Հոկտեմբերի 10-ին «Վրաստանը և աշխարհը» կայք-հարթակը «Միգրանտը Բուլղարիայում այծ բռնաբարեց» վերնագրով հրապարակեց (Geworld) հոդվածը, Համացանցային հարթակի սկզբնաղբյուրը ФАН ռուսական լրատվական գործակալությունն է, որը, իր հերթին, ամենշաբաթյա բուլղարական արգելված„ Ույքենդ “ հրատարակության վրա է հենվում: Geworld-ը նկարագրում է, թե ինչպես 73 տարեկան հովիվ Մլադան Կիրիլովը վրա է հասել այն բանին, որ «ինչ-որ թուխ պատանի» միգրանտ, բռնաբարում է նրա Միլենա այծին: Հովիվը բռնակալին դիմադրություն է ցույց տվել, անծանոթը փախուստի է դիմել և միաժամանակ «արաբերեն ինչ-որ բան էր գոռգոռում»:
Տեղեկատվությունը միգրանտի կողմից այծին բռնաբարելու մասին ոչ մի վստահելի աղբյուրում չի որոնվում: Նման տեղեկատվություն միայն արգելադրված ռուսական և բուլղարական մեդիաներն են տարածում: Իսկ Geworld-ը որպես սկզբնաղբյուր մատնանշում է ФАН ռուսական լրատվական գործակալությունը, որը ռուսական (Պետերբուրգի) տրոլեր գործարանի նախագծերից մեկն է, որը Ռուսաստանի իշխանության հանձնարարությամբ, ֆինանսական շահի փոխարեն, աշխատում է ապալրատվությունը նպատակաուղղված տարածելու վրա:
Նյութը վերստուգելու արդյունքում պարզվեց, որ ոչ մի վստահելի աղբյուրում նման տեղեկատվություն չի որոնվում: Միակը, որտեղ նման տեղեկատվություն տարածվեց, ռուսալեզու կայքերն են: Օրինակ, news.sputnik.ru,որը Ռուսաստանի իշխանության կողմից հիմնադրված լրատվամիջոց է, համանման տեղեկատվություն հրապարակեց, միայն թե ի տարբերություն Geworld-ի, Սպուտնիկի տարբերակում միգրանտը թուրք է: Նման նյութ բուլղարական աղբյուրի վրա հենվելով, հումորի շարքում նույնպես հրապարակեց ռուսալեզու center-club.ws–ը:
Բացի ռուսերենից, նյութը տարածվում էր տեղական բուլղարական մեդիայում նույնպես, որոնց մի մասը նյութը լուսաբանում էր երգիծական-հումորիստական տեսանկյունից.
- Уикенд – ն ունի միայն տպագիր հրատարակություն և արգելադրված է,
- Newsbul.eu – արգելադրված է և հրապարակում է նյութը ,,ШОУ И ЛАЙФСТАЙЛ» շարքում,
- Capitan.bg – ն նյութը հրապարակում է ,,Խումոր» շարքում,
Geworld.ge–ը իր համար որպես աղբյուր նշում է ФАН տեղեկատվական գործակալությունը: Նշված հրատարակությունը համարվում է. ռուսական տրոլեր գործարանի արտադրանքներից մեկը: 2017 թվականի ապրիլին ռուսական «РБК» հրատարակությունը հրապարակեց ժուռնալիստական հետաքննության արդյունքները որի համաձայն էլ, «ռուսական տրոլեր գործարանի» ակտիվները ներառում են Կրեմլի քաղաքականությանն աջակցող ևս 16 լրատվամիջոց: Մեդիաները հոլդինգ Федерального агентства новостей (ФАН)-ի կազմի մեջ են մտնում և մշտապես տարածում են միմյանց նյութերը:
«Ռուսական տրոլեր գործարանը» 2015 թվականի հունիսին մեդիայի և հասարակայնության ուշադրության կենտրոնում բացահայտվեց. լրագրող և ակտիվիստ Լյուդմիլա Սավչուկի կողմից դատարանում աշխատավարձ չվճարելու պատճառով հայց մտցնելու հետևանքով: Սավչուկի խոսքով, համացանցում Վլադիմիր Պուտինին աջակցության մեկնաբանությունների զանգվածային տարածման համար աշխատակիցներին ամսեկան 750$ էին վճարում: Անձամբ Կրեմլը գործակալության հետ կապը հերքեց:
Լուսանկարը, որի վրա Geworld միգրանտի կողմից զոոֆիլիայի պատկերազարդման համար է կիրառում, նկարահանված է 2013 թվականի նոյեմբերին, ուլտրա-նացիոնալիստական АТАКА կուսակցության կողմից միգրանտների դեմ անցկացված ակցիայի ժամանակ: АТАКА -ն հիմնադրվել է 2005 թվականին Վոլեն Սիդերովի կողմից: Նրանք հակադրվում են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամագրությանը և աչքի են ընկնում ազգայնամոլական, ռասիստական և այլատյացության հայտարարություններով, մշտապես հրահրում են հակաթուրքական, հակամուսուլմանական և հակասեմիտական տրամադրություններ:
Ապալրատվությունները այն բանը պատկերազարդելու համար, որ Արևմուտքում զոոֆիլիան և նեկրոֆիլիան մոլեգնում են, Geworld-ը նախկինում նույնպես տարածում էր և որպես աղբյուր երգիծական-հումորիստական հրատարակություններ էր կիրառում, որոնք ընթերցողին ներկայացնում էր որպես իրատեսական պատմություն: Նախորդ հորինված նյութերը վերաբերում էին ալիգատորի և մումիայի բռնաբարման պատմությանը, առասպելների դետեկտորը ավելի վաղ դրանք վերստուգեց.
- Ապալրատվություն Ջիմի Օլսենի կողմից ալիգատորի բռնաբարության փորձի մասին,
- Geworld-ի ֆոտո-մանիպուլյացիաները և ապալրատվությունը մումիայի և մեղրամոմե ֆիգուրի բռնաբարության մասին»:
Բոլոր դեպքերում Geworld-ի աղբյուրը կամ հակաարևմտյան աղբյուրը, կամ հակաարևմտյան ռուսական մեդիան կամ անգլոլեզու երգիծական հարթակներ են, ովքեր առաքելության հայտում նշում են, որ իրենց պատմությունները հորինված են:
Երգիծական-հումորիստական հրատարակությունները որպես իրատեսական տեղեկատվություններ ներկայացնելը հակաարևմտյան հրատարակությունների կողմից քարոզչության մեթոդներից մեկն է: Հորինված պատմությունները որպես իրատեսական լրատվություններ լուսաբանելով, քարոզչական հրատարակությունները փորձում են ներկայացնել, որ այս պատմություններում նկարագրված երևույթները, ինչպիսիք են զոոֆիլիան, նեկրոֆիլիան, արևմուտքի հասարակայնությանը բնորոշ կենսակերպ է:
Պատրաստեցին Անի Քիստաուրին և Գվանցա Դևիձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա