Հայրենասերների դաշինքի մանիպուլյացիան, իբր Եվրամիության դեսպանը բացառում է Վրաստանի ընդունումը Եվրամիության կազմում

APGgeo.svg__0
37
VIEWS

Հոկտեմբերի 19-ին Օբյեկտիվ հեռուստաընկերության «Գիշերվա ստուդիայի» եթերում Հայրենասերների դաշինքի անդամ Գիորգի Մաղլակելիձեն  հայտարարեց, իբր Եվրամիության նոր դեսպան Կարլ Հարցելը կտրականապես բացառել է Վրաստանի ընդունումը Եվրամիության մեջ:

Գիորգի Մաղլակելիձե, Հայրենասերների դաշինք. «Գիտե՞ք դուք, որ Վրաստանում նոր դեսպան է նշանակվել… և նա ուղիղ ասաց. Որ մենք ձեզ Եվրամիությունում չենք սպասում, ձեր ընդունումը Եվրամիություն  տեղի չի ունենա…  Ապագայի համար անգամ հույս չթողեց»:

Հայրենասերների դաշինքի անդամ, Գիորգի Մաղլակելիձեի հայտարարությունը մանիպուլյացիոն է, քանզի դեսպան Հարցելը մեդիայի հետ հանդիպման ժամանակ միայն այն նշեց, որ Վրաստանը ներկայումս Եվրամիությունում ընդունվելու պայմաններին չի բավարարում, ինչը ընդհանրապես չի ենթադրում անդամության հեռանկարի բացառում: Հատկանշական է, որ ասոցիացման համաձայնագրով, ստանձնած պարտավորությունների մասը Վրաստանը չի կատարել, ինչը Եվրահանձնաժողովի վերջին զեկույցում նույնպես արտացոլվեց:

"

«Առասպելների դետեկտորը« հաղորդագրությունը վերստուգելու նպատակով կապվեց Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության հետ, որտեղից պարզաբանեցին, որ մեդիայի հետ ծանոթության հանդիպման ժամանակ, երբ դեսպանին հարցրեցին, Վրաստանը Եվրամիության անդամության համար այսօր պատրաս՞ստ է, թե ոչ, նա հետևյալ մեկնաբանությունը արեց. «Եթե հարցնում եք, Վրաստանը այսօր պատրա՞ստ է, թե ոչ Եվրամիությանը անդամագրության համար, պատասխանեմ, որ ոչ, պատրաստ չէ»:

Դեսպանի պարզաբանմամբ, Վրաստանի և Եվրամիության միջև կնքված ասոցիացման և խորը ու համապարփակ առևտրի պայմանագրի շրջանակներում շատ կարևոր բարեփոխում է իրականացվել, թեև որոշակի պարտականություններ դեռևս  կատարվելու են:

Նա նաև նշեց, որ ընդարձակման հարցի շուրջ կարծիքների տարբերություն  գոյություն ունի նաև Եվրամիության անդամ-երկրներում, թեև, ընդգծեց այն հանգամանքը, որ, չնայած անդամ երկրների տարբեր հայացքներին, Եվրամիության բոլոր երկրները համաձայնվում են մեկ հարցում՝ Եվրամիության հետ մոտենալու նպատակով Վրաստանի համար բոլոր միջոցները և գործիքները պետք է լինեն մատչելի:

Ի՞նչ նախապայմանների պետք է բավարարի երկիրը Եվրամիությանը անդամագրվելու համար:

Անդամագրվելու, ասինքն՝  Կոպենհաագենի չափորոշիչները,  որոնք  1993 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից Կոպենհագենում որոշվեցին, ներկայացնում են էական նախադրյալներ անդամության ցանկություն ունեցող բոլոր երկրների համար.

  • Քաղաքական չափորոշիչներ.  Ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և փոքրամասնությունների պաշտպանության և հարգման ինստիտուտների կայունություն,
  • Տնտեսական չափորոշիչներ. Գործելու պատրաստ շուկայական տնտեսություն և հնարավորություններ, որպեսզի երկիրը հաղթահարի մրցակցությունը և շուկայական մարտահրավերները:
  • Վարչական չափորոշիչներ. Սեփական վարչական և ինստիտուցիոն հնարավորությունների արդյունավետ իրականացում և անդամության պարտականությունների ստանձնում:

Ինչպե՞ս է իրականացնում Վրաստանը ասոցիացման պայմանագիրը:

Եվրամիության  զեկույցը, որը 2017 թվականի նոյեմբեր ամսով է թվագրված, արտացոլում է այն առաջընթացը և մարտահրավերները, որոնք բացահայտվեցին Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցիացման գործընթացն իրականացնելիս.

Ժողովրդավարություն և մարդու իրավունքների ուղղությամբ հրահանգներ  հետևյալ ոլորտներում.

  • Սահմանադրական  բարեփոխում.
  • Տեղական ընտրություններ.
  • Գենդերային անհավասարություն.
  • Հավասար վերաբերմունք.
  • Երեխաների իրավունքներ.
  • Մամուլի ազատություն.

Արդարադատություն, ազատություն և անվտանգության ուղղություններով.

  • Արդարադատության հասանելիություն.
  • Անչափահասների արդարադատություն.
  • Ազատազրկում.

Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ

  • Սանիտարային չափանիշներ.
  • Առևտուր և կայուն զարգացում.
  • Սպառողական քաղաքականություն.
  • Զբաղվածություն.

Քարոզչական պատմություն 
Ինչպես մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF)-ի «Հակաարևմտյան քարոզչություն» հետազոտությունն է բացահայտում, քարոզչության տարածված պատմություններից մեկը եվրաթերահավատության արմատավորումն է, որը Վրաստանի Եվրամիությանը անդամագրության հեռանկարը ձգտում է ներկայացնել որպես ոչիրատեսական:

 

თემატიკა: Քաղաքականություն
დარღვევის ტიპი: Ապակողմնորոշող
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist