Օգոստոսի 14-ին Պոլիտիկանոյի կայք-էջին հրապարակվեց հոդված՝, «Եվրամիության ձևավորման պլանը ստեղծվել է նացիստական Գերմանիայում» վերնագրով: Հոդվածում նշված է, որ Եվրամիությունը նացիստական նախագիծ է և այն ժողովրդավարության պակաս է զգում:
«Պոլիտիկանոյի» հավաստումն այն մասին, իբր Եվրամիության ստեղծման պլանը պատկանում է նացիստներին, անհիմն է և հենվում է կեղծ ռուսական աղբյուրի (Katehon) վրա: Katehon-ի նախագահ Կոնստանտին Մալոֆեևը ռուս բիզնեսմեն, Ռուսաստանի նախագահին մոտ անձնավորություն է և կապ ունի Դոնբասում ու Ղրիմում անջատողական գործունեության հետ:
Փաստ 1: Եվրոպական միավորման հիմնադիրները կապ չունեն նացիստների հետ:
1950 թվականին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը բարձրաձայնեց ֆրանսիացի քաղաքագետ Ժան Մոնեի նախաձեռնությունը՝ Արևմտյան Եվրոպայի քարածխի և պողպատի հանքերը միավորելու մասին: 1951 թվականին ստեղծվեց Եվրոպայի քարածխի և պողպատի միավորումը (Europeam Coal and Steel Community), որի կազմի մեջ մտան վեց պետություններ՝ Բելգիան, Արևմտյան Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները:Ճիշտ այս միավորումը հիմք դրեց ժամանակակից Եվրամիության ստեղծմանը: Եվրամիության հիմնադիրներ են համարվում գերմանական ծագմամբ Կորնարդ Ադենհաուերը, Ուոլտեր Հոլշտեյնը, լյուքսեմբուրգեցի քաղաքագետ Ջոզեֆ Բեխը, բելգիացի Պոլ-Հենրի Սպաակը, իտալացի Ալտիերո Սպինել Ֆրանկ Ժան Մոնեն, Ռոբերտ Շումանը և ուրիշներ, որոնցից ոչ մեկը կապ չուներ գերմանական նացիզմի հետ:
Հոդվածի հեղինակի հավաստումն այն մասին, որ Ուոլտեր Հոլշտեյնը նացիստ էր և Եվրամիության նախագիծը պատկանում է նացիստներին, անհիմն է: Ուոլտեր Հոլշտեյնը հաջողակ գերմանացի գիտնական և Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր էր, ով տարբերվում էր նացիզմի նկատմամբ բացասական վերաբերմունքով և երբեք չի եղել նացիստական կուսակցության անդամ: 1942 թվականին նրան նացիստական ռեժիմը զորակոչեց բանակ, որտեղ գերի ընկավ ամերիկացի զինվորականներին և գերիների ճամբարում հիմնադրեց համալսարան: EU vs Disifno-ի համաձայն, Հոլշտեյնի՝ նացիզմի հետ կապվածության մասին առասպելը տարածվում էր նաև չեխական մեդիայում:
Փաստ 2: Նացիստական նախագիծը և ժամանակակից Եվրամիությունը ենթադրում են միմյանց բացառող արժեքներ և սկզբունքներ:
Եվրոպայի միավորման գաղափարի մասին առաջին անգամ խոսվեց Կանտի «Հավիտենական խաղաղություն» (1795թ.) աշխատության մեջ: Իսկ Վիկտոր Հյուգոն ավելի հեռու գնաց և 1849 թվականին Փարիզի խաղաղարար կոնֆերանսում առաջադրեց «Եվրոպայի միացյալ նահանգներ» տերմինը: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո կատարվեցին փորձեր միջազգային կազմակերպությունների միջոցով աշխարհում խաղաղություն հաստատելու համար, ինչը, վերջին հաշվով, ժամանակակից Եվրամիության գաղափարի հիմք դարձավ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1946 թվականի սեպտեմբերի 19-ին, Ցյուրիխում (Շվեյցարիա) առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիստոն Չերչիլը խոսեց Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծման անհրաժեշտության գաղափարի մասին:
Միասնական Եվրոպայի մասին նացիստական հայեցակարգը նպատակաուղղված էր Գերմանիայի կողմից նվաճված տարածքների արդյունավետ կառավարմանը: Հիտլերի նպատակը Եվրոպայի մայրցամաքի, իսկ այնուհետև ամբողջ աշխարհի նվաճումն էր: Այն բանից հետո, ինչ նացիստական Գերմանիան արագորեն նվաճեց Ավստրիան, Չեխոսլովակիան, Լեհաստանի մասը, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին՝ Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան և Նիդեռլանդները, նացիստական իշխանության օրակարգում դրվեց Եվրոպայի վրա վերահսկողություն իրականացնելու և արդյունավետ կառավարելու հարցը:
Այս ժամանակաշրջանում Գերմանիայի կողմից նվաճված տարածքները կառավարելու համար ստեղծվում էին տարբեր նախագծեր, որոնցից մեկը 1942 թվականին պատրաստված փաստաթուղթն էր Europaische Wirtschafts Gemeinschaft (Եվրոպական տնտեսական միություն) անվանումով… Թերևս գոյություն չունի պատմական ապացույց այն մասին, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմում Գերմանիայի հաղթանակի դեպքում կիրականանար ճիշտ նշված նախագիծը:
Հոդվածում նույնպես հիշատակվում է երկրորդ փաստաթուղթը՝ 1972 թվականին Գերհարդ Հաասի և Վոլֆգան Շումանի կողմից Արևելյան Գերմանիայում հրապարակված ժողովածուն «Ագրեսիայի անատոմիա» անունով. նոր փաստաթղթերը վերաբերում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական իմպերիալիզմի ռազմական պլաններին [The Anatomy of Aggression: New documents concerning the military goals of German imperialism during the Second World War]: Նշված փաստաթղթի մասին տեղեկատվություն ուլտրաաջային, Եվրամիության դեմ քարոզչության համար թիրախային կայք-էջերից բացի ոչ մի տեղ չի որոնվում:
Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հաղթանակի դեպքում, նացիստական Գերմանիայի կողմից միավորված Եվրոպան միանգամայն կտարբերվեր այսօրվա Եվրամիությունից.
Աղբյուրի մասին
Որպես Պոլիտիկանոյի աղբյուր նշված է կրեմլյանական ոչկառավարական կազմակերպության (think tank)- Katehon-ի հոդվածը: Katehon-ի նախագահ ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևը, Ռուսաստանի նախագահին մոտ անձնավորություն է և կապված է. Դոնբասում անջատողական գործունեության հետ: Նա ֆինանսավորում էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի գործընթացը, որի պատճառով ԱՄՆ-ն և Եվրամիությունը Մալոֆեևին մտցրեցին սանկցիա դրված անձնաց ցուցակի անհատների շարքում: Katehon-ի կառավարող հոգաբարձուների խորհրդում են նաև Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազովը և վրացական ծագումով Զուրաբ Ճավճավաձեն, վերջինս միևնույն ժամանակ Մալոֆեևի կողմից ֆինանսավորված «Սուրբ Վասիլի Մեծի» անվան դպրոցի տնօրենն է, որտեղ երիտասարդներին պատրաստում են ապագա «ռուսական միապետության համար»:
Նույնական աղբյուրներ
Եվրամիության նացիստական նախագծի մասին առասպելը առանձնապես ակտուալ դարձավ բրեքսիտից հետո և տարածվում էր կրեմլյանական և ուլտրա-աջային լրատվամիջոցներով:
Geopolitica.ru – կայք-էջի հիմնադիրը Լեոնիդ Սավինն է, ով միևնույն ժամանակ ռուսական էքսպանսիոնիստական գաղափարախոսության տարածող, Ալեքսանդր Դուգինի հիմնադրած Եվրասիական երիտասարդական միավորման ղեկավարն է և Մակեդոնիայում ռուսական քարոզչության խոսափողը: Կայք-էջը սեփական առաքելություն է անվանում գոյություն ունեցող գաղափարախոսության դիմակայությունը և «չորրորդ գաղափարախոսության» ձևավորումը:
Sputnik.az – Ռուսաստանի կառավարության կողմից հիմնադրված միջազգային նախագծի մասն է, որը հրատարակվում է ադրբեջաներեն:
Reject-the-eu.co.uk – կայք-էջի նպատակն է Եվրամիության նացիզմի հետ կապվածության ցուցադրությունը և Մեծ Բրիտանիայի կողմից Եվրամիությունը թողնելուն աջակցությունը:
Eu-facts.org – կայք-էջի նպատակն է Եվրամիության դեմ ուղղված լրատվության տարածումը և Եվրամիության՝ նացիզմի հետ ունեցած կապի բացահայտումը:
Infowars.com – հայտնի ամերիկյան ուլտրա-աջ ուղղության կայք-էջ է, որը տարածում է դավադրությունների տեսություններ և կեղծ տեղեկատվություն: