Պատմության կեղծում. Հարավային Օսեթիայի տարածքը Ստալինը միացրեց Վրաստանին

გგ
2.6k
VIEWS

2018 թվականի մայիսի 25-ին «Սաքինֆորմ» օնլայն հրատարակությունը հրապարակեց հոդված, որտեղ բերված է Ռուսաստանի Արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Գալպերինի Ստրասբուրգում կատարած հայտարարությունը: Գալպերինի խոսքով, Հարավային Օսեթիայի տարածքը Իոսեբ Ստալինը միացրեց Վրաստանին՝ արհամարհելով օսերի կամքը: Նրա իսկ հայտարարությամբ, 1991 և 2008 թվականներին Վրաստանը ներխուժեց Հարավային Օսեթիա և կոտորեց խաղաղ բնակիչներին:

Ռուսաստանի Արդարադատության նախարարի տեղակալի  ինտերվյուն պարունակում է պատմական անճշտություններ: Իրականում, այսպես կոչված, Հարավային Օսեթիայի տարածքը Վրաստանի իրավասությունից դուրս երբեք չի եղել: 1920 թվականի մայիսի 7-ի «Մոսկվայի պայմանագրով» Ռուսաստանը ճանաչեց Վրաստանի անկախությունը: Պայմանագրով, նշված տարածքը մտնում էր Վրաստանի կազմի մեջ, համապատասխանաբար, 1922 թվականին Ստալինը Վրաստանին լրացուցիչ նոր տարածք չէր կարող միացնել:  

1. Այսպես կոչված, Հարավային Օսեթիայի տարածքը Վրաստանի իրավասությունից դուրս երբեք չի եղել:

Անկախ Վրաստանի ժամանակաշրջանում (1918-1921) Ցխինվալի տարածաշրջանը ներկայացնում էր Վրաստանի տարածք, ինչը, պատմականորեն միշտ այսպես է եղել, այդ թվում Թագավորական Ռուսաստանի կազմում լինելու ժամանակ նույնպես:

2. 1920 թվականին, երբ Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Վրաստանի անկախությունը, Ցխինվալի տարածաշրջանը մտնում էր Վրաստանի կազմի մեջ

1920 թվականի «Մոսկվայի պայմանագրով, Խորհրդային Ռուսաստանը Վրաստանը ճանաչեց որպես անկախ պետություն: Պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Վրաստանի սահմանների կազմում ճանաչեց Տիփլիսի, Քութաիսի և Բաթումի  նահանգները բոլոր բաղկացուցիչ մարզերով և երկրամասերով: Ցխինվալի տարածաշրջանը Թագավորական Ռուսաստանի ժամանակ Գորիի մարզի մասն էր: Իսկ Գորիի մարզը, իր հերթին Տփիլիսի նահանգին էր պատկանում: 1920 թվականի պայմանագրով, Տփիլիսի նահանգը այլ նահանգների հետ միասին Ռուսաստանը ճանաչեց որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս, համապատասխանաբար, Ցխինվալի տարածքը նույնպես, որպես Տփիլիսիի նահանգի մաս, Ռուսաստանի կողմից ճանաչվեց որպես Վրաստանի տարածք: Հետևաբար, դեռևս 1920 թվականին որպես  Վրաստանի բաղկացուցիչ մաս ճանաչված տարածքը, 1922 թվականին Ստալինը չէր կարող Վրաստանին միացնել:

"
3. 1922 թվականի ապրիլի 20-ին Հարավային Օսեթիայի Ինքնավար մարզի ստեղծումը ներկայիս հակամարտության աղբյուրն է

Իրավաբանորեն «Հարավային Օսեթիա» և «Հյուսիսային Օսեթիա» տերմինները օրինականացվեցին 1922-24 թվականներին, երբ նախ «Հարավային Օսեթիայի Ինքնավար մարզ» (ապրիլ, 1922), իսկ երկու տարի հետո Հյուսիսային Օսեթիայի ԻՍՍՌ  (հուլիս, 1924) ստեղծվեց: Նշված որոշումն ընդունեցին, արհամարհելով Ցխինվալի տարածաշրջանի վրացի բնակչությանը: 20-րդ դարի 20-ական թվականների սկզբին այս կոնկրետ տարածքի վրա բնակվող էթնիկ խմբերի շրջանում օսերը սոսկ 4-րդ տեղում էին: Մասնավորապես, Ցխինվալում 1651 հրեա, 1436   վրացի, 765 հայ, 613 օս և 64 ռուս էր  բնակվում:  Ինքնավար մարզի ստեղծումը ներկայացնում էր միայն և միայն օս բոլշևիկների «ավանդի» գնահատում:

"
Մարզի գոյությունը Ռուսաստանի կողմից կիրառվում էր որպես Վրաստանի դեմ քաղաքական լծակ: 1922 թվականին Հարավային Օսեթիայի Ինքնավար մարզի ստեղծումը կարելի է համարել այսօր գոյություն ունեցող հակամարտության աղբյուր:


Պատրաստեց Իրակլի Իագորաշվիլին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist