Կոմունիստական կուսակցության և Вечный зов-ից մեջբերումները Geworld.ge –ը « սաղացնում է» որպես «Դալեսի պլան»

ახალი ცოვერ_0
192
VIEWS

Մայիսի 17 –ին, Geworld.ge  պորտալը, այսպես կոչված, «Ալեն Դալեսի  պլանի» մասին հայտնի կոնսպիրացիան վերստին  աշխուժացրեց: Նշված կոնսպիրացիայի համաձայն, Սառը պատերազմի ժամանակ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) պետ Ալեն Դալեսը, խորհրդային հասարակության բարոյական արժեքների ոչնչացման նպատակով, մշակեց հատուկ պլան՝«Քրիստոսի Երկինք Համբարձման օրը վրացիների համբարձո՞ւմ, թե անկո՞ւմ» վերնագրով: «Քրիստոսի Երկինք Համբարձման օրը վրացիների համբարձո՞ւմ, թե անկո՞ւմ» վերնագրով նյութում ասված է, որ 1947 թվականին Ալեն Դալեսը «Կոնգրեսի թե՞ Սենատի առջև» ներկայացրեց գաղտնի զեկույց:

Նշվածը աննկատելի չմնաց Լավրենտի Բերիայի կողմից և շուտով փաստաթուղթը հայտնվեց Իոսեբ Ստալինի սեղանին: Հեղինակի կարծիքով, Արևմուտքի և ԽՍՀՄ –ի միջև Սառը պատերազմ սկսելու պատճառը, մեծ հավանականությամբ ճիշտ «Դալեսի պլանը» դարձավ, քանզի «Պողպատե գեներալիսիմուսը երկաթի վարագույր իջեցրեց» և այս ճանապարհով խափանեց Խորհրդային Միությունում անբարոյականության տարածումը: Նյութում որպես նկարազարդում  բերված են քաղվածքներ «Դալեսի պլանից» և ասված է, որ Դալեսի մեջբերումները ճշգրտորեն հարմար են Վրաստանի ներկայիս իրավիճակին, այդ պատճառով նշանակություն չունի Դալեսի դոկտրինան առասպե՞լ է, թե իրականությո՞ւն:

«Ալեն Դալեսի պլանը» իրականում գոյություն չունի:Մեջբերումները, որոնք Geworld-ge-ի նյութում են կիրառված, չորսը  Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կայք-էջերի վրա 2015 թվականին հրապարակված հոդվածներից քաղվածքներ են, իսկ մեկը՝ խորհրդային գրող Անատոլի Իվանովի «Հավերժական կանչ» (Вечный зов) վերնագրով վեպից է:

2015 թվականի փետրվարի 26-ին,  Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ Միխայիլ Չիստը Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության կայք-էջի վրա «Կոմունիստի կարծիք» շարքում հրապարակեց հոդված : Հեղինակը խոսում էր Ռուսաստանի դեմ օտար և ռուսական լիբերալիստական  մեդիայի կողմից հրահրված զանգվածային տեղեկատվական պատերազմի մասին: Նրա խոսքով, լիբերալ-արևմտյան քարոզչությունը առասպելները ճիշտ այն մեթոդով  է տարածում, որոնք 1945 թվականին Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի, Ալեն Դալեսի կողմից էր դուրս գրվել: Հոդվածում Միխայիլ Չիստը մանրամասնորեն քննարկում է «Դալեսի պլանը»:

"


Քաղվածքներ  Geworld.ge-ի հոդվածից

"

Քաղվածքներ Միխայիլ Չիստի հոդվածից

"

«Գրականությունը, թատրոնը, կինոն հրատարակությունները հրապարակայնորեն,  – ամեն ինչ պետք է արտացոլեն և խոնարհեն մարդու ամենաընկած զգացմունքներին»… “Литература, театр, кино – все будут изображать и прославлять самые низменные человеческие чувства.”
«Մենք ամեն կերպ կաջակցենք և առաջ կմղենք  այնպիսի արվեստագետների, ովքեր մարդկանց գիտակցության մեջ կարմատավորեն և հիմնովին կմտցնեն սեքսի, բռնության, դավաճանության կուլտը, այսինքն՝ ամեն տեսակ անբարոյականությունը» “Мы будем всячески поддерживать и поднимать так называемых художников, которые станут насаждать и вдалбливать в человеческое сознание культ секса, насилия, садизма, диссидентства, словом, всякой безнравственности.”
«Պատվախնդրությունը և կարգապահությունը կվերածվի անցյալի մնացորդի, կծաղրվի  և ոչ ոքի հարկավոր չի լինի: Անդաստիարակությունը և լկտիությունը,զրպարտությունը և սուտը, հարբեցողությունը և թմրամոլությունը, դավաճանությունը և անտանելիությունը, ազգերի, դավանանքների, սերունդների միջև թշնամությունը- այս ամենը կարմատավորենք վարպետորեն և աննկատելիորեն Честность и порядочность будут осмеиваться и никому не станут нужны, превратятся в пережиток прошлого. Хамство и наглость, ложь и обман, пьянство, наркомания, животный страх друг перед другом и беззастенчивость, диссидентство, национализм и противопоставление народов – всё это мы будем насаждать ловко и незаметно…”
«Մենք կպայքարենք մանուկ հասակից սկսած մարդկանց արձագանքի համար»: Միշտ ընտրությունը կկատարենք երիտասարդության վրա, որպեսզի համոզենք և անջատենք նրանց: Նրանցից կստեղծենք բարոյազուրկ, հոգեպես դատարկված լրտեսներ և դավաճաններ»… Мы будем браться за людей с детских, юношеских лет, будем всегда главную ставку делать на молодежь, станем разлагать, развращать, растлевать её».

Մեկ մեջբերում հանդիպում ենք ինչպես «Կոմունիստի կարծիք» -շարքում հրապարակված հոդվածում, այնպես էլ անձամբ Անատոլի  Իվանովի վեպում: Այս դրվագում SS-ի սպա Լախնովսկին գերի ընկած խորհրդային սպա Պոլիպովին պատմում է Ադոլֆ Հիտլերի գաղտնի պլաններում երիտասարդությանը կիրառելու նշանակության մասին:


" " "
«Մենք կպայքարենք մարդկանց մանուկ հասակից կոտրելու համար: Միշտ ընտրությունը կկատարենք երիտասարդության վրա, որպեսզի համոզենք և բաժանենք, անջատենք նրանց: Նրանցից կստեղծենք բարոյալքված, հոգեպես դատարկված լրտեսներ և դավաճաններ»… Мы будем браться за людей с детских, юношеских лет, будем всегда главную ставку делать на молодежь, станем разлагать, развращать, растлевать её». “Мы будем браться за людей с детских, юношеских лет, будем всегда главную ставку делать на молодежь, станем разлагать, развращать, растлевать ее! ….Да, развращать! Растлевать! Мы сделаем из них циников, пошляков, космополитов!”

Կոնսպիրացիայի անցյալը: Առասպելները, այսպես կոչված» «Դալեսի պլանի» մասին սկիզբ են առնում խորհրդային գրող Անատոլի Իվանովի «Հավերժական կանչ» (Вечный зов)վեպից: Վեպի հերոսը՝ խորհրդային սպա Պոլիպովը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկնում գերմանացիներին և նրան հարցաքննում է SS-ի սպա Լախնովսկին: SS-ի սպան Պոլիպովի հին ծանոթը և արքայի ժանդարմերիայի նախկին անդամ հայտնվեց: Գերի ընկած Պոլիպովին Լախնովսկին անսպասելիորեն Հիտլերի գաղտնի պլաններն է  բացահայտում: (Տես՝ հատված գրքի օնլայն տարբերակից):

Գաղտնի պլանը խորհրդային ժողովրդի ոչնչացումը նախատեսում է հատկապես Ռուսաստանում ստեղծված, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով : Լախնովսկին Պոլիպովին պատմում է, թե ինչպես են ոտնձգություններ անում հասարակության պատմական և հոգևոր արժեքների նկատմամբ և դաստիարակում են այնպիսի մարդիկ, որոնք խախտում են Ռուսաստանի միատարր միասնությունը: «Դալեսի պլանի» մասին  կոնսպիրացիան առաջին անգամ 1993 թվականին միտրոպոլիտ Իոհանեսի կողմից հրապարակված «Պայքար Ռուսաստանի համար» հոդվածում  հայտնվեց և ռուսական արգելված մեդիայում մինչև օրս վայելում է ժողովրդականություն:

თემატიკა: Նույնականություն
დარღვევის ტიპი: Կոնսպիրացիա
ქვეყანა/ორგანიზაცია: ԱՄՆ
Աղբյուր

წყარო

სდფგვ
Hotnews.ge

წყარო

სდრგ
wnews.ge

წყარო

timenews
Timenews.ge

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist