Կրկնվող սուտ, իբր ԱՄն և Ուկրաինան աջակցում են նացիզմին

35
221
VIEWS

Նոյեմբերի 17-ին  Politicano • Պոլիտիկանո ֆեյսբուկ-էջը,  հենվելով ռուսալեզու ria.ru- հրատարակության հոդվածի վրա տարածեց հաղորդագրություն այն մասին, որ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի մարդասիրական կոմիտեի նացիզմի հերոդիզմի արգելման մասին բանաձևին չեն աջակցել  երկու երկիր՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան:
"

Պոլիտիկանոյի նյութը չի պարզաբանում Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից բանաձևին դեմ  դուրս գալու պատճառները և նպատակաուղղված է ԱՄՆ-ն և Ուկրաինան ներկայացնել որպես նացիզմին աջակցող պետություններ: Բանաձևին աջակցելուց հրաժարվելը ԱՄՆ-ն բացատրեց արտահայտվելու, հավաքվելու և միավորվելու ազատությունը  սահմանափակելու վտանգի առկայությամբ: Իսկ ուկրաինական կողմը նշեց, որ բանաձևի ընդունումից հրաժարվելը չի նշանակում նացիստական գաղափարախոսության աջակցություն:

Բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2012 թվականից ամենամյա քննարկում է և ի տարբերություն Անվտանգության խորհրդի կողմից հաստատված բանաձևերին, մասնակից երկրների համար իրավաբանորեն պարտադիր  չէ: 2016 թվականի նոյեմբերի 17-ի քվեարկությամբ բանաձևին աջակցեցին 131 երկրներ, իսկ երեք երկրներ՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Պալաու դեմ դուրս եկան.Իսկ 2018 թվականին հակառակորդների շրջանում էին միայն ԱՄՆ և Ուկրաինան: Այս երկրների ներկայացուցիչները Բանաձևին կողմ քվեարկելուց  հրաժարվելը հետևյալ կերպ բացատրեցին.

  • ԱՄՆ. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչության պարզաբանմամբ, ԱՄՆ –ն գտնում է, որ Բանաձևը քաղաքականացված է և խանգարում է արտահայտվելու, հավաքների և միավորվելու ազատությանը: Պարզաբանման մեջ նույնպես նշված է, որ ԱՄՆ դատապարտում է և չի պաշտպանում նացիստական գաղափարախոսությունը և դատապարտում է ռասիզմի, այլատյացության և խտրականության դրսևորումները:
  • Ուկրաինա. Ուկրաինայի ներկայացուցիչը 2017 թվականին պարզաբանեց, որ հրաժարվելը պայմանավորված է  նրանով, որ բանաձևը չի դատապարտում Ստալինյան ռեժիմի հանցագործությունները: Իսկ 2018 թվականին ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը  նշեց, որ միլիոնավոր ուկրաինացիներ  իրենց ավանդն ունեցան նացիզմի դեմ հաղթանակում: Նրա խոսքով, Բանաձևի նախագիծը լծակ չէ նացիզմի դեմ և մյուսներին էլ կոչ արեց, որ  իրենք ևս չաջակցեն այն: Ներկայացուցիչը բացատրեց, որ Ռուսաստանի Դաշնության կողմից նացիզմի դեմ բանաձևին աջակցությունը այն ժամանակ, երբ այն այլ ազգերի դեմ հանցանքներ է գործում, ցինիկություն է: Ուկրաինական կողմը գտնում է, որ Բանաձևն ունի քարոզչական մոտիվներ:

ԱՄՆ-ի և Ուկրաինայի որպես նացիզմին աջակցող պետություններ ներկայացնել անցյալ տարի ձգտում էին ռուսական և վրացական ռուսամետ  մեդիաները: Առասպելների դետեկտորը 2017 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակված  նյութում ,ենթադրեց «Սաքինֆորմի» ֆոտոմանիպուլյացիան: Վրացական օնլայն  հրատարակության աղբյուրը  ռուսալեզու ТАСС  էր, որտեղ նույնպես չէին պարզաբանված երկրների կողմից բանաձևին հակադրվելու մոտիվները:

"

EU vs Disinfo-ի համաձայն, Ռուսաստանի շահերի հակառակորդներին նացիզմի մեջ մեղադրելը, կրեմլյան քարոզչության ակտիվ  ուղղություններից .մեկն է: Այս տեսակետից ամենահաճախակի նշանակետը  ուկրաինացիները և Բալթյան երկրների բնակչությունն է:

Աղբյուրի մասին.

Politicano-ի ֆեյսբուկ էջը Եվգենի Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոնի հետ կապված մեդիում է: Իր հերթին Պրիմակովի կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանի նախագահի հրամանով հիմնադրված Գորչակովի հիմնադրամի  և վրացական միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից: «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» հիմնադրամի հետազոտության  համաձայն, 2018 թվականի փետրվարին Պրիմակովի կենտրոնի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար դարձավ  Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարներ» կուսակցության նախկին անդամ Դիմիտրի Լորթքիփանիձեն:

თემატიკა: Քաղաքականություն
დარღვევის ტიპი: Ապակողմնորոշող
ქვეყანა/ორგანიზაცია: ԱՄՆ, ՄԱԿ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist