Թուրքատյաց ենթատեքստում տարբեր աղբյուրներ պարբերաբար տարածում են ապալրատվություն այն մասին, իբրև Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների բաժանվել է վրացական անձնագիր, ինչը Աջարիայի տարածաշրջանը Վրաստանի տարածքից անջատելու սպառնալիք է ստեղծում: Մարտի 21-ին, TV Օբյեկտիվ–ի եթերում «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչ Գիորգի Լոմիան հայտարարեց, որ նախկին իշխանության կառավարման ժամանակաշրջանում Աջարիայում Թուրքիայի 25 000 քաղաքացի ստացել է վրացական անձնագիր, ինչը ապագայում նրանց կողմից թուրքական կուսակցություն ստեղծելու և տարածաշրջանը անջատելու վտանգ է ստեղծում: Նման հաղորդագրություն 2017 թվականի մարտի 15-ին TV Կավկասիայի եթերում «Սպեկտր» հաղորդման վարող Դավիթ Աքուբարդիան նույնպես հնչեցրեց, որ իբր 23 000 Թուրքիայի քաղաքացի Վրաստանի քաղաքացու անձնագիր ունի:
Տարածված տեղեկատվությունը սուտ է: Վրաստանի Արդարադատության նախարարության պետական սերվիսների զարգացման գործակալության տվյալներով, 2004 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 11-ը, ընդհանուր առմամբ Վրաստանի քաղաքացիություն ստացել է Թուրքիայի 3050 քաղաքացի:
Գիորգի Լոմիա, Հայրենասերների դաշինք. «Սաակաշվիլին եթե ևս 6 տարի մնար իշխանությունում, այսօր Աջարիան չէր լինի Վրաստանի կազմում: Հավատացեք, որ այդպես կլիներ: Այսօր ինչ տեղի է ունենում Աջարիայում, ճիշտ այն մասին է խոսում, որ Սաակաշվիլին այդ պլանն ուներ: 25 000 թուրք ստացավ վրացական անձնագիր և ապրում է Աջարիայում: 25 000-ին վաղը,մյուս օրը 10 000 -15 000 եթե ավելանա, փաստորեն թուրքական կուսակցություն կստեղծեն, ինչպես դա տեղի ունեցավ Բուլղարիայում, և այնուհետև կարող են նաև պլեբիսցիտ անցկացնել և անջատվել ընդհանրապես Վրաստանից: |
Դավիթ Աքուբարդիա, վարող. «23 000 թուրք ունի Վրաստանի քաղաքացու անձնագիր: Այ, եթե նրանք, այժմ աշնանը մասնակցեն տեղական ընտրություններին, Բաթումում կանցնեն առաջին տեղը»: |
Իրատեսական վիճակագրություն. 2004-2018
«Առասպելների դետեկտորին» Արդարադատության նախարարությունը մատուցեց վիճակագրություն 2004-2018 թվականներին օտար երկրի քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մասին, որտեղից պարզվում է, որ 14 տարվա ընթացքում Վրաստանի քաղաքացիություն Թուրքիայի ոչ թե 25 000 քաղաքացու, այլ 3 050-ի է շնորհվել: Քաղաքացիության շնորհումն իրականացվեց բացառության կարգով: Իսկ քաղաքացիություն շնորհելու ամենաբարձր ցուցանիշ դրսևորվում է Ռուսաստանի դեպքում և այս թիվը կազմում է 21 660:
Քաղաքացիության շնորհումը կատարվում է 4 տարբեր հիմքով.
- Վրաստանի քաղաքացիության շնորհում սովորական կարգով,
- Շնորհում պարզեցված կարգով,
- Շնորհում բացառության կարգով,
- Շնորհում Վրաստանի քաղաքացիության վերականգնման կարգով:
Ռուսաստանի դեպքում կիրառվել են քաղաքացիության շնորհման բոլոր չորս հիմունքները: Այս նույն ժամանակաշրջանում, Վրաստանի քաղաքացիություն բացառության կարգով շնորհվել է Իրաքի 2, Սիրիայի 19, Իրանի 442 և Արաբական միացյալ Էմիրությունների 4 քաղաքացու (տես՝ ինֆոգրաֆիկա):
Պատրաստեց՝ Զուկա Ժորժոլիանին
Առասպելների դետեկտորի լաբորատորիա