Սեպտեմբերի 6-ին «Վրաստանը և աշխարհը» օնլայն հարթակը հրապարակեց Ավճալայի Սբ. Քեթևան Ծամեբուլիի (Քեթևան Հալածված) տաճարի առաջնորդ Գիորգի Ռազմաձեի հարցազրույցը, «Հայր Գիորգի (Ռազմաձե). Այս իշխանությունը Եվրամիությունը, ինչպես օձ ունի հոգում բնավորած» վերնագրով: Հարցազրույցին նախորդում է լրագրող Ջաբա Ժվանիայի մեկնաբանությունը, որտեղ նա հաստատում է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սեպտեմբերի 30-ին Վրաստանի հետ ասոցիացման պայմանագրի կատարման մասին զեկույցը վերաբերում է միայն լգբտ անձանց իրավունքների պաշտպանությանը և Եվրամիության կողմից Վրաստանին հատկացված 45 միլիոնը տնտեսության փոխարեն, կծախսվի փոքրամասնությունների իրավունքների ամրապնդման համար:
Ջաբա Ժվանիայի հայտարարությունը ապալրատվություն է և ընթերցողին սխալմունքի մեջ մտցնելու և այլատյացության տրամադրություններ հրահրելու նպատակ ունի: 8 էջից բաղկացած զեկույցը վերաբերում է 5 թեմայի. 1) Քաղաքական երկխոսություն, 2) Օրենքի գերակայություն և լավ կառավարում, 3) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում. 4) Առևտուր և տնտեսական համագործակցություն, 5) Էներգետիկա և համագործակցության այլ ոլորտներ: Իսկ Եվրամիության կողմից հատկացված 45 միլիոն եվրոն կօգտագործվի ֆինանսական կարիքները հոգալու և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար:
Կեղծիք N1: Զեկույցի առանձնահատուկ ուշադրությունը վերաբերում է լգբտ անձանց պաշտպանությանը
Իրատեսական փաստ N1. Զեկույցը պարունակում է 5 թեմա, որոնցից փոքրամասնությունների պաշտպանությունը հարցերից մեկն է:
Հաշվետվությունը, որի զեկուցողը Անդրես Մամիկինսն է, ներկայացրեց բրիտանացի պատգամավոր, սոցիալ-ժողովրդավարների անդամ Կլեր Մուդը: Մարդու իրավունքներին և ազատություններին զեկույցի 27 կետերից հատկացվել է միայն 4-ը: Այստեղ էլ փոքրամասնությունների մեջ միայն լգբտ անձինք չեն նկատառվում և նրանց իրավական իրավիճակը քննարկված է Սահմանափակ կարողություններով անձանց և այլ խոցելի խմբերի հետ համատեղ: Զեկույցի այս մասը նույնպես վերաբերում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից, սեռական ոտնձգություններից պաշտպանությանը և քաղաքականությունում ու աշխատանքային շուկայում նրանց մասնակցության աճին:
Կեղծիք N2. Եվրամիության կողմից հատկացված 45 միլիոն եվրոն կօգտագործվի փոքրամասնությունների համար
Իրատեսական փաստ N2. 45 միլիոն Եվրամիությունը հատկացրեց Վրաստանին՝ ֆինանսական կարիքները հոգալու և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար
Իրականում նշված 45 միլիոն եվրոն այն գումարն է, որը Եվրահանձնաժողովը Վրաստանին առաջարկել էր 2017 թվականի սեպտեմբերին: Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը այս առաջարկությունը ընդունեցին 2018 թվականի ապրիլին: Իսկ 2018 թվականի օգոստոսի 31-ին ֆինանսական կարիքների մի մասը հոգալու և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար պաշտոնապես 45 միլիոն եվրո հատկացվեց. Այս օգնությունը նախատեսված է ասոցիացման մասին համաձայնությամբ և այն բաժանվում է երկու մասի: Մինչև 10 միլիոն եվրո կտրվի դրամաշնորհների ձևով, մնացած 35 միլիոն եվրոն կտրվի միջին ժամկետային վարկի տեսքով:
Եվրամիության կողմից հատկացված օգնությունները ըստ բաժինների
Եվրամիությունը Վրաստանի ամենամեծ առևտրական գործընկերն է և ամենամյա Վրաստանին տեխնիկական և ֆինանսական օգնության տեսքով հատկացնում է 100 մլն. եվրոյից ավելի գումար. Այս գումարները ծախսվում են տարբեր ճյուղերի զարգացմանը աջակցության համար: