Ինչպես տարածվեց կեղծ լուր 3 արաբի կողմից վրացի աղջկա բռնաբարության մասին

coveri
1.7k
VIEWS

Հուլիսի 4-ին, Facebook սոցիալական ցանցում և օնլայն լրատվամիջոցներում տարածվեց լուր այն մասին, իբր ուշ գիշերին Թբիլիսիում երեք արաբներ բռնաբարել են վրացի աղջկա:  Facebook-յան տեղեկատվության սկզբնաղբյուրը Վրացական քայլերթի էջն էր, որն, իր հերթին, հենվում էր Mystar.ge պորտալի վրա: Mystar.ge-ի նյութի համաձայն, դեպքին վրա են հասել ուկրաինացի և 5 լեհ զբոսաշրջիկներ, ովքեր մոտեցել են աղջկան,  այդ ժամանակ բռնակալ արաբները փախուստի են դիմել, իսկ աղջիկը ոստիկանությանը դիմել չի ցանկացել փաստը բարձրաձայնելուց խուսափելու և մեղավորին պատժելու հույս չունենալու պատճառով: Հրապարակմանը կցված էր կոչ, որով հասարակությանը բողոքի հորդոր էր արվում:  
"

Բացի սոցիալական ցանցից, լուրը տեղ գտավ նաև օնլայն մեդիայում: Ի մասնավորի, «Ալիա» և «Ռեզոնանս»  թերթերի կայք-էջերի և շուրջ 10 արգելք դրված պորտալների վրա: Այս լրատվությանը սոցիալական ցանցի օգտատերերի կողմից հետևեց  մեծ արձագանք, ինչը արտահայտվեց նաև մեկնաբանությունների և կիսումների մեծ թվաքանակով: Դրա հետ միասին մեկնաբանությունների մեծամասնությունը այլատյացության բովանդակության էր: Լսվում էին ատելության մոտիվով բռնությունը խրախուսող կոչեր:

"

ՆԳՆ-ի հայտարարությամբ, նման դեպքի մասին ոստիկանություն տեղեկատվություն չի մտցվել: Լուսանկարը, որը տարածված ապալրատվությանն էր կցված և ստեղծում էր այնպիսի ընկալում, որ այն իրատեսական միջադեպի նկարապատկեր է, լուսանկարների որոնման համակարգով ամենահինը 2017 թվականի ապրիլ ամսով է թվագրված:  Դա թուրքալեզու պորտալ Mynet.com-ը Կեյսեր քաղաքում ոստիկանության սպայի կալանավորումը նկարազարդելու համար է կիրառել, որը բռնաբարել էր մի կնոջ:

Ներքին գործերի նախարարության հայտարարությունը

Հուլիսի 4-ին, Ներքին գործերի նախարարությունը այս թեմայով հատուկ հայտարարություն  տարածեց, որտեղ նշեց, որ նման դեպքի մասին տեղեկատվություն ոստիկանությունում չի ստացվել: Դրա հետ միասին հասարակությանը կոչ է արվում նշվածի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում, դիմել ոստիկանություն:

"

Մանիպուլյացիոն տեսք և նորույթի նկարագրություն

Mystar.ge ի և Վրացական քայլերթի Ֆեյսբուկյան էջի կողմից տարածված լրատվության համաձայն, կրկեսի մոտ երեք արաբի կողմից  ռուսթավցի աղջկա բռնաբարության մասին տեղեկատվության աղբյուրը «քաղաքացի է», թերևս այն նույնականացված չէ:  Դեպքին վրա են հասել ուկրաինացի և 5 լեհ զբոսաշրջիկներ, ովքեր վազել են աղջկա մոտ, որի արդյունքում արաբները փախուստի են դիմել: Չնայած երկար ժամանակ խնդրել են, սակայն աղջիկը ոստիկանությանը չի դիմել, քանզի համարել է, որ ոստիկանությունը լուրը հավուր պատշաճի չի հետաքննի: Սեքսուալ բռնության զոհից բացի, նյութում չեն նույնականացվել վկաները կամ որևէ այլ  աղբյուր կամ ապացույց չի բերված, ինչը կատարվածը հավաստի կդարձներ:

Տեղեկատվությանը կցված է գնահատման դատողություն, որի համաձայն Վրաստանում ոչ-ոք չի ճնշվում վրացիներից բացի, արտասահմանցիները  վրացիներից ավելի շատ իրավունքներ ունեն, իսկ պետությունը իր բարձրության վրա չի կանգնած:Լրատվության վերջում հնչում է գործողության և բողոքի, ինչպես նաև տեղեկատվության տարածման մասին կոչ:

Բացի դրանից, աղջկա բռնաբարության մասին տեղեկատվությանը mystar.ge –ն և այլ կայք-էջեր կցել են նաև լուսանկար, որը տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի և ստեղծում է տպավորություն, որ այն արտացոլում է իրատեսական հանցագործություն: Նշված լուսանկարը Համացանցում մոտավորապես 2017 թվականից է տարածվում և դրան հիմնականում արգելափակված  լրատվական միջոցները, տարբեր բլոգներ և պորտալներ բռնություն արտացոլող համատեքստը նկարազարդելու համար են կիրառում:

"

Հորինված պատմության տարածման սխեմա

Facebook-ում ապալրատվական հոդվածը առաջին անգամ տարածվեց “Վրացական քայլերթի»” էջի վրա, իսկ որպես հոդվածի նյութի աղբյուր «Վրացական քայլերթը» անվանում է mystar.geկայք-էջը: Դրանից հետո տարբեր էջեր և խմբեր մի քանի րոպեանոց միջակայքով դառնում էին  սպամ: Պրոֆիլները, որոնք նշված հոդվածը փակ կամ բաց խմբերում էին տեղադրում, մեծավ մասամբ կասկածելի պատմություն ունեին, անանուն էին: Օրինակ, խմբում «Պոզիտիվ» անմեղ վերնագրով նյութը տարածեց խմբի վարչության ներկայացուցիչ, օգտատեր Գիա Մուջիրիշվիլին Gio Mujirishvili-ն, ում անձնական պրոֆիլի վրա   դրված է բրազիլացի մոդել  Francisco Lachowski-ի լուսանկարը և անհնար է տեղադրված տեղեկատվության վրա հենվելով որոշել նրա նույնականությունը:

Լուրը առանց վերստուգման նույնպես տարածեցին լրատվամիջոցները և «Ալիա», «Ռեզոնանս»,  Geodaigest.ge, Notification.ge, geonewest.com, saintereso.tk, Geoambebi.ge պորտալները: Ալիան  սկզբնաղբյուր անվանեց mystar.ge –ն, իսկ  Ռեզոնանսը՝ «Մարդիկ» ֆեյսբուկյան էջ, որը հոդվածը կիսվել էր «Վրացական քայլերթի» ֆեյսբուկյան էջից: Բացի անծանոթ անցյալ ունեցող կայք-էջերից և ֆեյսբուկ էջերից, լրատվությունը տարածվեց նաև ռուսական “ “Օդնոկլասսնիկներ»-”. սոցիալական  ցանցում: Մասնավորապես, «Մենք ուրախանում ենք կյանքով» խմբում, որը 138 000-ից ավելի անդամ է միավորում:


"


მოამზადა ნიკა გურინმა
მითების დეტექტორის ლაბორატორია

თემატიკა: Իրավունք/կրիմինալ
დარღვევის ტიპი: Ապատեղեկատվություն
Աղբյուր

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist