Լրատվությունն այն մասին, իբր Նորվեգիայում ինցեստը օրինականացված է, սուտ է

2.8k
VIEWS

2018 թվականի ապրիլի 18-ին, «Օբյեկտիվ» հեռուստաընկերության եթերում իրավաբան Վաժա Աբակելիան հայտարարեց, որ Նորվեգիայում ինցեստը օրինականացրել են: Դրա հետ միասին ռեսպոնդենտը նորվեգացիների նկատմամբ կիրառեց  ատելության լեզու, հայտարարելով, որ նորվեգացիները, ովքեր աշխարհը «աղտոտեցին», ավելի լավ  կլիներ, ընդհանրապես  ստեղծված չլինեին:

Վաժա Աբակելիայի հայտարարությունը ապալրատվություն է: Նորվեգիայում ինցեստը օրենքով արգելված է: Արևմտյան երկրներում ինցեստի օրինականացման մասին առասպելը տարածվում է տարիներ շարունակ և Վրաստանի՝ Արևմուտքում ինտեգրելու դեպքում  կապվում է նույնականությունը կորցնելու  վտանգի հետ, ինչը այլ հարցերի հետ միասին, ետխորհրդային տարածքում ներկայացնում է Ռուսաստանի քարոզչության գլխավոր գործիքներից մեկը:

 

  1. Նորվեգիայում ինցեստը պատժելի է

Նորվեգիայում ինցեստը համարվում է հանցագործություն: Նորվեգիայի Քաղաքացիական Օրենսգրքում կարդում ենք, որ «ցանկացած անձ, որը սեքսուալ կապ է  հաստատում վայրընթաց ճյուղի արյունակից ազգականի հետ, պատասխանատու է ազատազրկմամբ առավելագույն 5 տարի ժամկետով»:

"

        2. Առասպելներ  ինցեստի մասին տարածվում են տարիներ շարունակ

Վրացական մեդիա տարածքում տարիներ շարունակ տարածվում է ինցեստի կապակցությամբ ապալրատվություն, որի նպատակը բնակչության շրջանում հակաարևմտյան  տրամադրությունների հրահրումն է: Կրեմլյան խմբերը ինցեստի շուրջ ապալրատվության տարածմամբ ցանկանում են եվրոպական արժեքները կապակցել  հանցագործության’ և սեռական սանձարձակության հետ և հասարակության մեջ ստեղծել նույնականությունը կորցնելու վտանգ: Առաջին անգամ այս առասպելը վրացական դիսկուրսում մտցրեց Միացյալ ժողովրդավարական շարժման լիդեր Նինո Բուրջանաձեն:

"

 

  1. Ինչպես է  կարգավորվում ինցեստը տարբեր երկրներում

Եվրոպայի բազմաթիվ երկրներում (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ավստրիա, Դանիա, Շվեդիա, Իռլանդիա, Հունաստան, Կիպրոս, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Հունգարիա, Խորվաթիա, Բուլղարիա և Ռումինիա) օրենսդրությունը ազգակցական սեքսուալ կապերի նկատմամբ բավականին խիստ է: Դրա հետ միասին,հատկապես  Ռուսաստանում չափահասների միջև ինցեստուալ հարաբերությունները  մինչև օրս պատժելի գործողություն չէ:

Երկիր

Օրենսդրություն

Իտալիա

Ազգակցական սեքսուալ կապերը  իտալական օրենսդրությամբ պատժվում են  ազատազրկմամբ 2-ից մինչև 8 տարվա ժամկետով:

Ֆրանսիա

2010 թվականին ինցեստին սեքսուալ բռնության որակավորում տրվեց

Ամերիկա

ԱՄՆ-ում գործող օրենսդրությունը  առանձնահատուկ խիստ է: Բացի  նրանից, որ ամուսնության սահմանափակումը տարածվում է ազգակիցների բավականին լայն շրջանի վրա, որոշ նահանգներում մոտ ազգականների միջև ամուսնությունների նման համակեցությունը  նույնպես  պատժելի է:

Գերմանիա

Ազգակցական սեքսուալ կապը պատժելի է  ազատազրկմամբ երեք տարվա ժամկետով:

Բրիտանիա

2003 թվականին Բրիտանիայում ինցեստի դեմ օրենքը խստացավ, պոտենցիալ բռնությունից մարդկանց պաշտպանելու  համար ընդարձակվեց սեքսուալ բռնության սահմանման  տեսադաշտը:

Իռլանդիա

1908 թվականի դեկտեմբերի 21-ին Իռլանդիայի Հանրապետությունում ինցեստը դարձավ  քրեականացված:

Վրաստան

2007 թվականին Վրաստանում ամուսնությունը արգելվեց կենսաբանական և ոչկենսաբանական քույր-եղբոր միջև:

Մոլդովա

Նախկին խորհրդային երկրներից միայն Մոլդովայում է չափահաս ընտանիքի  անդամների և  մոտ  ազգակիցների  միջև  սեռական կապը պատժվում Քրեական օրենքով:

Ռուսաստան

Ռուսական օրենսդրությունը չափահասների շրջանում ինցեստը մինչև օրս չի արգելում:


Քարոզչության մեթոդ.

Ad nauseam-ի տեխնիկան ենթադրում է միևնույն գաղափարի անբաժանելի  կրկնություն: Դա հնարավոր է լինի գաղափար, կամ պարզ կարգախոս, որը այնքան հաճախակի են կրկնում, որ մարդիկ դրան հավատում են:


Պատրաստեց Մարիամ Լաղունդարիձեն,
Առասպելների դետեկտորի լաբորատորիա

დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Ձեզ նույնպես կհետաքրքրի
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist