշտոնյաները զրուցում են Պատարկացիշվիլիի սպանության պլանավորման մասին և հայտարարում են, որ սպանության պատրաստության հարցը թույլատրված է  Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից:

Վրաստանի դատախազության կողմից հրապարակված ձայնագրություններում Պատարկացիշվիլիի հնարավոր սպանության միջոցներից մեկը անվանվում է  դռան բռնակի վրա թունավոր նյութ քսելը: Ռուսաստանի Առաջին Ալիքի սյուժեում զուգահեռ է անցկացված Սկրիպալների գործի հետ, որոնք թունավորվել են դռան բռնակի վրա քսված ներվային գործակալով՝ նովիչոկով:

Այն բանից հետո, ինչ Բրիտանիայի  հետաքննությունը Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման մեջ մեղադրեց Ռուսաստանի երկու քաղաքացիների, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, ГРУ-ի գործակալներ հայտնվեցին, Կրեմլի  մեդիան այս հարցը փորձում է քողարկել հակա-մեղադրանքների մեթոդով: Նախ և առաջ դրա թիրախը ԱՄՆ և Վրաստանում գտնվող Լուգարի լաբորատորիան էին, իբր Ռուսաստանը ոչ թե կիրառում էր ներվային գործակալը Բրիտանիայի տարածքի վրա, այլ ԱՄՆ Ռուսաստանի մոտակայքում պատրաստում էր կենսաբանական զենք Ռուսաստանի դեմ: Իսկ այս անգամ հարձակման օբյեկտը Բրիտանիան էր: Կրեմլյան մեդիան զարգացնում է կոնսպիրացիաները և ռուս օլիգարխների և Ռուսաստանի հետ կապված անձանց  մահը կամ սպանությունների փորձերը կապում է Բրիտանիայի ծառայությունների հետ: Հատկանշական է, որ Բադրի Պատարկացիշվիլիի թունավորման փորձի գործով Վրաստանի դատախազության կողմից կոնկրետ անձանց մեղադրանք ներկայացնելուն նախորդեց սյուժե, որի մեջ այլ անձանց հետ միասին կասկածներ են արտահայտված նաև Պատարկացիշվիի մահվան մասին:  

Ռուսական մեդիայում «Պատարկաշվիլիի Գործի» զարգացման ժամանակագրությունը

«Պատարկացիշվիլիի գործի»  վարկածի զարգացումը ռուսական մեդիայում կատարվեց հետևյալ  հերթականությամբ.

  • 15 հոկտեմբերի. Ռուսաստանի Առաջին Ալիքի սյուժեում թվարկվում է այն մարդկանց ցուցակը, ովքեր, լրագրողի կարծիքով, Բրիտանիայում վախճանվեցին կասկածելի իրավիճակում, այդ թվում Բադրի Պատարկացիշվիլին: Լրագրողը զարգացնում է այն կարծիքը, որ Բրիտանիայի տարածքի վրա այս մարդկանց մահը կապվում է երկրի իշխանությանը և հատուկ ծառայությունների հետ:
  • 16-17 հոկտեմբերի. Ռուսթավի 2-ի լրատվությամբ ,հոկտեմբերի 16-ին Վրաստանի Դատախազությունը Բադրի Պատարկացիշվիլիի Գործով ձերբակալեց Վրաստանի Սահմանադրական Անվտանգության դեպարտամենտի 3 աշխատակցի: Հոկտեմբերի 17-ին Վրաստանի Դատախազությունը տարածեց հայտարարություն այս անձանց՝  «ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության նախապատրաստության» պատճառով մեղադրանք ներկայացնելու մասին և աուդիո-ձայնագրություններ տարածեց:
  • 17 հոկտեմբերի. Ռուսաստանի Առաջին Ալիքը պնդում է, որ Բադրի Պատարկացիշվիլիին նախագահ Սաակաշվիլիի հրամանով սպանեցին և այս գործը Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները քողարկեցին: Լրագրողը Վրաստանի դատախազության կողմից սպանության փորձի կապակցությամբ հրապարակած ձայնագրությությունները «բռնակի վրա կքսեմ» բառակապակցության պատճառով  կապում է Սկրիպալների գործի հետ:
თემატიკა: Քաղաքականություն
დარღვევის ტიპი: Կոնսպիրացիա
ქვეყანა/ორგანიზაცია: ԱՄՆ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist