- Ասոցացման պայմանագիրը երկարատև հեռանկարում կնպաստի Վրաստանում արտադրված արտադրանքի որակի աճին, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը,
- Գործընթացը կիրականանա Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օգնությամբ,
- Վրաստանը մոտավորապես 10 տարվա ժամկետ ունի, որպեսզի ապահովի սեփական օրենսդրության մերձեցումը եվրապականին, ինչը բացառում է ակնթարթային վերափոխումներ,
- DCFTA-ի առաջնային նպատակը ոչ թե Վրաստանի ներքին շուկային պատկանող, այլ արտահանման ապրանքի վրա վերահսկողության խստացումն է:
2013 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում, Եվրամիության և Վրաստանի միջև ստորագրվեց ասոցացման պայմանագիր: Նշված համաձայնության նշանակալից մասը խոր և համապարփակ ազատ առևտրական տարածքի մասին համաձայնագիրն է (DCFTA), որի նպատակը Վրաստանի տնտեսական ինտեգրումն է Եվրամիությանը:
DCFTA վրացական ընկերությունների համար բացում է Եվրոպայի 500 միլիոնանոց շուկան, մասնավորապես, Վրաստանում արտադրված արտադրանքը (միակ բացառությունն է սխտորը, որի վրա կգործի քանակական սահմանափակում) Եվրամիության շուկա ներկրելիս, ազատվում է մաքսային սակագներից: Այցեգրերի ազատականացման գործընթացի ավարտումից հետո, Վրաստանի քաղաքացիները Եվրամիության երկրներում կկարողանան իրականացնել նաև առանց այցեգրերի կարճաժամկետ այցելություններ:
Պայմանագրի 4–րդ՝ «Սանիտարային և ֆիտոսանիտարային միջոցառումներ» գլուխը կարգավորում է պարենի անվնասակարության հետ կապված հարցերը: Պայմանագրի այս գլխի նպատակն է պարենի անվնասակարության չափանիշի բարելավումը, «Սանիտարային և ֆիտոսանիտարային միջոցառումներին ենթակա արտադրանքով վաճառքի պարզեցումը կողմերի միջև»: Եվրամիությունը բացում է իր շուկան Վրաստանում արտադրված արտադրանքի համար, թերևս միևնույն ժամանակ Վրաստանից պահանջում է սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության ուժեղացում, որպեսզի պահպանվի նրա անդամ երկրների քաղաքացիների առողջությունը: Այդ պատճառով DCFTA-ի առաջնային նպատակը ոչ թե Վրաստանի ներքին շուկային պատկանող, այլ արտահանման ապրանքի վրա վերահսկողության խստացումն է:
Եվրամիության սանիտարային և ֆիտոսանիտարային կարգավորումներին համապատասխան, Վրաստանի ներքին շուկայի կարգավորումը հետագա բանակցությունների առարկա է: Դեռևս վաղ է այն մասին խոսել, թե ինչ ձևով կտարածվեն նոր կարգավորումները տեղական փոքր ֆերմերների և ընտանեկան տնտեսությունների վրա, քանզի այս գործընթացը չի ենթադրում անխտիր բոլոր եվրոպական նորմերի պատճենում Վրաստանի օրենսդրության մեջ: Վրաստանը մոտավորապես 10 տարվա ժամկետ ունի, որպեսզի ապահովի սեփական օրենսդրության մոտեցումը եվրոպականին, ինչը բացառում է ակնթարթային վերափոխումները:
Այսպիսով, Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը բացասական ազդեցություն չի ունենա մանր ընտանեկան տնտեսությունների վրա, իսկ երկարաժամկետ ապագայում միայն կնպաստի Վրաստանում արտադրված արտադրանքի որակի աճին, այդ թվում, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակցության բարձրացմանը: Բացի դրանից, այս գործընթացը կիրականանա Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օգնությամբ, ինչը տեղական ձեռներեցներին կհեշտացնի նոր չափանիշների հետ հարմարվելը:
Առասպելի աղբյուր.
Ջոնդի Բաղաթուրիա, Քարթուլի դասի (Վրացական դաս) «Բուրջանաձե – միասնական ընդդիմություն» ընտրական դաշինք. «Այժմ ինչ վերաբերում է Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրին, այն ունի շատ կարևոր թերություն, ժողովրդին խաբում են, ստորագրեցինք պայմանագիր և Եվրոպայի շուկան կբացվի Վրաստանի համար: Պայմանագրի մեջ գոյություն ունի այսպիսի հոդված, որը կոչվում է պարենի անվտանգության հարց: Այս հոդվածը ենթադրում է այն, որ կախեթցի տատիկի մածունը կամ իմերեթցի տատիկի պանիրը չի կարելի վաճառել Վրաստանի առևտրական ցանցերում, ինքնաբերաբար դա այն է նշանակում, որ իմերեթցի տատիկը, ով ունի երեք կերակրող կով, դրանք չպետք է ունենա, քանզի չի կարողանա պահել կովը, որովհետև այս անասունների արտադրանքը ոչ մի տեղ չեն ընդունի: Համապատասխանաբար, եթե վրացի գյուղացին արտադրանքը չի կարողանա իրացնել շուկայում, դա նշանակում է, որ մենք պետք է դառնանք թուրքական կաթի արտադրանքի իրացման շուկա…»
«Ալիա», 23-26 մայիսի