Ալտ-ինֆոյի մանիպուլյացիան, իբր ֆեյսբուկը առանց պատճառի արգեկափակեց աջ արմատական խմբավորում Generation Identity –ը

tg_0
54
VIEWS

Հունիսի 30-ին, ուլտրաաջ «Ալտ-ինֆո» պորտալը հրապարակեց տեղեկատվություն «Ֆեյսբուկը» հակա-իմիգրացիոն եվրոպական շարժում  Generation Identity-ի բոլոր բաժանմունքների էջերը արգելափակեց» վերնագրով: Նյութում ասված է, որ ֆեյսբուկի վարչությունը Բրիտանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, Դանիայում, Հունգարիայում և Ֆրանսիայում հակա-իմիգրացիոն եվրոպական շարժում Generation Identity-ի էջերը արգելափակեց, թերևս պատճառները չի պարզաբանում:

"

«Ալտ-ինֆոն» ընթերցողին սխալմունքի մեջ է մտցնում: Ֆեյսբուկի վարչության հավաստմամբ, Generation Identity-ի էջերի արգելափակման պատճառը Ֆեյսբուկի պաշտոնական քաղաքականությունն է, որը սոցիալական ցանցում էքստրեմիստական և այլատյացության լեզու պարունակող բովանդակությունը սահմանափակում է: Generation Identity-ը արմատական ուլտրաաջ խմբավորում է, որի 17 անդամները ավստրիական ոստիկանության կողմից մեղադրվում են բռնության, ատելության հրահրման և ուրիշի սեփականությանը վնաս հասցնելու մեջ:

«Ալտ-ինֆո»-ի նյութի սկզբնաղբյուրը, ուլտրաաջ լրատվական պորտալ  Breitbart.com-ի կողմից հունիսի 24-ին հրապարակված հոդվածն է, որտեղ նույնպես նշված է, որ անցած մի քանի շաբաթվա ընթացքում, Facebook սոցիալական ցանցի վարչությունը պատճառի նվազ  բացատրությամբ կամ ընդհանրապես առանց բացատրության մշտապես վերացրեց Generation Identity շարժման էջերը: Հոդվածում բերված է Generation Identity-ի ֆրանսիական և բրիտանական ճյուղավորումների կողմից արտահայտված քննադատությունը, իսկ Facebook մեղադրված է  գրաքննության մեջ:

Բրիտանական inews.com պորտալի  տեղեկատվությամբ, Facebook-ի վարչությունը, հենվելով Facebook-ի քաղաքականության վրա ջնջեց շարժմանը պատկանող էջերը, ինչը հակադրվում է սոցիալական ցանցում նման անհատների և կազմակերպությունների ակտիվություններին, որոնք ընդգրկված են հետևյալ տեսակի  ակտիվություններում.

  • Ահաբեկչական գործունեություն,
  • Կազմակերպված ատելություն,
  • Զանգվածային կամ սերիական սպանություն,
  • Մարդկանց  վաճառք,
  • Կազմակերպված բռնություն կամ հանցագործ գործունեություն:

Ֆեյսբուկը ջնջում է այն բովանդակության նյութը, որը արտահայտում է աջակցություն նման գործունեությունում ընդգրկված խմբերին, առաջնորդներին կամ անձանց:

"

Ո՞րն է Generation Identity գործունեությունը:

Եվրոպական նույնական  Generation Identity – ը հիմնադրվեց Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ տարածվեց Եվրոպայում և Ամերիկայում:

(Տես. Storymap )

Շարժումը գործում է օտարերկրյա գաղթականների և  փախստականների դեմ, հրահրում է հակա-մուսուլմանական տրամադրություններ և հայտնի է տարբեր երկրներում դավադրական միջոցառումների կազմակերպմամբ: Նրա ավստրիական ճյուղավորումը ամենամեծաքանակ խմբավորումն է, որի 17 անդամի 2017 թվականի մայիսին կալանավորեց. Ավստրիայի ոստիկանությունը: Կալանավորվածների նկատմամբ առաջադրված մեղադրանքները պարունակում էին բռնության լեզու, հանցագործ խմբավորումների  ստեղծում, բռնություն և ուրիշի սեփականության վնասում:

2017 թվականին կազմակերպության առաջնորդները ձեռնարկեցին ընթացակարգ «Պաշտպանիր Եվրոպան» (Defend Europe), որը նպատակադրված էր խոչընդոտել Միջերկրական ծովը հատելիս փախստականների փրկությանը մասնակից ոչկառավարական կազմակերպություններին: Խմբի անդամները  ոչկառավարականների շոգենավերը արգելափակելու նպատակով վարձակալեցին սեփական շոգենավ: Վերջին հաշվով, շոգենավը սեփական առաքելությունը կատարել չկարողացավ, քանզի նրան Հյուսիսային Կիպրոսում կեղծարարության մեղադրանքով կալանավորեցին իրավապահները:


Առասպելների դետեկտորի լաբորատորիա

თემატიკა: Մեդիա
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist