«Ասավալ-դասավալ»-ը, հենվելով ռուսական աղբյուրների վրա, Բան կի Մունի մասին սուտ փաստեր է տարածում

374652_152305008210476_122744254499885_232267_2056844322_n_0
81
VIEWS

Ապրիլի 11-ին, «Ասավալ-դասավալի» թերթը հրապարակեց հոդված,որի հեղինակի հավաստմամբ, Լիբանանում հյուրընկալվելիս՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը Մերձբալթյան երկրների և Ուկրաինայի կապակցությամբ արել է հետևյալ հայտարարությունը.

Գիորգի Գիգաուրի, լրագրող. «Որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը գտնվում էր Լիբանանում և, չգիտեմ, Բեյրութի անկրկնելի հմայքը հաղթեց, թե Միջերկրական ծովի առափնյա ցնցող կլիման, Եվրամիությունում փախստականների հուժկու հոսքի մասին քննարկելիս այնպիսի անկեղծություն դրսևորեց , որ «Կրեմլի գաղտնազերծված, վերծանված գործակալ» կհամարեիք. «Ընդհանուր առմամբ իրավիճակը բարդ է և մենք հետևում ենք այնպիսի երկրների փաստացի մահացմանը, ինչպիսիք են Լատվիան, Լիտվան, Էստոնիա և Ուկրաինան: Այս երկրի քաղաքացիների կենսամակարդակի շեշտակի անկումը, իշխանությունների տագնապալի ցածր վարկանիշը, հանցագործությունների շեշտակի աճը և արտասահման փախչել ցանկացողների աճող թվաքանակը ցույց է տալիս, որ այս պետությունների կողմից վերցված կուրսը բացարձակապես ճիշտ չէ և դրանց պետականությունը աշխատում է ինքնաքայքայման ռեժիմում: Մարդիկ փախուստի չեն դիմում այն երկրից, որտեղ լավ կյանք է և ինքնադրսևորման հնարավորություն: Այսպիսի բացասական բալաստը շատ է վնասում Եվրամիությանը, որի քաղաքացիները նույնպես շատ դժգոհ են այդ մշտական մուրացկաններից և եթե Եվրամիության անդամ Մերձբալթյան երկրների որևէ տեսակի օգնության մասին դեռևս կարելի է խոսել, ապա Ուկրաինան բացարձակապես անցանկալի տարր է ընդհանուր եվրոպական դաշտի վրա»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը, աճած քաղաքական, տնտեսական, գաղթի հիմնախնդիրների ֆոնի վրա Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ Լիբանան, Հորդանան և Թունիս այցելեց 2016 թվականի մարտի 24-28-ը: Արևմտյան զանգվածային լրատվական միջոցների տեղեկությամբ, Լիբանան այցի ժամանակ նա ուշադրությունը կենտրոնացրեց Սիրիայում ընթացող հակամարտության և փախստականների հարցերի վրա: Սիրիացի փախստականներին ընդունելու համար նա Լիբանանի կառավարությանը շնորհակալություն հայտնեց: Նրա հետ միասին Բեյրութում հյուրընկալվեցին Իսլամական զարգացման բանկի և Համաշխարհային բանկային խմբի նախագահները: Այդ նույն ժամանակ ոչ ՄԱԿ-ի պաշտոնական էջի վրա, ոչ էլ արևմտյան հրատարակություններում չի գտնվի հայտարարություն, որտեղ Գլխավոր քարտուղարը քննադատի Բալթյան երկրներին և Ուկրաինային:

inline images foto info asdavali konti «Ասավալ-դասավալ»-ը, հենվելով ռուսական աղբյուրների վրա, Բան կի Մունի մասին սուտ փաստեր է տարածում

Վերստուգման արդյունքում պարզվեց, որ «Ասավալ-դասավալ»-ում նշված հայտարարությունը կարելի է գտնել միայն ռուսալեզու լրատվական միջոցներում: Այս տեղեկատվությունը առաջին անգամ ապրիլի սկզբներին այնպիսի կայքերի վրա հայտնվեց, ինչպիսիք են Ianewstoday.ru-ն և Конт-ը: Դրանցից ոչ մեկը չի նշում տեղեկատվության աղբյուրը: Ինչպես «Ասավալ-դասավալը», այնպես էլ Конт–ը և Ianewstoday.ru-ն առաջարկում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ելույթի նույնական տարբերակը (տես՝ ինֆոգրաֆիկան), իսկ Ianewstoday.ru-ի վերնագիրը տեքստին էլ համապատասխան է և պարունակում է ապացույց, իբրև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Ուկրաինային և Բալթյան երկներին ինքնաքայքայման կոչ արեց. “Генсек ООН призвал Украину и страны Прибалтики — самоуничтожиться”: Իսկ «Ասավալ-դասավալի» ներքին էջի անոտացիայում նույն մեկնաբանությունը ներկայացված է որպես ՄԱԿ-ի «դատավճիռ»: Մասնավորապես, «ՄԱԿ-ի սենսացիոն դատավճիռ. Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Ուկրաինան «եվրոպականորեն մահանում են»:

Ianewstoday.ru 2015թվականին է գրանցվել, իսկ Конт.ws-ը հարթակ է, որտեղ գրանցված օգտատերը ինքը կարող է տեղադրել տեղեկատվություն: Ճիշտ Конт.ws-ի կողմից տարածված ապալրատվությունը Եվրամիության կողմից Ռուսաստանին առանց այցեհրավերի ռեժիմ սահմանելու մասին, ինչը իրատեսորեն ապրիլմեկյան կատակ էր ներկայացնում, վրացալեզու աղբյուրներով տարածվեցորպես իրատեսական փաստ:

Բան կի Մունի Լիբանան այցի մասին տեղեկատվությունը անգլերեն լեզվով տարածում է  ևս մեկ աղբյուր՝Dninews.com օնլայն-հրատարակությունը, որը հիմնադրվել է 2015 թվականին Ուկրաինայում, ռուսամետ ուժերի կողմից վերահսկվող Դոնեցկ քաղաքում: Կայքը հիմնականում հրատարակում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընթացող իրադարձությունների մասին, ինչպես նաև հակաուկրաինական բովանդակության հոդվածներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ «Ասավալ-դասավալ»-ը իր հրապարակումներում հենվում է կասկածելի ռուսալեզու աղբյուրների վրա: Մարտի 28-ին, նույնպես ռուսական զանգվածային լրատվական միջոցների աղբյուրների վրա հենվելով, թերթը հրապարակեց նյութ իբրև Բրիտանիայում մարդու մաշկից հագուստ են պատրաստում, ինչը չհաստատվեց ոչ մի աղբյուրով:

თემატიკა: Քաղաքականություն
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն, ՄԱԿ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist