2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Օբյեկտիվ» մեդիա-կապի վարող Բոնդո Մձինարաշվիլին, «Օբյեկտիվ» հեռուստաընկերության գիշերային ստուդիայի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ-ից Վրաստանում ներդրումներ չեն իրականացվում և ԱՄՆ չի օժանդակում Վրաստանի տնտեսության զարգացմանը: Նա նաև նշեց, որ Վրաստանում ներդրումներ իրականացնում են միայն Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:
1997 թվականից 2017 թվականի ընդգրկումով Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը (48%) ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների վրա է ընկնում: 2017 և 2018 թվականների տվյալների համաձայն, ԱՄՆ այն երկրների տասնյակում է, որոնք Վրաստանում ամենաշատ ուղղակի օտարերկրյա ներդրումներ են իրականացնում: Ամերիկյան մասնավոր սեկտորի շահագրգռվածությունը Վրաստանում ներդրումների կատարելու համար խթանում է ԱՄՆ-ի պետությունը ԱՄՆ-ի OPIC մասնավոր օտարերկրյա կորպորացիայի միջոցով: Հետևաբար, Բոնդո Մձինարաշվիլիի հավաստումը, իբր ԱՄՆ-ից Վրաստանում ներդրումներ չեն իրականացվում, սուտ է:
Փաստ 1. Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, ԱՄՆ-ի և Եվրամիության երկրներին է ընկնում վերջին 20 տարվա ընթացքում (1997-2017թթ) Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը՝ 48%-ը: 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ն $ 1 483 554 մլն., իսկ Եվրամիությունը՝ $ 7 391 802 մլն. ներդրում է իրականացրել Վրաստանում:
Փաստ2. Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների աղբյուրները դիվերսիֆիկացված են՝ ապակենտրոնացած: 2018 թվականի առաջին 2 եռամսյակի նախնական տվյալների համաձայն, Վրաստանում իրականացված ուղղակի ներդրումների տասնյակում են Եվրամիության 5 երկիր և ԱՄՆ-ը, և միայն դրանից հետո է գալիս Ռուսաստանը:
Փաստ 3. Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանում 2018 թվականի առաջին երկու եռամսյակների նախնական տվյալներով, իրականացրել է $ 28 մլն. ուղղակի ներդրում, 2017 թվականին՝ $79,7 մլն.: ԱՄՆ այն երկրների տասնյակում է, որոնք Վրաստանում բոլորից ավելի են ուղղակի օտարերկրյա ներդրում իրականացնում:
Փաստ 4. Ամերիկյան մասնավոր սեկտորի շահագրգռվածությունը Վրաստանում ներդրումներ կատարելու գործում խրախուսում է ԱՄՆ-ի պետությունը:
ԱՄՆ-ի (OPIC) մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիան ներկայիս դրությումբ Վրաստանում իրականացնում է 138 միլիոն դոլարի ներդրում: 1995 թվականից մինչև օրս OPIC-ը Վրաստանում իրականացրել է $618 միլիոն ներդրում:
ԱՄՆ-ի OPIC մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիան շահագրգռված է Վրաստանում ռազմավարական նշանակության նախագծերի իրականացմամբ, այդ թվում Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծով, որտեղ ընկերությունը պլանավորում է իրականացնել մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:
Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությանը մասնակցում է նաև SSA MARINE խոշոր ամերիկյան ընկերությունը, որը Անակլիայի նավահանգսստի տերմինալ-օպերատորն է և ներդրողներից մեկը: