Ֆիդել Կաստրոյի հետ նկարահանված կեղծ լուսանկար Բրազիլիայի նախագահի թեկնածուի դեմ

სჰ
147
VIEWS

2018 թվականի հոկտեմբերին Բրազիլիան նախագահ ընտրեց: Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում միլիոնավոր բրազիլացու հեռախոսը ծանրաբեռնվեց քաղաքական հաղորդագրություններով – նախագահի թեկնածուների աջակիցները WhatsApp-ի փակ խմբերում նախագահի թեկնածուների մասին կեղծ հաղորդագրություն էին տարածում:   

Նյու Յորք թայմսի տեղեկությամբ, սոցիալ-լիբերալական կուսակցության թեկնածու Ժաիր Բոլսոնարոսի աջակիցները կիսվում էին լուսանկարները, որոնց վրա Բանվորական կուսակցության թեկնածուն և կուսակցության այլ ներկայացուցիչներ ներկայացված էին որպես կոմունիստներ: Լայնորեն տարածվեց Ֆիդել Կաստրոյի և երիտասարդ կնոջ սև-սպիտակ լուսանկարը: Նյու Յորք թայմսի համաձայն, լուսանկարի նկարագրությունը ապացուցում   էր, իբր լուսանկարի վրա Կաստրոյի կողքին կանգնած էր Բրազիլիայի նախկին նախագահ և Բանվորական կուսակցության ներկայացուցիչ Դիլմա Ռուսեֆը: Իսկ լուսանկարի վրա արված գրությունը ցույց էր տալիս, որ Ռուսեֆը եղել է Կաստրոյի աշակերտը և «սոցիալիստ ուսանող» էր:

"
Աղբյուր.  epoca.globo.com

Փաստերը ստուգող տեղական Agência Lupa կազմակերպությունը սահմանեց, որ տարածված լուսանկարը մանիպուլյացիա է: Իսկ հեղինակային վավերական լուսանկարն այսպիսին է. 

"
Աղբյուր. gettyimages

Նկարը նկարահանվել է Ֆիդել Կաստրոյի Ամերիկայի Միացյալ Նահանգներում  հյուրընկալության ժամանակ, 1959 թվականին, երբ Դիլմա Ռուսեֆը դեռ միայն 11 տարեկան էր: Նյու Յորք թայմսի կարծիքով, երկրում, որտեղ բնակչության միջին շերտը հակակրանք ունի կոմունիզմի նկատմամբ, մանիպուլյացիոն լուսանկարը արդյունավետորեն կարողացավ վարկաբեկել Ֆերնանդո Հադադի, Բանվորական կուսակցության թեկնածուի անունը:  

«Ընտրություններ առանց կեղծիքի»  (Eleições Sem Fake) տեղական նախագծի շրջանակներում ֆակտ-չեկերները հետազոտեցին WhatsApp-ի 7,347 խումբ և հայտնաբերեցին, որ այս լուսանկարը կիսվել են 78 տարբեր խմբերում: Թերևս սա միայն մեկն է 100 000 լուսանկարներից, որոնք տարածվեցին  WhatsApp-ում:

Այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 6-ին նախագահի թեկնածու Բոլսոնարոյին  քարոզարշավի ժամանակ դանակահարեցին, նրա մրցակցի աջակիցները WhatsApp-ում տարածեցին լուսանկարներ, որի վրա Բոլսոնարոն հիվանդանոց էր մտնում ժպտացող դեմքով: Ինչպես պարզվեց, տարածված լուսանկարը նկարահանվել էր հարձակումից առաջ:

Քարոզարշավի շրջանակներում տարածվում էին նաև կոնսպիրացիայի տեսւթյունները: Տեսություններից մեկի համաձայն, ընտրություների արդյունքների վրա փորձում էր  ազդեցություն գործել նաև լիբերալ միլիարդատեր Ջորջ Սորոսը,:

Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist