Առասպելն այն մասին, իբր ամերիկացիները պայքարում են կրոնի դեմ, անհիմն է

გიორგი-მელაძე
60
VIEWS

Զարգացած երկրների շրջանում ԱՄՆ ամենակրոնական պետությունն է: Այն բանից հետո, ինչ կրոնական բռնաճնշումներից փախուստի դիմած գաղութարարները սկսեցին բնակեցնել Ամերիկան,մինչև այսօր ԱՄՆ-ում տարբերվող կրոն և ավանդություններ ունեցող թեմերի համար կրոնի ազատությունը մնում է որպես կենտրոնական հարց:

Կրոնն ազդեցություն ունի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի բազմաթիվ ասպեկտների վրա: Քաղաքականության և կրոնի միջև սերտ կապի մասին մատնացույց է անում նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահներից միայն 6-ն էր խուսափում սեփական կրոնական հայացքները բացահայտ ամրագրելուց: Սակայն չպետք է մոռանանք Ջորջ Բուշ ավագի ինտերվյուն, երբ նրա հետ լրագրողը խոսում էր Վիետնամի պատերազմի ժամանակ երկկողմանի կրակի մեջ ընկնելու պատմության մասին: Նախագահը հիշեց ինչպես էր աղոթում, որ փրկվեր և այդտեղ ևեթ ավելացրեց, «մտածում էի՝ ինչ լավ է, որ իմ երկրում կա պետության և եկեղեցու տարանջատում: Այս նրբանկատ հաշվեկշիռը կրոնականության և կրոնիցպետության տարանջատման շահերի միջև, Ամերիկայի Միացյալ Նահանգներին տարբերակում է այլ ժողովրդավարություններից և դա կարելի է համարել որպես նրանբնութագրական կրոնի ազատության բանալի:

Դեռևս մինչև 17-րդ դարը ԱՄՆ-ի հյուսիսային նահանգները սկսեցին բնակեցնել Եվրոպայից տարհանված կրոնական փոքրամասնությունները: Ռոջեր Ուիլյամսը, Էն Հեչինսոնը, Ուիլյամ Պենը և ուրիշներ այն կրոնական առաջնորդներնէին, ովքեր մինչև ԱՄՆ-ի անկախացումը, գաղութներում դրեցին պետության և եկեղեցու առանձնացման և կրոնի ազատության սկզբունքները: Մասաչուսետը, Պենսիլվանիան, Վիրջինիան, Մերիլենդը հիմնադրվել են կրոնական թեմերի կողմից և մինչև Սահմանադրության ընդունումը, այս նահանգներում արդեն գոյություն ունեինկրոնի ազատության սկզբունքները:

ԱՄՆ-ի բարձր կրոնականության և այնտեղ գոյություն ունեցող կրոնի ազատության մշակույթի մասին է վկայում կրոնական թեմերի բազմազանությունը: Հարատևորեն ստեղծվում են նոր կրոնական խմբեր, նոր կրոնական վարդապետություններ, ինչը այս երկրին աշխարհի զարգացած երկրների շրջանում վեր է ածում ամենակրոնական պետության:.

Pew ResearchCenter-ի կողմից անցկացված հետազոտությունների համաձայն, երկրի բնակչության 70%-ից ավելին կրոնական է և այստեղից 10 նահանգում բնակչության 50%-ից ավելին կանոնավոր կերպով մասնակցում է կրոնական ծիսակատարություններին և միայն մեկ նահանգում է ակտիվ հավատացյալների թիվը 25%-ից ցածր: Աշխարհում բոլորից շատ քրիստոնյա բնակվում է ԱՄՆ-ում: 10 քաղաքացուց 7-ը քրիստոնյա է և մնացածը այլ կրոնական խմբի, հարանվանության կամ թեմի անդամ է:

Կրոնի ազատության սկզբունքը, որպես իրավական կարգով պաշտպանված արժեք, Մերիլենդի նահանգի հիմնադիր փաստաթղթում հիմք դրեց լորդ Բալտիմորը: Դրանից հետո կրոնի ազատության գաղափարը տարածվեց Պենսիլվանիայում և վերջնականապես, 1791 թվականին վերածվեց Սահմանադրության մասի: Առաջին ուղղումը կրոնի ազատության պաշտպանության և պետության ու եկեղեցու տարանջատման երաշխիքն է: Թոմաս Ջեֆերսոնը 1802 թվականին Դանբարի բապտիստական հասարակությանըհղած նամակում գրում է. «Կիսում եմ ամերիկացի ժողովրդի գերագույն կամքը և օրենքը, որը հայտարարում է, որ օրենսդրությունը «չպետք է ընդունի օրենք, որով կաջակցի կամ կարգելի որևէ մի կրոնի» և այդպիսով կբարձրացնի պատ եկեղեցու և պետության միջև»:

“God bless America” հաճախ ենք լսում ամերիկացի քաղաքագետներից, էնտերպրինիորներից, երաժիշտներից, մարզիկներից, հասարակությանը հայտնի մարդականցից: Արտահայտությունը բավականին լավ է փոխանցում ամերիկացի հասարակայնության տրամադրությունը, չկորցնելու կրոնը հանրային տարածությունից, ինչի մասին մատնացույց են անում նաև հասարակական կարծիքի հետազոտությունները: Չնայած կրոնական հայացքների փոփոխությանը (չափահաս բնակչության 40%-ն առնվազն մեկ անգամ փոխել է կրոնական տեսակետը, հավատը) և բազմազանությանը, ամերիկացիների 30%-ից ավելին աջակցում է եկեղեցիների ակտիվությանը քաղաքական գործընթացներին:

Կրոնական թեմայի մասին շատ վեճ է վճռել նաև Գերագույն դատարանը, որտեղ հաճախ հակակշիռ էր կանգնում հակասությունը կրոնական ազատության և պետական կամ այլ մասնավոր շահերի միջև: Արդյունքում դատարանը ստեղծեց այնպիսի կարևոր որոշումներ, ինչպիսիք են. Cantwell v. Connecticut (1940), Everson v. Board of Education (1947),Braunfeld v. Brown (1961),Sherbert v. Verner (1963),Engel v. Vitale (1962),Abington School District v. Schempp (1963),Murray v. Curlett (1963),Sherbert v. Verner(1963),Lemon v. Kurtzman (1971),Wisconsin v. Yoder (1972)և այլն: Տարբեր վեճեր վերաբերում էին քաղաքացիների իրավունքին՝ պահպանելու կրոնական չեզոքությունը և կրոնի ու պետության տարանջատումը հանրային տարածությունում, ինչպիսին են դպրոցները, դատարանները, ոստիկանությունը, տեղական կառավարությունները, պաշտպանելու իրենց անձը խտրականությունից և պահանջելու սեփական կրոնական ավանդությունների հարգում:

Գերագույն դատարանի կողմից ստեղծված կրոնի ազատության պաշտպանության մասին անհնար է խոսել մեկ հոդվածում, թերևս կարևոր ենք համարում շոշափել մեկ գործ, որը պարզորեն ցույց է տալիս իրավական համակարգի հիմնական արժեքը: Lemon v. Kurtzman գործնուսումնասիրել է Գերագույն դատարանը: Գործն այն մասին էր, թե Սահմանադրության առաջին ուղղմանը որքանով էր համապատասխանումՊենսիլվանիայի և Ռոդ Այլենդի նահանգների ներքին օրենսդրությունը, որի համաձայն էլ Նահանգները ֆինանսական օգնություն էրցուցաբերում կրոնական դպրոցներին: Այս գործը դարձավ պատմական նշանակություն ունեցող, քանզի դատարանը ստեղծեց օրենքների սահմանադրականության թեստ, որն առ այսօր կիրառվում է կրոնի մասին օրենքներն ուսումնասիրելիս: Թեստի համաձայն, օրենքները պետք է ունենանաշխարհիկ նպատակ, դրա ուղղակի տպավորությունը չպետք է ոչսահմանափակի և ոչ էլ խթանի որևէ կրոնի և ոչ էլ պետք է պետությանը հնարավորություն տա ավելորդ անգամ միջամտելու կրոնական գործերին:

Վաշինգտոնի հուշարձանի արևելյան մասում փորագրված են լատիներեն բառեր. “Laus Deo” այսինքն՝«ՕրհնեալԱստված» և սա այն առաջին գրություններից մեկն է, որին Արեգակի ճառագայթները կպչում են լուսաբացին: Կրոնի նկատմամբ ահա այսպիսի հետաքրքրության ֆոնի վրա ԱՄՆ-ի հասարակությունը և պետությունը կարողացան արդեն 200 տարուց ավելի հաստատուն կերպով պաշտպանել և հզորացնել կրոնի ազատության սահմանադրական սկզբունքը, չնայած կրոնական խմբի մեծությանը, կրոնական վարդապետության հնությանը և այլն:

თემატიკა: Ինքնություն
ქვეყანა/ორგანიზაცია: ԱՄՆ
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist