Հուլիսի 25-ին, «Վրաստանը և աշխարհը» (Geworld) կայք-պորտալը հրապարակեց «ԼԳԲՏ-ին ավելացրած մեկ տառ և խաչված ուղղափառություն» վերնագրով հոդված, Հրապարակումը հաստատում է, որ նեկրոֆիլիան և զոոֆիլիան Շվեդիայում, Գերմանիայում և Դանիայում ընդունված նորմա է, քրեականացված չէ և հնարավոր է նաև շուտով տեղի ունենա դրանց օրինականացում: Դրա հետ միասին հեղինակը պեդոֆիլիան և զոոֆիլիան համահավասարեցնում է հոմոսեքսուալիզմի հետ:
Նույնական բովանդակության նյութ, «На гей-параде в Софии топтали РФ и призывали любить Британию нетрадиционными способами. Колонка Владимира Тулина“ վերնագրով, 2018 թվականի հունիսի 14-ին հրապարակեց նաև ФАН լրատվական գործակալությունը:
Գերմանիայում, Շվեդիայում և Դանիայում նեկրոֆիլիայի և զոոֆիլիայի իրավական հոդվածի մասին Geworld-ի հրապարակումը կեղծ է: Իրականում նեկրոֆիլիան և զոոֆիլիան վերոնշյալ երկրներում նախատեսում են իրավական պատասխանատվություն: Geworld-ի կեղծ տեղեկատվության աղբյուրը Ռուսաստանի Դաշնային ФАН գործակալությունն է, որն իր հերթին, հայտնի ռուսական տրոլների գործարանի նախագծերից մեկն է:
Սուտ1. Շվեդիայում պլանավորում են նեկրոֆիլիայի օրինականացում
Ճշմարտություն. Շվեդիայի պատժա-կատարողական օրենսգրքի 16-րդ գլխի համաձայն, նեկրոֆիլիան որպես դիակի անպատվություն, քրեական հանցագործություն է և նախատեսում է տուգանք կամ ազատազրկում:
Սուտ 2. Գերմանիայում ընթանում է գիտական հետազոտություն հավաստելու այն, որ մարդկանց հետ սեռական ակտի հաստատումը կենդանիներին պատճառում է մեծ հաճույք:
Ճշմարտություն. Նման հետազոտության մասին տեղեկատվություն չի որոնվում: Ինչ վերաբերում է Գերմանիայի իշխանության պաշտոնական քաղաքականությանը, զոոֆիլիան 2012 թվականից, կենդանիների պաշտպանության ակտի համաձայն, պատժելի է և նախատեսում է 25 հազար եվրոյի չափով տուգանք:
Սուտ 3. Դանիայում դատարանը արդարացրեց զոոֆիլի, ինչը նշանակում է այն, որ այս երկրում զոոֆիլիան փաստորեն օրինականացված է:
Ճշմարտություն. Դանիայում զոոֆիլիան 2015 թվականից քրեականացված է և պատժվում է բանտարկությամբ կամ տուգանքով:
Հատկանշական է, որ, ի տարբերություն եվրոպական երկրների, նեկրոֆիլիան և զոոֆիլիան Ռուսաստանում օրենսդրական կարգավորումների ենթակա չեն:
ФАН-ի և ռուսական տրոլների գործարանի մասին
ФАН լրատվական գործակալությունը համարվում է ռուսական տրոլների գործարանի նախագծերից մեկը: 2017 թվականի ապրիլին ռուսական «РБК» հրատարակությունը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքները որոնց համաձայն, «ռուսական տրոլների գործարանի» ակտիվները ծածկում են նաև Կրեմլի քաղաքականությանը աջակցող 16 լրատվամիջոցներ: Լրատվամիջոցները մտնում են հոլդինգ Федерального агентства новостей (ФАН)-ի կազմի մեջ և մշտապես տարածում են միմյանց նյութերը: ФАН-ի մասին «Առասպելների դետեկտորը», նախկինում նույնպես գրել է, հենվելով EU vs. Disinfo-ի վրա:
Պետերբուրգի տրոլների գործարան
Սանկտ-Պետերբուրգում գոյություն ունեցող համացանցի հետազոտության գործակալությունում, նույն «ռուսական տրոլների գործարանում» շուրջ 400 աշխատակից էր աշխատում և Կրեմլի մեսիջները տեղադրում էր սոցիալական ցանցում և համացանցի կայքերի վրա: «Ռուսական տրոլներ գործարանի» սեփականատերը բիսզնեսմեն և միլիարդատեր Եվգենի Պրիգոժինն է, ում հիշատակում են նաև որպես «Պուտինի շեֆ», որովհետև Պրիգոժինը Կրեմլի և տարբեր ռուսական կառավարական հիմնարկությունների համար ապահովում է ռեստորանային ծառայություն: 2016 թվականին ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը Եվգենի Պրիգոժինին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռազմական բռնագրավմանը ցուցաբերած ֆինանսական աջակցության պատճառով, մտցրեց սանկցիաներ ունեցող անձնավորությունների ցուցակում:
Պետերբուրգի տրոլների գործարանի խնդիրներից մեկը ներկայացնում էր ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելը: Ամերիկացի դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքների համաձայն, տրոլների գործարանի «Լախտա» անունով հայտնի նախագծի գործողությունը, որի նպատակն էր միջամտել 2016 թվականի նախագահական ընտրություններին, սկսվեց 2014 թվականից, դրանում ընդգրկված էին 80 աշխատակիցներ և դրա ամսական բյուջեն կազմում էր $1.25 միլիոն:
Պատրաստեցին Աննա Չիտալաձեն և Նատա Տուղուշին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա