Ապրիլի 27-ին «Վրաստանը և աշխարհը» պորտալը հրապարակեց քաղաքագետ Համլետ Ճիպաշվիլիի հետ ինտերվյուն, որտեղ ռեսպոնդենտը խոսում է գործազրկության և տնտեսական հիմնախնդիրների մասին և դրանք կապում է Եվրամիությանը ինտեգրման գործընթացի և անայցեգրային պայմանակարգի հետ:
Որպես օրինակ Համլետ Ճիպաշվիլին բերում է Բուլղարիան և Ռումինիան: Նրա խոսքով, Եվրամիություն մտնելուց հետո տնտեսական իրավիճակը ուղղվելու տեսակետից այս երկրներում գոյություն ունեցող հույսերը ի չիք դարձան, քանզի ձեռնարկությունները և գործարանները փակվեցին, իսկ գործազրկությունը հասավ աղետալի մասշտաբների: Համլետ Ճիպաշվիլին նշում է, որ Վրաստանի դեպքում նույնն է սպասվում, հատկապես այնպիսի ճյուղերի ուղղությամբ, ինչպիսիք են գինեգործությունը և խաղողագործությունը:
Համլետ Ճիպաշվիլիի հավաստումը, իբր Եվրամիությանը անդամագրությունը առաջ բերեց Բուլղարիայի և Ռումինիայի տնտեսությունների քայքայում, դա անհեթեթություն է: Նշված երկրները Եվրամիավորման մեջ ընդունվեցին 2007 թվականին, որից հետո նրանց համախառն ներքին արտադրանքի, արտահանման, միջին տարեկան աշխատավարձերի ցուցանիշները, ինչպես նաև այդ երկրների տնտեսություններում արդյունաբերական սեկտորի կողմից ստեղծված արտադրանքի մասը բնորոշվում են աճի միտումով: Դրա հետ միասին, Ռումինիայի արտահանման 84% գնում է Եվրոպայի երկրներ, Բուլղարիայի համար համանման ցուցանիշը 78% է:
Իրատեսական փաստեր
Փաստ #1: Բուլղարիայի ՀՆԱ մինչև Եվրամիությանը անդամագրվելը, 2006 թվականին կազմում էր 34,3 մլրդ. $, 2016 թվականին նշված ցուցանիշը 52, 4 մլրդ. $ էր: Համախառն ներքին արտադրանքը բնակչության մեկ շնչի հաշվով, 2006 թվականին հավասարվում էր 6 107,71 $ -ի, իսկ 2016 թվականին՝ 7 926 $-ի:
Դիագրամ 1. Բուլղարիայի ՀՆԱ մինչև Եվրամիությանը անդամագրվելը (1998-2006)
Դիագրամ 2. Բուլղարիայի ՀՆԱ Եվրամիությանը անդամագրվելուց հետո (2007-2016)
Աղբյուր. Tradingeconomics.com, Համաշխարհային բանկ
Փաստ #2: Ռումինիայի ՀՆԱ 2006 թվականին 123,53 մլրդ. դոլար էր, իսկ 2016 թվականին՝ 186,69 մլրդ. դոլար: 2006 թվականին, մինչև Եվրամիությանը անդամագրվելը, ՀՆԱ բնակչության մեկ շնչի հաշվով Ռումինիայի համար կազմում էր 7418.42 ԱՄՆ դոլար, իսկ 2016 թվականին 10080.97 ԱՄՆ դոլար էր:
Դիագրամ 3: Ռումինիայի ՀՆԱ մինչև Եվրամիությանը անդամագրվելը (1998-2006)
Դիագրամ 4. Ռումինիայի ՀՆԱ Եվրամիությանը անդամագրվելոււց հետո (2007-2016)
Աղբյուր. Tradingeconomics.com, Համաշխարհային բանկ
Փաստ #3. 2006 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում Բուլղարիայի արտահանումը 122%-ով, իսկ Ռումինիայինը՝ 142% ով աճեց: Դրա հետ միասին Եվրոպայի երկրների բաժինը Բուլղարիայի արտահանման մեջ 78% էր, Ռումինիայի համար՝ 84%.
Աղբյուր. Համաշխարհային առևտրի ՄԱԿ-ի տվյալների բազա (UN COMTRADE Database)
Փաստ #4. Բուլղարիայում և Ռումինիայում 2007-2018 թվականներին ծանր արդյունաբերության սեկտորի կողմից ստեղծված Համախառն ներքին արտադրանքի ծավալը անընդհատ աճում է:
Դիագրսմ 5. Ծանր արդյունաբերության սեկտորի կողմից ստեղծված արտադրանքը Բուլղարիայում, 2007-2018
Աղբյուր. Tradingeconomics.com, Բուլղարիայի վիճակագրության ազգային ինստիտուտ
Դիագրամ 6. Ծանր արդյունաբերության սեկտորի կողմից ստեղծված արտադրանք Ռումինիայում, 2007-2018
Աղբյուր. Tradingeconomics.com, Ռումինիայի վիճակագրության ազգային ինստիտուտ
Փաստ #5: Հավաստումն այն մասին, որ գործազրկության ցուցանիշը Եվրամիությանը անդամագրվելուց հետո Բուլղարիայում և Ռումինիայում աղետալի ցուցանիշին մոտեցավ, անհիմն է: Բուլղարիայում գործազրկության մեծագույն ցուցանիշ գրանցվել է 2013 թվականին և 12,9% էր, Ռումինիայում՝ 2011 թվականին՝ 7,2%: 2013 թվականից սկսած, երկու երկրներում գործազրկության ցուցանիշը բնորոշվում է նվազման միտումով:
Աղբյուր. Համաշխարհային բանկ
Փաստ #6. 2009-2011 թվականներին Ռումինիան Եվրամիության ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում, 2.35 մլրդ. Եվրո ստացավ: Բուլղարիայում իրականացված ծրագրերը ընդգրկում են փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությունը, մարդկային ռեսուրսների և գյուղաատնտեսության սեկտորի զարգացումը:
Պատրաստեց՝ Վատո Գոգլիձեն
Առասպելների դետեկտորի լաբորատորիա