Կորկոտաշվիլիի և ռուսական լրատվամիջոցների ապալրատվությունն այն մասին, իբր Ուկրաինայի ոստիկանությունը «ԼԳԲՏ» թեմը պաշտպանելուց հրաժարվել է

ffe
284
VIEWS

«Ալիա» թերթի հունիսի 11-17-ի համարում հրապարակվեց «Վրացական առաքելություն» կուսակցության առաջնորդ և «Վրացական քայլերթ» ուլտրանացիոնալիստական խմբավորման աջակից Գիա Կորկոտաշվիլիի ինտերվյուն, որտեղ նա խոսեց Աիդահոսի օրը, մայիսի 17-ին իրավապահների կողմից իրեն և իր համախոհների  կալանավորման մասին: Կորկոտաշվիլիի խոսքով, ոստիկանները աշխատավարձի համար են կատարում հրամանը և կալանավորում են այն անձանց, որոնց նկատմամբ համակրանքներ ունեն այն ժամանակ, երբ Եվրոպայում, մասնավորապես, Ուկրաինայում ոստիկանները «ԼԳԲՏ» թեմը պաշտպանելուց հրաժարվեցին:

Գիա Կորկոտաշվիլի, «Վրացական առաքելություն».  «Ոստիկանները, որոնք այլ կերպ են մտածում, կատարում են հրամանը աշխատավարձի համար և կալանավորում են այն անձանց, որոնց նկատմամբ  իրենք համակրանքներ ունեն… Տեսեք՝ … Եվրոպայում ինչ է տեղի ունենում, ուկրաինացի ոստիկանները ուղղակի հայտարարեցին, որ իրենք չեն պաշտպանի «ԼԳԲՏ» թեմին, տեսեք, ինչ է տեղի ունենում Լեհաստանում, Հունաստանում:»
Ալիա, 11-17 հունիսի

Կեղծ լուրը, իբր ուկրաինացի իրավապահները ԼԳԲՏ թեմին պաշտպանելուց հրաժարվել են, 2016 թվականի հունիսին տարածեցին ռուսական և ուկրաինալեզու լրատվամիջոցները: Լրատվության սկզբնաղբյուրը հատուկ նշանակության «Կիև» գնդի 2 նախկին աշխատակիցներն էին, ովքեր Կիևի ոստիկանության վարչության առջև անցկացված իմպրովիզացված մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ հրաժարվում են 2016 թվականի հունիսի 12-ին պլանավորված գեյ շքերթը պաշտպանելուց և աշխատանքից հեռանում են: Իրականում, նրանք երկուսն էլ դեռևս 2016 թվականի մայիսին ներքին ծառայողական հետաքննության արդյունքում էին ծառայությունից ազատվել: Դրա հետ միասին, «Կիև» գունդը քաղաքում պարեկային ոստիկանության գործառույթներ չի  կատարում:

Ազատություն ռադիոյի ուկրաինական ծառայության Крым.Реалии նախագծի տեղեկությամբ, 2016 թվականի հունիսի 7-ին, ռուսական և  ուկրաինալեզու լրատվամիջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցում տարածվեց լուր, 

իբր Կիևի ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են գեյ շքերթի մասնակիցներին պաշտպանելուց, որը պետք է տեղի ունենար 2016 թվականի հունիսի 12-ին: Տարածվում էր նաև լրատվություն, որ այդ կապակցությամբ տեղ գտավ Ուկրաինայի ոստիկանության աշխատակիցների ծառայությունից զանգվածային ազատումը:  

Լրատվամիջոցներ  Риа Новости,  Lenta.ru, Piter.TV, sevastopol.SU, vesti.ru –ի սկզբնաղբյուրը դարձավ Facebook խմբի՝ «Վետերանների համընդհանուր ուկրաինական միություն ATO“-ի  (Всеукраинский союз ветеранов АТО) պոստը, որտեղ մի քանի մարդ հայտարարում էր, որ  հրաժարվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարության հանցագործ հրամանները կատարելուց և գեյ շքերթի մասնակիցներին պաշտպանելուց:

"

"

Ավելի ուշ, երեք տղամարդ Կիևի ոստիկանության գլխավոր վարչության առջև իմպրովիզացված մամլո-ասուլիս անցկացրեց:  Նրանց խոսքով, իրենք Կիևի ոստիկանության հատուկ նշանակության «Կիև« գնդի ներկայացուցիչներ էին և թողնում էին ուկրաինական ոստիկանությունում ծառայությունը, քանզի կտրուկ հակադրվում են հունիսի 12-ի շքերթը Կիևում անցկացնելուն:  

"

Նույն օրը, «Կիև» գնդի հրամանատար Վիտալի Սատարենկոն հայտարարեց, որ մամլո-ասուլիսի մասնակից երկու անձնավորություն, Անդրեյ Վատոլկինը և Մաքսիմ Միխայիլովը ոստիկաններ չեն: Նրա խոսքով, ներքին ծառայողական հետաքննությունից հետո, Վատոլկինին  2016 թվականի մայիսի 11-ին են ծառայությունից ազատել, իսկ Միխայլովին՝ մայիսի 17-ին: Մինչ այդ, նրանցից երկուսը մտնում էին «Սուրբ Մարիամի» ստորաբաժանման, իսկ հետագայում «Կիև» գնդի կազմի մեջ: Սատարենկոն ընդգծեց նաև այն փաստը, որ «Կիև» գունդը քաղաքում պարեկային ոստիկանության գործառույթներ չի կատարում:  

Ուկրաինայի նացիոնալիստական ոստիկանության ղեկավար Խատիա Դեկանոիձեի խոսքով, տարածված լրատվությունն այն մասին, իբր Ուկրաինայի ոստիկանությունում տեղ ունի աշխատակիցների զանգվածային ազատում՝ սուտ է:  

Այս տարի, հունիսի 17-ին Կիևում անցկացված գեյ-շքերթին, հասարակական կարգապահության և մասնակիցների անվտանգության ապահովման համար մոբիլիզացված. էր մինչև 5000 ուկրաինացի ոստիկան և զինվոր: Շքերթի շրջանակներում ուլտրաաջ խմբավորման շուրջ 56 անդամ ձերբակալվեց, ովքեր քայլերթը խանգարելու նպատակով փակել էին մասնակիցների կողմից անցնելիք ճանապարհը: Ռեակցիոն խմբերի մի քանի անդամ ոստիկանության վրա նետեց գազի բիդոններ: 5 ոստիկանի հարկավոր եղավ բժշկական օգնություն ցուցաբերել:

"

Լուսանկար. Reuters


Պատրաստեցին՝ Դալի Քուրդաձեն և Լաշա Նոնիկաշվիլին,
Առասպելների դետեկտորի  լաբորատորիա

თემატიკა: Ինքնություն
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist