Առասպելներ փախստականների և ապաստան որոնողների մասին

ყ66
676
VIEWS

Ապալրատվությունները, իբր Վրաստանում փախստականների և ապաստան որոնողների հսկայական քանակություն է, ինչը երկրի անվտանգության համար  վիթխարի վտանգ է ներկայացնում, վրացական դիսկուրսում հիմնականում տարածվում է ուլտրանացիոնալիստական և բացահայտ ռուսամետ ակտորների կողմից: Վերջինները արմատավորում են կարծիք, իբր տեղ է ունենում փախտականների և ապաստան որոնողների անսահմանափակ քանակության ընդունում և փորձում են միջազգային պաշտպանություն ունեցող անձանց նույնականացնել հանցագործության և ահաբեկչության հետ:

Այս ենթատեքստում հնչած առաջին առաքումներից մեկը պատկանում էր 2016 թվականին «Միասնական ժողովրդավարական շարժման» անդամ Դիմիտրի Լորթքիփանիձեին, ով փաստականներին ընդունելու հարցը կապեց Եվրամիությանը ինտեգրման գործընթացի հետ և հայտարարեց, որ Վրաստանը Եվրամիության հետ ձևակերպած ռեադմիսիայի համաձայնության հիման վրա Սիրիայից փախստականներ  ընդունելու պարտականություն է ստանձնել:


Գիորգի Լոմիա, Հայրենասերների դաշինք.

Դավիթ Թարխան-Մոուրավի, Հայրենասերների դաշինք.

Սանդրո Բրեգաձե, «Վրացական քայլերթ».

«Երբ մուտք է գործում, այ, օրինակ, Սիրիայից են հո՞ մտնում, այսինքն՝ արաբական երկրներից  են մուտք գործում, երբ մուտք է գործում փախստականների  ինչ-որ հոսք, առնվազն երևի 15-20 %  սա այն ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներն են, որոնց հարկավոր է ինչ-որ ժամանակաշրջան որևէ մի երկրում, այսպես ասենք, ձմեռեն և երբ առաջադրանք կստանան, գործի անցնեն և կազմակերպեն ահաբեկչական գործողություններ այն տարածքի վրա»:

«Այս կառավարությունը վարվում է Բոկերիա/Կոբախիձե/Մդինարաձեի պլանով: Ընդունում է շատ փախստականների  և ոչնչացնում է Վրաստանը, սա բնական է, որովհետև ոչ Բոկերիան, ոչ Կոբախիձեն և ոչ էլ այս ժողովուրդը չեն հասկանում, թե ինչ է նշանակում ազգային գիտակցություն և ընդհանրապես ինչ է  նշանակում ազգություն»:

«Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ճամբարներ պետք է կառուցվեն սիրիացի և իրաքցի փախստականներին ընդունելու համար»:

Օբյեկտիվ, գիշերվա ստուդիա
4 ապրիլի, 2018

Օբյեկտիվ, գիշերվա ստուդիա
11 մայիսի, 2018

«Ալիա»
16-22 ապրիլի, 2018


Վրաստանի բռնագրավված տարածքներից բռնի  տեղաշարժված անձանց շրջանում, վերաբնակեցման և փախստականների նախարարության 2017 թվականի տվյալներով, Վրաստանում ներկայումս  միջազգային պաշտպանությունից օգտվում է 1477 անձ: 2012-2017 թվականներին ապաստան ընդհանուր առմամբ խնդրեց 6 457 անձ, որոնցից միայն 1505-ի խնդրանքը բավարարվեց: Փախստականի կարգավիճակ շնորհվում է անձի, ով ունի հիմնավոր վախ, որ ինքը  կարող է դառնալ հետապնդման զոհ՝ ռասսայի, կրոնի, դավանանքի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքի պատճառով: Վրաստանը փախստականների իրավական պաշտպանություն  իրականացնում է Ժնևի  1951 թվականի  Կոնվենցիայի համաձայն ստանձնած պարտականություններին  համապատասխան:

2017 թվականի տվյալներով, Վրաստանում փախստականի կարգավիճակ շնորհվել է 215, իսկ մարդասիրական կարգավիճակ՝ 1027 անձի: Ժամանակավոր  պաշտպանության ներքո գտնվում է 235 մարդ: Ընդհանուր առմամբ միջազգային պաշտպանությունից Վրաստանում ներկայումս օգտվում է ընդամենը 1 477 մարդ:

Եթե վերանայենք 2012-2017 թվականների վիճակագրությունը, նշված թվականներին, ապաստան ընդհանուր առմամբ խնդրել է  6 457 անձ: Ինչպես երևում է տվյալներից, 2014 թվականին ապաստան որոնողների թվաքանակը, նախորդ տարիների համեմատությամբ, զգալիորեն ավելացել է, ինչը պայմանավորված էր, մի կողմից Ուկրաինայում սկսված պատերազմով և  Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրեն բռնագրավմամբ, իսկ մյուս կողմից՝ Սիրիայում և Իրաքում ընթացող զինված հակամարտություններով: 2014 թվականին Վրաստանում ապաստան խնդրեց Ուկրաինայի 419 քաղաքացի:

Աղյուսակ 1. Ապաստան որոնողներ  2012-2017 թվականներին


2012 2013 2014 2015 2016 2017
599 719 1792 1449 947 951

"

2012-2017 թվականներին ապաստան ձեռք բերեց ընդամենը 1505 անձ:  Այստեղից 237-ին փախստականի, իսկ 1268-ին մարդասիրական կարգավիճակ շնորհվեց:

Վրաստանում 2012-2017 թ. ապաստան ձեռքբերեց.  

"
Ինչ վերաբերում է  ապաստանի շնորհումը մերժելուն, այս տեսակետից  2012-2017 թվականներին նկատվում է աճի միտում: Ընդհանուր առմամբ ապաստան մերժվել է 1580 մարդու: Իսկ  2845 դեպքում տարբեր պատճառներով ապաստան շնորհելու գործընթացը դադարեցվեց:

Աղյուսակ. 2. Ապաստանի մերժում


2012 2013 2014 2015 2016 2017
48 254 228 315 332 403

"

Փախստականի, մարդասիրական կարգավիճակի և ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց մասին

Վրաստանում փախստականների հետ  կապված հարցերը կարգավորվում են ինչպես Ժնևի կոնվենցիայով, այնպես էլ Վրաստանի «Միջազգային պաշտպանության մասին» օրենքով: Ժնևի կոնվենցիայի  համաձայն,  փախստականի կարգավիճակ  շնորհվում է անձին, ով ունի.

  • Հիմնավոր վախ, որ ինքը կարող է դառնալ հետապնդման զոհ ռասսայի, կրոնի, դավանանքի, ազգության, որոշակի սոցիալական խմբին պատկանելության կամ քաղաքական համոզմունքի պատճառով,
  • Գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ չի ցանկանում նման վախի պատճառով օգտվել այս երկրի հովանավորությունից,
  • Չունենալով  որոշակի քաղաքացիություն և նման երևույթների արդյունքում գտնվելով իր նախկին բնակության երկրից դուրս, չի կարող կամ նման վախի պատճառով չի ցանկանում այնտեղ վերադառնալ»:

Վրաստանի փախստականների և վերաբնակեցվածների նախարարությունը, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց փախստականի ուղևորության փաստաթուղթ և բնակության վկայական տալիս է 3 տարվա ժամկետով: Պետք է նշել, որ անձին կարելի է մերժել փախստականի կարգավիճակի շնորհումը,  եթե գոյություն ունի բավարար հիմք ենթադրության համար, որ այն վտանգ կստեղծի Վրաստանի պետական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը կամ հասարակական կարգուկանոնին:

  • Մարդասիրական կարգավիճակ շնորհվում է անձին, որը չի կարող բավարարել փախստականի կարգավիճակի շնորհման չափորոշիչները, բայց գոյություն ունի ռիսկ, որ ծագման երկիր վերադառնալու դեպքում նրան սպառնում է մահվան դատավճիռ, հալածանք, ոչմարդկային և անպատիվ վերաբերմունք կամ նրա կյանքին սպառնում է վտանգ անխտիր բռնության, միջազգային կամ ներքին զինված հակամարտության կամ մարդու իրավունքների զանգվածային խախտման պատճառով:
  • Ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձի կարգավիճակ շնորհվում է զանգվածայնորեն մուտք գործած անձանց, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն և չեն կարող սեփական ծագման երկիր վերադառնալ անխտիր բռնության, ագրեսիայի, միջազգային կամ ներքին զինված հակամարտության կամ մարդու իրավունքների զանգվածային խախտման պատճառով:

Առ այսօր, ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվում է Ռուսաստանի Դաշնության 235 քաղաքացի: 1999 թվականին, Ռուսաստանի կողմից Չեչնիայի Հանրապետությունում առաջացած մարտական գործողությունների պատճառով, Ռուսաստանի քաղաքացիների կողմից ապաստանի պահանջը զանգվածային բնույթ ստացավ: Արդյունքում, Վրաստանի իշխանությունը դիմեց խմբային մոտեցմամբ կարգավիճակ շնորհելու  սկզբունքին („Prima Facie“):

Փախստականների իրավական պաշտպանություն

Փախստաանների իրավական պաշտպանության հիմք ներկայացնում են  փախստականների կարգավիճակի մասին Ժնևի 1951 թվականի Կոնվենցիան և դրա 1967 թվականի արձանագրությունը: Կոնվենցիայի նախաբանում առանձնահատուկ նշված է, որ դրա գլխավոր նպատակը փախստականների կողմից մարդու հիմնական իրավունքներից և ազատություններից առավելագույնս օգտվելու ապահովումն է: Ապաստան որոնողների, փախստականների և մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց պաշտպանության նկատմամբ խտրականության անթույլատրելիության  պարտականությունը Վրաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ստանձնեց 1999 թվականին, երբ միացավ «փախստականների կարգավիճակի մասին» Ժնևի 1951 թվականի կոնվենցիային:  


Պատրաստեց Գուրամ Մամփորիան
Առասպելների դետեկտորի լաբորատորիա

დარღვევის ტიპი: Ապակողմնորոշող
ქვეყანა/ორგანიზაცია: Եվրամիություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist