- მითების დეტექტორიhttps://mythdetector.com/hy/author/mithebis-deteqtori/
- მითების დეტექტორიhttps://mythdetector.com/hy/author/mithebis-deteqtori/
- მითების დეტექტორიhttps://mythdetector.com/hy/author/mithebis-deteqtori/
- მითების დეტექტორიhttps://mythdetector.com/hy/author/mithebis-deteqtori/
2018 թվականի հոկտեմբերի 4-ին «Օբյեկտիվ ՏՎ»-ի եթերում հաղորդվե ց սյուժե Ռուսաստանի Զինված ուժերի ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովի բրիֆինգի մասին, որը Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորատորիային էր վերաբերում: Կիրիլովի խոսքով, Լուգարի լաբորատորիայում Վրաստանի քաղաքացիների վրա փորձարկեցին «Սովալդի» անունով պատրաստուկը: Նրա ասելով, «Սովալդին» թողարկում է ԱՄՆ-ի նախկին Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի «Գիլեադ» ընկերությունը:
«Սովալդի» պատրաստուկը, որը C հեպատիտով հիվանդ անձանց համար կենսականորեն նշանակալից դեղորայք է և որը Ռուսաստանը Լուգարի լաբորատորիայի դեմ որպես դավադրությունների պատրվակ կիրառեց, Ռուսաստանում Առողջապահության նախարարության կողմից գրանցված է 2016 թվականից: Բացի դրանից, Գիլեադի կապակցումը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությանը, մանիպուլյացիոն է, քանզի Դոնալդ Ռամսֆելդը Գիլեադի վարչության նախագահ եղել է 1997-2001 թվականներին, մինչև Պաշտպանության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելը:
Փաստ № 1: «Սովալդի» պատրաստուկը Ռուսաստանում գրանցված է 2016 թվականից և Առողջապահության նախարարությունը այն համարում է կենսականորեն նշանակալից պատրաստուկ:
Ռուսաստանի Առողջապահության նախարարության «Բուժական միջոցների պետական ռեեստրի» համաձայն, «Սովալդի» պատրաստուկը Ռուսաստանում գրանցված է 2016 թվականի մարտի 25-ից: 2018 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Առողջապահության նախարարության հանձնաժողովը հաջորդ տարվա կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն բուժական միջոցների ցուցակում ճիշտ «Սովալդին» մտցնելու հարցը քննարկեց: Ինչպես տեղեկացնում է, ռուսական «Կոմերսանտը», «Սովալդին» նշված ցուցակում մտցնելու հարցը քննարկվում էր նաև 2017 թվականի համար, թերևս այժմ պատրաստուկը կարտացոլվի 2019 թվականի ցուցակում:
Պատճառը, որի հետևանքով «Սովալդին» մինչև 2019 թվականը նշված ցուցակում չի արտացոլվել, պատրաստուկի արժեքն է և ոչ թե մարդկանց վրա անցկացված փորձերի կոսպիրացիաները: Ռուսաստանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ելենա Մաքսիմինան նշեց, որ Ռուսաստանը ըմբռնում է «Սովալդիին» անցնելու անհրաժեշտությունը, թերևս դրա թանկ արժողությունը Ռուսաստանի բյուջեին չի համապատասխանում:
Ճիշտ այդ պատճառով Ռուսաստանը «Սովալդի» արտադրող «Գիլեադ» ընկերության հետ մի քանի տարի շարունակ բանակցություններ է վարում, որպեսզի Ռուսաստանը ստանա «Սովալդի» Գեներիկի կամ «Սովալդիի» նման պատրաստուկ տեղում թողարկելու արտոնագիր, որպեսզի այն Ռուսաստանի հասարակայնության համար ավելի մատչելի դառնա:
Փաստ N2: Դոնալդ Ռամսֆելդը Գիլեադը ներկայացնում էր մինչև 2001 թվականը
Կրեմլը և Կրեմլյան մեդիան փորձում են C հեպատիտի բուժման «Սովալդին» և դրա արտադրող «Գիլեադ» ընկերությունը կապել ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությանը և դրանով ուժեղացնել կոնսպիրացիան այն մասին, իբր ԱՄՆ-ի զինվորական մարմինները զբաղված են մարդկանց վրա փորձեր անցկացնելով:
Իրականում, Դոնալդ Ռամսֆելդին Գիլեադի վարչության նախագահ ընտրել են 1997 թվականին և նա ընկերությունը ներկայացնում էր մինչև 2001 թվականը, մինչև Պաշտպանության քարտւղարի պաշտոնին նշանակվելը: Ամերիկյան Snopes-ի տեղեկատվությամբ, 2006 թվականին Պենտագոնը հայտարարություն տարածեց, որի համաձայն Ռամսֆելդի և Գիլեադի հարաբերությունը 2001 թվականին, Ռամսֆելդի հանրային պաշտոնին նշանակվելուց հետո ներառում է միայն Ռամսֆելդի ներդրումները և 2001 թվականից հետո նա ընկերությունը չի ներկայացնում:
Պատրաստեց Մարիամ Տաբատաձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա