Նոյեմբերի 14-ին «Վրաստանը և աշխարհը» (Geworld) կայք-հարթակը հրապարակեց հոդված՝,«Ամերիկացիները Ղրիմում ուզում էին տեղադրել Ռուսաստանին նշանառված միջուկային հրթիռներ» վերնագրով: Հոդվածում ԽՍՀՄ հրեական համայնքի հետ հարաբերությունների գործակալության՝ натив –ի նախկին ղեկավար Յակոբ Կեդմը ռուսալեզու ինտեռնետ – հեռուստատեսություն ITON TV-ի հետ ինտերվյուում հայտարարում է, որ ԱՄՆ-ն Սևաստոպոլում, Ղրիմում ցանկանում է ռազմական հենակայան տեղադրել, որտեղից նա Ռուսաստանի տարածքը կկարողանար ռմբակոծել «Տոմահավկ» թևավոր հրթիռներով:
Յակոբ Կեդմի հավաստմամբ, Ռուսաստանը Ղրիմի բռնակցմամբ ձախողեց ԱՄՆ-ի կողմից Ղրիմում ռազմական հենակայան տեղադրելու պլանը:Այդ նույն ինտերվյուում Կեդմը 2013-2014 թվականների Մայդանի իրադարձությունները անվանում է ԱՄՆ-ի ավանտյուրա և ԱՄՆ-ի կողմից հրահրված պետական հեղաշրջում:
Ապացույցն այն մասին, իբր ԱՄՆ-ն ցանկանում էր Ղրիմում միջուկային հրթիռներ տեղադրել, Ռուսաստանի կողմից ներկայացնում է Ղրիմի բռնակցման արդարացման փորձ: 1936 թվականին ձևակերպված Մոնտրոսի համաձայնագրով, Սև ծովում այն ռազմական շոգենավերի գտնվելն է սահմանափակում, որոնք Սև ծովի ավազանի որևէ պետության չեն պատկանում, համապատասխանաբար կոնսպիրացիան, իբր ԱՄՆ պլանավորում էր Սևաստոպոլում ռազմական հենակայան տեղադրել, իրավաբանորեն նույնպես անհնար էր: Միակ երկիրը, որը Սևաստոպոլի նավահանգստում հենակայաններ արդեն ուներ տեղադրած, դա Ռուսաստանն էր, իսկ Ռուսաստանի կողմից 2014 թվականին իրականացված ագրեսիան հարձակման բնույթի էր:
Սևաստոպոլի նավահանգստում ԱՄՆ-ի ռազմական հենակայանի տեղադրումը չէր կարող լիներ իրատեսական սպառնալիք, քանզի Սևաստոպոլում մինչև Ղրիմի բռնակցումը ռուսական նավատորմ և դրա հենակայաններ գոյություն ունեին:
Սևաստոպոլի նավահանգստում ռուսական զինվորականների և նավատորմի տեղադրման իրավունքը, Ուկրաինայի հետ կնքած 2010 թվականի պայմանագրի հիման վրա, Ռուսաստանը երկարաձգեց մինչև 2042 թվականը: Բացի դրանից, ԱՄՆ-ի դրոշի ներքո լողող շոգենավի Սև ծովում մնալու առավելագույն ժամանակը 21 օր է, ինչը մշտական ռազմական հենակայան ստեղծելու հնարավորություն չի ընձեռում: 1936 թվականին ձևակերպված Մոնտրոյի համաձայնագիրը (իրավական ռեժիմ Սև ծովի նեղուցների համար) սահմանափակում է այն ռազմական շոգենավերի գտնվելը ծովում, որոնք Սև ծովի ջրավազանի որևէ մի պետության չեն պատկանում:
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը համապատասխանում է ոչ թե հիպոթետիկ (ենթադրական) հարձակումից պաշտպանությանը, այլ նրա ագրեսիվ արտաքին քաղաքական նպատակներին:
2015 թվականի Ռուսաստանի ազգային ծովային ռազմավարության փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի հռչակագրված նպատակը որպես բազմատարածաշրջանային ծովային ուժ ձևավորումն է: Ռուսաստանի 2011-2020 թվականների պետական զինված սպառազինության գնման ծրագրի համաձայն, Ռուսաստանը ծովային ուժի մոդեռնացման համար առանձնահատուկ մեծ չափերի գումարներ է ծախսում:
2008 թվականից հետո Սևաստոպոլի ռազմական հենակայանում ռուս զինվորականների թվաքանակը 11 հազարով մեծացավ. Թեև, Ուկրաինայի հետ ձևակերպված պայմանագրի շրջանակներում այն որոշակի սահմանափակումներ այնուամենանիվ ուներ (օրինակ, Ղրիմում ռուս զինվորականների թվաքանակը 25 հազարին չպետք է գերազանցեր): Իսկ բռնակցմամբ Ռուսաստանը խուսափեց ամեն տեսակ սահմանափակումներից:
Ուկրաինայի ինքնավար մարզի՝ Ղրիմի բռնագրավումը ռուսական զինված ուժերը իրականացրեցին 2014 թվականի փետրվարին: Իսկ 2015 թվականի մարտին ոչօրինական հանրաքվեի հիման վրա իրականացվեց դրա բռնակցումը և Ղրիմը միացվեց Ռուսաստանին: Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում է, որի պատճառով ԱՄՆ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանեցին սանկցիաներ: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը հետևեց Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի դեմ Կիևում սկսված բողոքին՝ “ Մայդանի հեղափոխությանը ”:
Ռուսական տրոլերի գործարանը և ռուսական հակա-մեղադրանքներ Ղրիմի մասին
«Վրաստանը և աշխարհը» կայք-հարթակի նման Յակոբ Կեդմի ապացույցը, իբր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանը պաշտպանական նպատակով իրականացրեց, տարածեց նաև ռուսական տրոլերի գործարանը:
2018 թվականի փետրվարի 28-ին տրոլերի գործարանի նախագիծ ФАН-ը հրապարակեց.Յակոբ Կեդմի նույնական մեջբերումը: «Վրաստանը և աշխարհը» հարթակը սեփական հոդվածին կցեց ФАН-ի կողմից հրապարակված լուսանկարը:
ФАН-ը ռուսական տրոլերի գործարանի նախագծերից մեկն է: 2017 թվականի ապրիլին ռուսական «РБК» հրատարակությունը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքները որի համաձայն «ռուսական տրոլերի գործարանի» ակտիվությունները ներառում են Կրեմլի քաղաքականությանը աջակցող 16 լրատվամիջոցներ: Федеральное агентство новостей (ФАН) հոլդինգի կազմում մտնում են մեդիաներ, որոնք մշտապես տարածում են միմյանց նյութերը:
Քարոզչության մեթոդ |
კՄեղադրանքներից խուսափելու համար Կրեմլի քարոզչությունը դիմում է հակամեղադրանքների և հաճախ հորինված փաստերով փորձում է ուրիշին մեղադրել այն բանում, ինչում ինքն է մեղավոր: |
Հակամեղադրանքները (Whataboutism) տեխնիկա է, որը մեղադրանքներին կամ բարդ հարցերին պատասխան տալու փոխարեն կամ հակադարձ մեղադրանքներ է առաջադրում կամ այլ հարցի վրա է տեղափոխում շեշտադրությունը, ինչը ոչ ճիշտ համեմատությունների և մանիպուլյացիոն բարոյական դատողությունների ճանապարհով փորձում է ուշադրությունը տեղափոխել քննադատության օբյեկտից և/կամ այս օբյեկտը արդարացնել: |
Պատրաստեց Աննա Չիտալաձեն