Նինո Բուրջանաձեն կեղծում է Բրիտանիայի հետախուզության նախկին պետի ինտերվյուն

thser - Copy
45
VIEWS

Ապրիլի 23-ին, «Իբերիա» հեռուստաընկերության եթերի հաղորդմանը մասնակցելու ժամանակ, «Միավորված ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարեց, իբր Բրիտանիայի արտաքին հետախուզության նախկին նախագահը BBC-ի ուղիղ եթերում  զրուցելիս՝ կասկածներ  է արտահայտել Բաշար ալ Ասադի կողմից Սիրիայում քիմիական զենք կիրառելու  կապակցությամբ, իսկ պատասխան հարցում BBC-ի լրագրողը ռեսպոնդենտի դիրքորոշումը կապել է   Ռուսաստանի դեմ պրոպագանդիստական պատերազմի և  հակապետական դիրքորոշման հետ:

Նինո Բուրժանաձե, Միավորված ժողովրդավարական շարժում. «Մի քանի օր առաջ ԲԻ-ԲԻ-ՍԻ –ի ուղիղ եթերում հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության նախկին նախագահը, ով հարցեր առաջադրեց նույն Սիրիայում իրականացված իբրև թե քիմիական հարձակման կապակցությամբ և արտահայտեց իր դիրքորոշումը և հարցականները, որ Ասադին մեծ հավանականությամբ դա ձեռք  չէր տալիս և, ինչպես դուք այժմ ասացիք, մոտավորապես նույնը Բրիտանիայի լրագրողը, ԲԻ-ԲԻ-Սի-ի լրագրողը ասաց նրան, որ այժմ Արևմուտքը պիար և, այսպես ասած, պատերազմ է վարում, պրոպագանդիստական պատերազմ Ռուսաստանի դեմ և ձեր այս դիրքորոշումը հո՞ չի հանդիսանում, այսպես ասենք, հակապետական և Ռուսաստանի ջրաղացին ջուր հո՞ չի լցնում: Ճշմարտությունը ինչպե՞ս կարող է հակապետական լինել»:

TV Իբերիա, Ազատ տարածք,  23 ապրիլի,  2018

Նինո Բուրջանաձեի հավաստումը ապալրատվություն է, քանզի Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ Բրիտանիայի արտաքին հետախուզության նախկին պետը, Ջոն Սավերսը, ով  ապրիլի 12-ին, BBC-ի Ռադիո 4-ի ծրագրում է խոսել, կասկածներ չի արտահայտել, իսկ BBC-ի լրագրող, Ջոն Համփրը «Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ վարած պրոպագանդիստական պատերազմի շրջանակներում» Սավերսի կողմից  արտահայտված «հակապետական» դիրքորոշման մասին ընդհանրապես չի խոսել:

Իրատեսական փաստեր

Բրիտանիայի արտաքին հետախուզության նախագահը 2014 թվականից մինչև օրս Ալեքս Յանգերին է: Նրա նախորդ Ջոն Սավերսը Բրիտանիայի արտաքին հետախուզությունը վարում էր 2009-2014 թվականներին: Ապրիլի 12-ին Ջոն Սավերսը BBC-ի Ռադիո 4-ի Today ծրագրում խոսեց Սիրիայի պատերազմի և Ռուսաստանի մասին, թերևս ռեսպոնդենտը և լրագրողը «Արևմուտքի կողմից վարվող պրոպագանդիստական պատերազմի» և  «իբր և  քիմիական հարձակման» կապակցությամբ  ոչինչ չեն ասել: BBC-ի լրագրող Ջոն Համփրին՝ արտաքին հետախուզության նախկին պետին, հարց այն մասին՝ հանդիսանո՞ւմ է, թե ոչ  նրա  դիրքորոշումը հակապետական, ընդհանրապես չի առաջադրել: Զրույցը վերաբերել է Արևմուտքի առջև ծառացած մարտահրավերներին, Սիրիայում քիմիական զենք կիրառելուն և Ռուսաստան-Ամերիկայի միջև նոր ռազմավարական հարաբերությունների անհրաժեշտությանը: Սավերսը  շեշտադրությունը կատարել է  Սիրիայի պատերազմի վրա նաև Ռուսաստանի ազդեցության վրա:

"

Սավերսի ինտերվյուի լրիվ տարբերակը ունկնդրել կարող եք այս հղումի վրա  (2:11:00րոպեից):.

Սիրիայում զարգացող երևույթների մասին, հեռուստատեսային ինտերվյուում Բրիտանիայի արտաքին հետախուզության ևս մեկ նախկին նախագահ, Ջոն Սկարլետը, ով մինչև Ջոն Սավերսը, 2004-2009 թվականներին ղեկավարում էր Բրիտանիայի արտաքին հետախուզությունը, նույնպես խոսել է:

2018 թվականի ապրիլի 17-ին, CNN Money Switzerland-ին տված ինտերվյուում Սկարլետը խոսել է Սիրիայի հակամարտության և դրանում միջազգային ուժերի, այդ թվում Ռուսաստանի մասնակցության մասին: Գրեթե 25 րոպեանոց հեռուստատեսային ինտերվյուում Ջոն Սկարլետը Սիրիայում իրականացված «իբր  քիմիական հարձակման» կապակցությամբ «դիրքորոշում չի արտահայտել», իր հերթին  CNN-ի լրագրողը, Հաննա Վայսը «Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ վարած պրոպագանդիստական պատերազմի մասին ոչինչ չի հիշատակել և ոչ էլ ռեսպոնդենտին է առաջադրել հարց «հակապետական դիրքորոշման մասին»:

"

Ռուսական մեդիա. Russia Today

Բրիտանիայի արտաքին հետախուզության նախկին նախագահի ինտերվյուի մասին ռուսական մեդիայում գրեթե ոչինչ չի որոնվում, բացի Russia Today- ի ապրիլի 12-ի նյութից, որը BBC-ի հետ Ջոն Սավերսի ինտերվյուն է  տեսաբանում:

"

Սաիմոն Ռայտի հեղինակությամբ հրապարակված «Բրիտանիայի արտաքին հետախուզության նախկին նախագահի կարծիքով, Արևմուտքի ներխուժումը կյանքն է պաշտպանում, իրավամբ ցանկանում է Սիրիայի ռմբակոծում» վերնագրով հոդվածում  հակաարևմտյան տրամադրություններ են զգացվում: Լրագրողը շեշտադրությունները Արևմուտքի կողմից «Մարդասիրական ռումբերի» կիրառմանը և «հավանական քիմիական հարձակման վրա է» կատարում: Դրա հետ միասին նա  հետախուզության նախկին պետին մեղադրում է իրադարձությունների մեկնաբանության մեջ և խորհուրդ է տալիս սովորել պատմության դասերը:  

Ինչպես ռուսական պրոպագանդիստական կայք-էջերը  2016 թվականին կեղծեցին Ջոն Սկարլետի «ինտերվյուն»

Բրիտանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարի ինտերվյուն ռուսական պրոպագանդիստական հարթակները  կեղծեցին 2017 թվականի օգոստոսին, երբ տարածեցին տեղեկատվություն իբրև Ջոն Սկարլետը բրիտանական The Guardian- ն հրատարակության հետ ինտերվյուում բացահայտեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի եռափուլ ռազմավարական պլանը, որն ուղղված էր Ռուսաստանի փլուզման կողմը:Ռուսալեզու BBC-ի կողմից  տեղեկատվության վերստուգման արդյունքում պարզվեց,  որ նյութը տարածել է կեղծ կայք-էջը, որը ներկայացնում էր բրիտանական Guardian-ի նմանակումը, իսկ Ջոն Սկարլետի «ինտերվյուն» լրիվությամբ հորինված էր: Արտակարգ ստեղծված կայք-էջը բրիտանական The Guardian-ի տեսքին (արտաքինին) համանման էր, իսկ url հղումը իրատեսական  The Guardian –ի url-ից սոսկ մեկ լատինական տառով՝  i – ով էր տարբերվում:

"

"

Գոյություն չունեցող ինտերվյուն վրացական մեդիայում տարածեցին կրեմլյանական Սաքինֆորմ և Geworld.ge– հրատարակությունները:


Առասպելների դետեկտորի լաբորատորիա

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist