«Ասավալ-դասավալի» թերթը երանի է տալիս Բելառուսին և հաստատում է, որ Եվրոպան Մինսկին՝ մարդու իրավունքների խախտման մեջ ավելի սակավ է մեղադրում

43412348_537805123351344_1971737580567265280_n
313
VIEWS

«Ասավալ-դասավալ» թերթի հոկտեմբերի 1-7 համարում լրագրող Զազա Դավիթաիան գրում է, որ Բելառուսը ընդօրինակելի երկիր է, քանզի նա կարողացավ Ռուսաստանի հետ պահպանել բարեկամական կապերը և միևնույն ժամանակ Եվրոպայի հետ  հաստատել գործընկերային հարաբերություններ: «Ասավալ-դասավալին» ապացուցում է նաև այն, որ մարդու իրավունքների խախտման մեջ Եվրոպան Բելառուսին համեմատաբար հազվադեպ է մեղադրում, քան Վրաստանին:

Զազա Դավիթաիա, Ասավալ-դասավալի. «Այս երկիրը կարողացավ Ռուսաստանի հետ պահպանել բարեկամական կապերը և միևնույն ժամանակ գործընկերային հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ: Սրտի ցավով, Վրաստանում ստեղծված իրավիճակը հիշեցի, երբ լիբերալները ճնշում էին բնակչությանը, իսկ Եվրոպայի ռեակցիոն շրջանները՝ ընդհակառակն՝ մեղադրում էին վրաց ժողովրդին: Բելառուսից տպավորություններով և մելանխոլիկ տրամադրություններով ուղևորվեցի: Անկեղծորեն նախանձեցի նրանց, որովհետև սա երկիր է, որտեղ իշխանությունները բնակչության մասին անկեղծորեն հոգում են, որտեղ մարդկանց չեն մտահոգում լիբերալների ելույթները…ոչկառավարական կազմակերպությունների շրջված հայտարարությունները…Բելառուսին Եվրոպան համեմատաբար հազվադեպ է մեղադրում մարդու իրավունքների խախտման մեջ, քան Վրաստանին: Ոմանք այստեղ գոյություն ունեցող իրավիճակը դիկտատուրա են անվանում, թերևս ես ոչ մի տեղ չտեսա, որ իշխանությունը քաղաքացիներին նեղում է»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երկիրը կառավարում է 1994 թվականից, հաճախ որպես Եվրոպայի վերջին բռնակալ, իսկ Բելառուսին որպես „ Բռնապետության“  ֆոր-պոստ են հիշատակում: Եվրամիությունը, ԵԱՀԿ, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ը և այլ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի մասին ամեն տարի քննադատական հաշվետվություններ և հայտարարություններ են հրապարակում: Եվրամիությունը և ԱՄՆ-ն մարդու իրավունքների խախտման պատճառով Բելառուսին սանկցիաներ սահմանեցին:  

Համապատասխանաբար «Ասավալ-դասավալի» տեղեկատվությունը, իբր Բելառուսին մարդու իրավունքների խախտման մեջ Եվրոպայից համեմատաբար հազվադեպ են մեղադրում, քան Վրաստանին, ճշմարտությանը չի համապատասխանում:

Փաստ N1: Մարդու իրավունքների խախտման պատճառով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Բելառուսին սանկցիաներ են սահմանվել:

Քաղաքական բռնաճնշումների, մարդու իրավունքների խախտման և ընտրությունները կեղծելու պատճառով Բելառուսի կառավարության տասնյակ անդամի Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից սանկցիաներ են  սահմանված:

2004թվականից երկրում ընթացող քաղաքական բռնաճնշումների պատճառով Եվրամիությունը Բելառուսին սահմանեց սանկցիաներ:  2006 թվականի մարտին ընտրական չափանիշների և մարդու իրավունքների խախտման համար, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ընդդիմության դեմ ուղղված բռնաճնշումների պատճառով  Եվրամիության սանկցիաները  կառավարության այլ անդամների հետ միասին տարածվեցին նաև նախագահ Լուկաշենկոյի վրա: Սանկցիաները նախատեսում էին սահմանափակումներ այցեհրավեր տալու վրա և ֆինանսական հաշիվների սառեցման մեջ: Նախագահական ընտրությունների ժամանակ երկրում նշված խախտումների պատճառով Եվրամիության սանկցիաների 2010 թվականի ցուցակը էլ ավելի մեծացավ:

Եվրախորհրդարանը 2018 թվականի  զեկույցում  երկրում մարդու իրավունքների իրավիճակը էլ ավելի կրիտիկական է գնահատում: Հատկանշական է, որ 2016 թվականին ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից Բելառուսի հետ երկխոսությունը  խրախուսելու նպատակով սանկցիաները թուլացվեցին, թերևս կառավարության որոշ անդամի համար սահմանված այցեհրավերային սահմանափակումները և զենքի վրա էմբարգոն մինչև օրս ուժի մեջ են:

2004-2017 թվականներին ԱՄՆ-ն Բելառուսին  17-անգամ  սանկցիա  սահմանեց, որոնցից 5 ուղղակիորեն մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների  խախտումներին էր վերաբերում: Բելառուսի նկատմամբ սանկցիաները մինչև օրս  ուժի մեջ են:

Փաստ N2: Եվրամիության գնահատմամբ, Արևելյան գործընկերության երկրների շրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից Բելառուսը ամենավատ ցուցանիշն ունի, ինչը ուղղակիորեն կարտացոլվի Եվրաինտեգրման  հեռանկարի վրա: "

Աղբյուր: Eastern Partnership Index

Փաստ N3: Մարդու իրավունքների խախտման պատճառով Բելառուսին չընդունեցին Եվրախորհրդի մեջ

Բելառուսը Եվրոպայի մայրցամաքի միակ երկիրն է, որը Եվրախորհրդի անդամ չէ: Եվրոպայի խորհրդի վեհաժողովի որոշման հիման վրա 1997 թվականին Բելառուսին դադարեցվեց առանձնահատուկ հյուրի կարգավիճակը, ինչը ներկայացնում է  կազմակերպությանը անդամագրվելու գործիքներից մեկը: Եվրախորհրդի որոշման պատճառը 1996 թվականին երկրում անցկացված անօրեն հանրաքվեն էր: Հանրաքվեի արդյունքում իրավասությունը կենտրոնացվեց նախագահ Լուկաշենկոյի ձեռքում  և երկրում մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակը էլ ավելի վատացավ:

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի գնահատում ՄԱԿ-ի կողմից

Բելառուսի մասին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը սեփական  զեկույցում 2007 թվականին նշեց, որ «Բելառուսի քաղաքական համակարգը մարդու իրավունքների պաշտպանության հետ անհամատեղելի է»:

ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված հատուկ զեկուցողի  մարդու իրավունքների իրավիճակը Բելառուսում 2017 թվականի զեկույցի մեջ  նշված է, որ մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակը վատթարացել է:

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի գնահատում ԵԱՀԿ-ի կողմից

ԵԱՀԿ-ի 2017 թվականի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը ընդգծում է Բելառուսում մեդիայի ազատության պակասը, լրագրողների անպատվության դեպքերի աճը, հաղորդումների և համացանցի ազատությունը սահմանափակող օրենսդրությունը, ինչպես նաև անկախ լրագրողների հետապնդումը: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Բելառուսին բոլոր քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատելու կոչ է անում:
2015 թվականին Բելառուսի նախագահական ընտրությունները ԵԱՀԿ-ն բացասական գնահատեց  և  ընդգծեց ընտրությունների կեղծումը և միջազգային չափանիշների հետ  ընտրական միջավայրի անհապատասխանությունը:  

Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի գնահատումը  Amnesty International-ի,   Freedom House-ի և  Human Rights Watch-ի կողմից

Քաղաքական բանտարկյալներ, բռնաճնշումներ, խոսքի և արտահայտության ազատության սահմանափակում, մահապատժի պրակտիկայի շարունակում – Բելառուսում մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր իրավիճակը Amnesty International–ի և Freedom House-ի 2017 թվականի զեկույցներում այսպես է  գնահատված:

Freedom House-ի համաձայն, այն Ռուսաստանի և Ադրբեջանի հետ միասին միակ ոչազատ երկիրն է Եվրոպայում: Նույն պատկերն է մամուլի ազատությունը Reporters without Border-ի 2018 թվականի  զեկույցի  համաձայն:

Human Rights Watch-ի գնահատմամբ, Բելառուսիայում մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակը չի բարելավվի: Այն միակ եվրոպական երկիրն է, որտեղ մահապատիժը ընդունված պրակտիկա է և ընդդիմության և քաղաքացիական սեկտորի նկատմամբ իրականացվում են լայնամասշտաբ բռնաճնշումներ:

"

Աղբյուր.  Freedom House

Հատկանշական է, որ Պուտինի Ռուսաստանի գործընկեր Բելառուսում նախագահը լրիվությամբ վերահսկում է Անվտանգության ծառայությանը և Դատական համակարգերին, ինչի համար 1996 և 2004 թվականներին Սահմանադրությունում փոփոխություններ  իրականացվեցին. Բելառուսի օրենսդրությունը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, իսկ  երկրում անցկացված ընտրությունները միջազգային դիտորդների կողմից մշտապես արժանանում են քննադատության: Լուկաշենկոյի ռեժիմը ընդդիմության նկատմամբ տասնամյակների ընթացքում իրականացնում է բռնաճնշումներ և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը երկրում ապահովված չէ:


Պատրաստեցին Աննա Չիտալաձեն և Մարիամ Ավագովան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա

თემატიკა: Քաղաքականություն
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Ձեզ նույնպես կհետաքրքրի
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist