2018 թվականի հունիսի 28-ին, «Վրաստանը և աշխարհը» պորտալը հրապարակեց նյութ, «Ջավելինացված Վրաստանի Ստինգերացում» վերնագրով, որտեղ հոդվածի հեղինակը արձագանքում է պաշտպանության նախարարի թեկնածու Լևան Իզորիայի կողմից խորհրդարանում կոմիտեների միացյալ նիստում արված հայտարարությանը, Հայտարարության մեջ ասված է, որ հակատանկային համակարգերի՝ Ջավելիններից հետո, Վրաստանը ԱՄՆ-ից առաջիկա հակաօդային պաշտպանական համակարգեր՝ Ստինգերներ կստանա:
Հեղինակը հարցական նշանի տակ է դնում Ջավելինի և Ստինգերի «ուլտրաարդիականությունը» և դրանք հնացած է անվանում: Նրա խոսքով, ԱՄՆ-ին ավելի թանկ է նստում սեփական ռազմական սպառազինության թարմացումը կամ ոչնչացումը և հեշտ ելքը ոչպիտանի զենքը Վրաստանին վաճառելու մեջ է որոնում:
Հավաստումը, իբր հակատանկային համակարգ Ջավելինները և հակա-օդային պաշտպանական համակարգ Ստինգերները հնացած և ոչպիտանի են, անհիմն է: ԱՄՆ Ստինգերները և Ջավելինները ակտիվորեն է կիրառում ինչպես ռազմական, այնպես էլ ուսումնական գործողություններում և պարբերաբար կատարում է այս սպառազինության թարմացում, ինչի համար մեծ գումարներ են ծախսվում:
Փաստ N1: Վերջին 15 տարվա ընթացքում Ստինգերի նվազ ժողովրդականացումը պայմանավորեց ԱՄՆ-ի զինված ուժերի տակտիկայի փոփոխություն և ոչ թե այն, որ Ստինգերները «դուրս գրված, ոչպիտանի և ոչհարմար են»: 2018 թվականին ԱՄՆ-ի բանակը ուսուցողական գործողություններում, նոր ռազմավարական նախաձեռնությունների շրջանակներում, Ստինգերը սկսեց ինտենսիվ կերպով կիրառել:
Այս տեսակետը հաստատում է 2018 թվականի հունվարին, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնական կայք-էջին հրապարակված տեղեկատվությունը, որի համաձայն, ԱՄՆ-ի 7-րդ բանակի զինավարժությունների հրամանատարության միավորված բազմազգ մարտական նախապատրաստության կենտրոնը կսկսի զինվորների զինավարժություն և վարժանք փոխադրական, հակաօդային պաշտպանության համակարգի՝ FIM-92 Ստինգերի կիրառմամբ:
ԱՄՆ-ի օդային պաշտպանության ինտեգրված գրասենյակի զինավարժությունների և դոկտրինայի ղեկավար, փոխգնդապետ Աարոն Փելտերը հայտարարում է, որ այսօր հակաօդային համակարգ Ստինգերը բանակի սպառազինության մեջ զբաղեցնում է կարևոր տեղերից մեկը: Փելտերի խոսքով, զինավարժությունների նպատակը ներկայացնում է օպերատիվ ուժերի հզորացումը Ստինգերով սարքավորված 62 խմբով:
Լուսանկար. The National Interest
Ճիշտ է FIM-92 Stinger –ը ԱՄՆ-ի ռազմական ուժերը առաջին անգամ 1981 թվականին Աֆղանստանի խորհրդային բռնազավթման դեմ կիրառեցին, թերևս սա չի տալիս հիմք, որ Վրաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված սպառազինության ուլտրա-արդիականությունը կասկածի տակ դնենք և այն հնացած անվանենք: Հակաօդային համակարգ Ստինգերը առաջնային բազիսային մոդելից սկսած մինչև օրս անցավ զարգացման բազում փուլ: FIM-92A-ից մինչև FIM-92-K մոդելը աճեց խոչընդոտումների նկատմամբ ռեզիստենտոլությունը, թիրախում վերցնելու ճշգրտությունը, դրոնների դեմ արդյունավետությունը և զենքի «կյանքի տևողությունը»: Ստինգերի նոր մոդելները կիրառում են NATO-ի գրեթե բոլոր անդամները և ԱՄՆ-ի դաշնակից երկրները:
Փաստ N2. Ստինգերները և Ջավելինները ԱՄՆ-ի պահեստներում պարապությունից չեն» “մաշվում”.
ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի պաշտոնական էջին տեղադրված ֆոտոնյութի համաձայն, հակաօդային համակարգ Ստինգերը 2018 թվականի մարտին, Ալյասկայում, ԱՄՆ-ի զինված ուժերի Arctic Edge զինավարժությունների ժամանակ ակտիվորեն կիրառվում էր ծովային հետևակազորի կողմից: Տեղին չէ նաև Ջավելինների «պարապությունից մաշվելու» մասին հայտարարությունը, քանզի ԱՄՆ-ի բանակը և ռազմա-ծովային նավատորմը Ջավելինի տիպի հակատանկային համակարգը 2003 թվականին Իրաքում ռազմական գործողության ժամանակ, ինչպես նաև Աֆղանստանում Թալիբանի դեմ COIN ռազմավարությամբ պայքարի ժամանակ հաջողությամբ կիրառեց:
Ջավելինների նշանակությունը ԱՄՆ-ի ժամանակակից զինավարժություններում հաստատում է նաև ԱՄՆ-ի դեպարտամենտի ֆոտո պատկերասրահը:
Լուսանկար: Ծովային հետևակազորը Platinum Lion զինավարժությունների ժամանակ, Բուլղարիա, 2016 թ. զինավարժությունը միավորում էր NATO-ի դաշնակից երկիրը և գործընկեր երկրները Արևելյան Եվրոպայի անվտանգությունը և տարածաշրջանային պաշտպանությունը հզորացնելու նպատակով:
Լուսանկար. Grafenwoehr Training Area, Գերմանիա, 2016 թվական, փետրվար: 24:
Լուսանկար. Ջավելինի կրակոց Rock Sokol վարժության շրջանակներում, Սլովենիա, 2016 թվականի 9 մարտի
Փաստ N3: 2018 թվականի ֆինանսական տարվա համար ԱՄՆ Ստինգերի ձևափոխության և արտադրանքի կատարելագործման ծրագրի հետազոտության համար գումար հատկացրեց: 2017 թվականի հուլիսին Ջավելին թողարկող Ռեյթեոն և Լոկհիդ Մարտին ընկերությունները հակատանկային համակարգի թարմացման համար 10 միլիոն դոլարանոց պայմանագիր ստացան:
Դեռևս 2017 թվականի մայիսին, պաշտպանության նախարարության բրիֆինգում, որը վերաբերում էր 2018 թվականի ֆինանսական տարում բանակի պաշտպանության բյուջեին, հնչեց Ստինգերի արտադրանքի կատարելագործման ծրագրում ներդրում կատարելու մասին: ԱՄՆ գումար չի խնայում նաև Ջավելինների տեսակետից, քանզի 2017 թվականի հուլիսին Ջավելին թողարկող Ռեյլեոն և Լոկհիդ Մարտին ընկերությունները, 10 միլիոն դոլարանոց պայմանագիր ստացան հակատանկային համակարգի թարմացման համար:
Պատրաստեց Սոփո Էքսեուլիձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա